Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ՈՒՄԻ՞Ց ՊԱՀԱՆՋԵԼ ԱՆՎՏԱՆԳ ԵՎ ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆ
Ողջ հարգանքով հանդերձ՝ դեսպանատների և միջազգային կազմակերպությունների դիմաց պիկետ, բողոքի ակցիաներ անող մեր իրավապաշտպանների, բժիշկների, ուսանողների, արտիստների և հանրային գործիչների հանդեպ, ֆիքսենք, որ պատկերը շատ տխուր է։
Մենք հետ ենք գնացել 1988թ.-ի աշխարհայացքին։ Դեսպանատների և միջազգային հանրության խղճին, միջազգային կազմակերպություններին ապավինելը պետություն չունեցող ժողովրդի վարքագիծ է։ Մենք ունեինք պետություն, և որևէ դեսպանատան առջև նստացույցի խնդիր չունեինք։ Լիներ ուժեղ պետություն՝ այս հարցը կլուծեինք պետական լծակներով։
Կար ժամանակ՝ Լաչինի ճանապարհը բաց էր, ապահով էր, դրան զուգահեռ ունեինք Սոթք-Քարվաճառ նոր ճանապարհը, որովհետև ունեինք պետականություն։ Մենք մեր ձեռքով քանդեցինք պետականությունը, հիմա գլուխներս կախ, խեղճացած՝ թղթից ինքնաթիռներ ենք նետում։ Ու պետք չէ զարմանալ, թե ինչու է ճնշումը՝ միջազգային հանրության և Ադրբեջանի վրա, ոչ բավարար։ Այդպես էլ պետք է լիներ. առանց պետության երևացող կամ չերևացող գործունեության հնարավոր չի լինելու ապահովել բավարար ճնշում, նույնիսկ՝ սփյուռքի ակտիվություն։ Ժամանակն է պարզ ու հասցեական ասել, թե իշխանությունը, ընդդիմությունը, հանրությունը, ո´րը ինչ չի անում։
Ի՞նչ ճգնաժամի մասին է խոսքը
Հումանիտար ճգնաժամի հիմքում քաղաքական ճգնաժամն է, որն առկա է Հայաստանում։ Սա պետք է լուծել, որովհետև հումանիտար և քաղաքական ճգնաժամերը միասին ստեղծել են պետականության ճգնաժամ։ Կամ շատերը չեն հասկանում սա, կամ՝ ավելի անվտանգ է դեսպանատներից պահանջել ուժեղ և անվտանգ Հայաստան։ Նման բան չի լինում։ Մինչև բողոքի ելած սոցիալական խմբերը չգիտակցեն ճգնաժամի բովանդակությունը, իրավիճակը չի փոխվելու։
Ակնհայտ է, որ այս վիճակը նաև ուժեղ կոնսոլիդացնող առաջնորդության բացակայությունից է։ Պետականության գաղափարի շուրջ հասարակություններին կոնսոլիդացնում են վերնախավերն ու առաջնորդները։
Քանի չենք հասկացել, որ խոսքը հումանիտար ճգնաժամի մասին չէ, այլ՝ պետականության, թուրքը նորանոր պահանջներ է դնելու. մի քանի տասնյակ մարդ դեսպանատների առաջ կկանգնի, իսկ հազարավոր քաղաքացիներ Լաչինի փակ միջանցքի ֆոնին կխցանեն Դալմայի կամ մյուս մոլերի տոնական միջանցքները։
Պատերազմից հետո մենք կարևորագույն խնդիրն է՝ պետականությունը վերականգնելը, հումանիստական մտածողության փոխարեն մեզ պետական մտածողություն է պետք. դա է միակ բանալին՝ հայկական Արցախ ու բաց ճանապարհներ ունենալու։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.