Ամբողջ Ուկրաինայում օդային տագնապ է, պայթյուններ են հնչում Օդեսայում և Դնեպրոպետրովսկում
Լայնածավալ օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի ողջ տարածքով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով ՌԴ թվային զարգացման, կապի և զանգվածային հաղորդակցության նախարարության օդային տագնապների առցանց քարտեզին։
Ավելի վաղ տագնապի ազդանշանը հնչել էր Կիևում և երկրի հարավում ու արևելքում գտնվող շրջանների մեծ մասում։
Այժմ օդային տագնապների առցանց քարտեզում կարմիրով նշված են Ուկրաինայի բոլոր մարզերը։
«Յուգ» ուկրաինական զորքերի պաշտպանության ուժերի միացյալ մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկն իր հերթին համաուկրաինական հեռուստամարաթոնի եթերում հայտնել է, որ պայթյուններ են հնչում Օդեսայում։
«Օդային տագնապը շարունակվում է, Օդեսային հրթիռային հարված է հասցվել։ Հետևանքները ճշտվում են»,– ասել է Գումենյուկը։
Բացի այդ, հայտնում են նաև Դնեպրոպետրովսկում տեղի ունեցած պայթյունների մասին։
Հիշեցնենք `ՌԴ ԶՈւ–ն սկսեց ուկրաինական ենթակառուցվածքներին հարվածներ հասցնել հոկտեմբերի 10-ին` Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, որի հետևում, ռուսական իշխանությունների գնահատմամբ, ուկրաինական հատուկ ծառայություններն են կանգնած։
Էներգետիկայի, պաշտպանական արդյունաբերության, ռազմական կառավարման և կապի օբյեկտներին հարվածներ են հասցվում ամբողջ երկրում ՝ Խարկովից և Կիևից մինչև Լվով և Իվանո-Ֆրանկովսկ։ Այդ օրվանից ի վեր Ուկրաինայի շրջաններում օդային տագնապ Է հայտարարվում ամեն օր, երբեմն` ամբողջ երկրում։ Վլադիմիր Զելենսկին նոյեմբերի 1-ին հայտարարեց, որ վնասված է Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի մոտ 40 տոկոսը, ինչը հանգեցրել է էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումների։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-05 19:44
Град, выпавший в Арташате, нанес ущерб абрикосовым деревьям и виноградникам. Об этом Sputnik Армения сообщил бывший глава сельскохозяйственного управления областной администрации Арарата Айказ Тертерян.
-
2025-05-05 19:40
Подозреваемого по делу о доведении до самоубийства военнослужащего-срочника подразделения погранвойск СНБ А.А. в Сюникской области арестовали. Об этом Armenia Today сообщила пресс-секретарь Следственного комитета (СК) Кима Авдалян.
-
2025-05-05 19:38
Все 133 кардинала, имеющие право голоса на предстоящем конклаве, прибыли в Рим для участия в выборах нового папы Римского. Об этом сообщила служба печати Святого престола.
-
2025-05-05 19:34
Министр иностранных дел Ирана Аббас Аракчи в рамках официального визита в Исламабад провел переговоры с министром иностранных дел Пакистана и обозначил три основные цели своей поездки: обсуждение актуальных событий в Южной Азии, обмен мнениями по непрямым переговорам между Ираном и Соединенными Штатами, а также развитие двустороннего сотрудничества.