Последние новости

ՇՆՈՐՀԱՎՈ՛Ր ՏՈՆԸ

Վերջին տարիներին գնալով ավելի դժվար է գտնել պատշաճ բառերն ու սեփական վերաբերմունքն արտահայտել հայկական բանակի համար տոնական օրը՝ հունվարի 28-ին։ Ավելի ճիշտ, այս օրը նշանակալի է ոչ միայն զինվորական համազգեստով մարդկանց, այլև բոլոր նրանց համար, ովքեր հասկանում են, որ առանց բանակի մեր տարածաշրջանում անհնար է ապրել։ Այլապես կստացվի, լավագույն դեպքում, ըստ հայտնի տրամաբանության. եթե չկառուցես քո բանակը, ապա ստիպված կլինես կերակրել օտարինը, դրանից բխող բոլոր, այդ թվում՝ անկանխատեսելի հետևանքներով

...2020 թվականի աշնանը 44-օրյա պատերազմը ծանր հարված հասցրեց Հայաստանի Զինված ուժերին։ Այժմ ավելորդ է հիշեցնել Ադրբեջանի ագրեսիայի քաղաքական պատճառների, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի անմիջական աջակցությամբ (որն օգնում էր և՛ տեխնիկայով, և՛ կադրերով, և՛ վարձկաններով) ընթացող ռազմական գործողությունների, քաղաքական բոլոր գլխավոր դերակատարների անտարբերության և էլի բազմաթիվ այլ բաների մասին, որոնք այդպես էլ չպարզաբանվեցին պարտությունից ու 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո։

44-օրյա պատերազմը, հավանաբար, հետագայում կմտնի դասագրքեր՝ որպես «առաջին անօդաչու»։ Քանի որ թշնամու հաջողության հիմնական գործոնը ԱՕԹՍ-ների կիրառումն էր։ Հիշում եմ, շատ վաղուց մենք Չինաստանի և Վիետնամի միջև 1979 թվականի դիմակայությունը կատակով անվանում էինք «առաջին սոցիալիստական պատերազմ»։ Մեր դեպքում մարտերի արդյունքի հարցում էական դեր խաղացին ԱՕԹՍ-ները։ Եվ այստեղ, բացի հայրենի բանակային «բարեփոխիչների» հանդեպ դժգոհություններից, որոնք գայթակղվել են ինքնաթիռների գնմամբ, մի քանի հարց կա ուղղելու նաև մեր ռազմավարական դաշնակիցներին, որոնք «հարավային ֆորպոստի» այս բնակիչներին չեն բացատրել ԱՕԹՍ-ների օգտագործման վտանգը։

Բայց յուրաքանչյուրի հետ (լինի դա պետություն, թե մարդ) տեղի ունեցող ամեն ինչում մեղավոր է առաջին հերթին հենց այդ յուրաքանչյուրը, և հետո նոր՝ ընկերները, բարեկամները, ուղեկիցներն ու թշնամիները։

Այսօր Բանակի օրն է, որը դժվար ժամանակներ է ապրում՝ կապված կորուստների չմարող, չսպիացող ցավի, բանակում անվերջանալի կադրային փորձարարության, պարտության մեղավորների որոնումների, ռազմական ողջ համալիրի ամրապնդմանն ու զարգացմանը ուղղված իրական քայլերի բացակայության հետ: Ավելին, երկու հարևանների ձայներանգի ահագնացող ագրեսիվության խորապատկերին իշխանավորները շարունակում են ճամարտակել տարածաշրջանում գալիք խաղաղության մասին՝ նրանց հետ, ովքեր ձգտում են իսպառ ջնջել հայկական հետքն աշխարհի քարտեզից։

Ադրբեջանը, որը 1988-ից ի վեր ոչինչ չէր կարողացել ձեռնարկել հայերի դեմ և անդադար գանգատվում էր համաշխարհային հանրությանը, այժմ առճակատ թելադրում է Հայաստանին, որ նա ոչ մի դեպքում չպետք է զինվի, այլապես կզղջա դրա համար։ Ալիևը սպառնում է ոչ միայն Հայաստանին, այլև նրանց, ովքեր ռազմական համագործակցություն են իրականացնում մեզ հետ և չեն արձագանքում սպառնալիքներին։ Իսկ ի՞նչ կարելի է հակադրել հաջողությունից գլխապտույտ ապրող հարևաններին: Պիտի հիանանք խաղաղության ձիթենու ճյուղերով, թե՞ այնուամենայնիվ կարգի բերենք բանակը։

ՀԱՅԿԱԿԱՆ ԲԱՆԱԿԸ ՄԵՆՔ ԿԱՌՈՒՑԵԼ ԵՆՔ ԶՐՈՅԻՑ։ Ահավոր զրկանքների ու կորուստների գնով։ Այսօր բանակն, իհարկե, այն վիճակում չէ, ինչ որ 90-ականների սկզբին։ Պետք չէ ի ուրախություն հարևանների ասել, թե հիմա մենք ընդհանրապես ոչինչ չենք ներկայացնում մեզանից։ Բանակը կա, հրամանատարական կազմի բազմաթիվ կադրեր շարքում են, փորձի պակաս նրանք չունեն, և հայրենի հողը որևէ մեկին հենց այնպես տալ չեն պատրաստվում։

Զորամասում հրդեհի հետ կապված վերջին ողբերգությունը լիովին փչացրեց առանց այդ էլ ոչ տոնական տրամադրությունը։ Եվս 15 ընտանիքներ զրկվեցին իրենց որդիներից խաղաղ պայմաններում։ Նրանց և շատ ուրիշների համար տոն չի կարող լինել: Չէինք ցանկանա անդրադառնալ քաղաքականությանը։ Բայց իշխանությունները, հավանաբար, կփորձեն այցելել Եռաբլուր զինվորական պանթեոն՝ վիշտ ու ակնածանք ձևացնելով։ Միայն թե բնավ ամեն ոք իրավունք չունի ներկա գտնվել այնտեղ հունվարի 28-ին։ Քանզի բանակի և երկրի մասին պետք է մտածել տարվա բոլոր 365 օրերին։ Եվ դա պետք է անեն ոչ միայն քաղաքական գործիչները, այլև երկրի բոլոր քաղաքացիները։ Այդժամ տոները կդառնան տոն:

Իսկ այսօր մենք պարտավոր ենք շնորհավորել բոլոր նրանց, ովքեր զինվորական համազգեստ են կրում։ Առաջին հերթին՝ նրանց, ովքեր այսօր կանգնած են դիրքերում։ Բանակը սկսվում և ավարտվում է նրանցով։ Եթե այն չլինի, Հայաստանը կվերջանա։

Բայց թող նրանք, ովքեր անրջում են այդ մասին, պապանձվեն: Մեր ամենքիս համար անպայման գալու է այն օրը, երբ լավ տրամադրություն կունենանք հունվարի 28-ին:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • "СЛУЖИТЬ АРМЕНИИ - СЛУЖИТЬ ЦИВИЛИЗАЦИИ"
    2025-06-11 09:29

    Народы творят свою историю и культуру и приглядываются к тому, чем занимаются соседи по планете, учатся друг у друга, враг у врага. В древности сделать это было не так-то легко. Мешали расстояния, времена года, имперская спесь победителей, называвших соперников варварами. А также отсутствие интернета. Однако, рассудительные нации понимали, что надо перенимать чужой опыт и делиться своим. Это в общих интересах. Поэтому армяне (вынужден повторить уникальный факт) еще в V веке учредили Праздник переводчика, перевели не только Библию, но и сочинения древнегреческих, древнеримских и иных авторов. Некоторые произведения сохранились для человечества лишь благодаря нашим переводам.

  • ОТ ШАГАНЭ ДО РИПСИМЕ, КОТОРУЮ ЗВАЛИ ГОАР
    2025-05-31 10:37

    В Национальной библиотеке Армении 27 мая состоялась презентация вышедшей в издательстве "Айастан" повести-эссе известного эстонского поэта, прозаика и драматурга Калле Каспера "Армянки". Она была написана на русском языке. Нынешнее издание - на трех языках: армянском (переводчица - Карине Ходикян), английском (Арцви Бахчинян) и итальянском (Стефано Бертолетти). Армянский перевод осуществлен при содействии программы "Традукта" Эстонского фонда культуры.

  • ДАВАЙТЕ ВСПОМНИМ ТРИ МАЯ
    2025-05-31 10:14

    2015 год 3 мая. В Арцахе прошли парламентские выборы - 6-е по счету. Международные наблюдатели отметили высокий уровень.

  • НЕ НАДО ЖДАТЬ ХОРОШИХ ВРЕМЕН. НАДО СТАТЬ СИЛЬНЫМ
    2025-05-23 09:47

    Ованес Карапетян - ветеран армянской журналистики, работал в газетах "Гугарк", "Кайц", "Лору марз", редактировал газету "Кировакани кимиагорц", основал газеты "Айг", "Спехани", журнал "Спехани+", издал несколько книг. В этом ряду вышла еще одна - "А где твой якорь?" В предисловии автор отмечает, что в сложнейшие для страны времена надо оглядываться на тех наших творцов, которые маяками указывали путь соотечественникам. Это Маштоц, Хоренаци, Нарекаци, Туманян... И сегодня, подобные им, остаются нашими учителями.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ