Արթուր ՎԱՆԵՑՅԱՆ․ ՎՍՏԱՀ ԵՄ, ՈՐ ՄԵՆՔ ՀԱՍՆԵԼՈՒ ԵՆՔ ՄԵՐ ՆՊԱՏԱԿԻՆ
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը մասնագիտական տոնի առթիվ շնորհավորել է նախկին գործընկերներին։ Ֆեյսբուքյան իր էջում նա գրել է.
«Ազգային անվտանգության ծառայության հարգելի գեներալներ, սպաներ և ենթասպաներ, սիրելի վետերաններ։ Շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ։
Հայրենիքի համար դժվար այս օրերին ձեզանից յուրաքանչյուրն առանձին-առանձին և մենք բոլորս միասին մեծ գործ ունենք անելու։ Ամենքս իր տեղում՝ մենք պետք է կարողանանք մեր գիտելիքները, հարուստ փորձառությունն ու ողջ ներուժը ծառայեցնել Հայաստանի և Արցախի առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելուն։ Մենք պետք է կարողանանք ապացուցել, որ հավատարիմ ենք մեր առաքելությանը և ի զորու ենք լուծումներ գտնել ստեղծված այս վիճակի համար։
Սիրելի զինակից եղբայրներ, արդեն երրորդ տարին է, ինչ մեր տոնը մթագնվում է Հայրենիքին սպառնացող անվտանգային խնդիրների աննախադեպ ծավալներով։ Գիտեմ՝ ծառայության շատ բարդ ժամանակաշրջան է բաժին հասել մեզ։ Բայց այս ուղին ընտրելիս՝ մենք գիտեինք, որ հեշտ չի լինելու։ Մենք գիտեինք մեր վրա դրվող պատասխանատվության չափը։ Եվ մենք գիտեինք, թե հանուն ինչի ենք գնում այս դժվարին ճանապարհով։
Սիրելի ընկերներ, ես վստահ եմ, որ մենք հասնելու ենք մեր նպատակին։ Հայաստանն ու Արցախը կրկին ուժեղ և անվտանգ պետություններ են դառնալու։ Եվ թող Աստված ուժ ու կարողություն տա ձեզանից յուրաքանչյուրին ՝ վերգտնելու մեր Հայրենիքը հզորացնելու ուղին։
Բոլորին անփորձանք ծառայություն եմ մաղթում։
Պատիվ ունեմ»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-17 09:46
Уголовное дело в отношении гюмрийской журналистки Лилит Агекян 16 мая приняло новый оборот. Как сообщила в прямом телеэфире член фракции "Мать Армения" в Совете старейшин Еревана, адвокат Заруи Постанджян, в УИУ «Абовян», где содержится Лилит Агекян, явился следователь для предъявления нового обвинения, с помощью которого ей хотят продлить срок содержания под стражей.
-
2025-05-17 09:40
Партии армянского коньяка проходят стандартные процедуры таможенного контроля на пограничных пунктах пропуска. Об этом заявили в Службе государственных доходов министерства финансов Грузии в ответ на запрос издания BM.GE, прокомментировав протест армянских производителей коньяка.
-
2025-05-17 09:37
Премьер-министр Армении Никол Пашинян назвал эффективной встречу с президентом Франции Эммануэлем Макроном на полях 6-го саммита Европейского политического сообщества в столице Албании - Тиране.
-
2025-05-17 09:35
Все пострадавшие в результате ДТП с участием автобуса в Ереване выписаны из больницы, за исключением одного несовершеннолетнего. Об этом сообщила пресс-служба Минздрава Армении.