Ընդդիմադիր պատգամավորը կարմիր փուչիկ տվեց ՀՀ նախագահին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նոյեմբերի 5-ին կայանալիք հանրահավաքին ընդառաջ «Հայաստան» խմբակցության կին պատգամավոր Քրիստինե Վարդանյանն ու Ասպրամ Կրպեյանը այսօր՝ նոյեմբերի 4-ին, կարմիր փուչիկներով իրազեկման ակցիա են իրականացրել Երևանի կենտրոնում։
Նրանք փողոցում հանդիպել են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին և մի կարմիր փուչիկ էլ նրան են տվել, որոնք խորհրդանշում են Ստեփանակերտում ու Ջերմուկում պայթած բայրաքթարները:
Քրիստինե Վարդանյանը այդ մասին տեսանյութ է հրապարակել Facebook-ի իր էջում, որտեղ երևում է, որ նախագահը վերցնում է փուչիկը:
Այս առնչությամբ, Քրիստինե Վարդանյանը գրել է. «Այսօր Ասպրամ Կրպեյանի հետ իրազեկման ակցիա էինք իրականացնում Երևանում` որպես վտանգի խորհրդանիշ այս կարմիր փուչիկները թողնելով տարբեր վայրերում, ասելով, որ վտանգը բոլորիս շատ մոտ է և բոլորին հրավիրելով վաղը` նոյեմբերի 5-ին, ժամը 15:00-ին Ֆրանսիայի հրապարակում կայանալիք հանրահավաքին:
Այս կարմիր փուչիկները խորհրդանշում էին թշնամական բայրաքթարներն ու այլ զինատեսակները, որոնք ինչպես պայթել են Ստեփանակերտում, Ջրմուկում, այնպես էլ կարող են պայթել Երևանում, եթե մենք չբեկենք այս կործանարար ընթացքը:
Պարզվեց` «Ազատության» հրապարակում միջոցառում էր, որին մասնակցում էր իշխող թիմը: Իհարկե առաջին միտքը վտանգ խորհրդանշող կարմիր փուչիկը բայրաքթարի թիվ մեկ դեսպանին` Նիկոլ Փաշինյանին տալն էր և ասելը, որ հեռանա:
Բայց ժողովրդավարության բաստիոնում նա այլևս առանց կորտեժ ու հարյուրավորների ուղեկցության չի շրջում, ուստի նույն բանը փոխանցեցի նախագահի պաշտոնը զբաղեցնող Վահագն Խաչատուրյանին»։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.