Քրիստինե ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ՓԱՍՏՈՐԵՆ ՓԱԿ ՍԱՀՄԱՆՈՎ ԹՈՒՐՔԻԱ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՀՆԱՐԱՎՈՐ Է ՀԱՍՑՆԵԼ, ԻՍԿ ԱՐՑԱԽ՝ ՈՉ
Փաստորեն, փակ սահմանով Թուրքիա մարդասիրական օգնություն հնարավոր է հասցնել, բայց շրջափակված, հումանիտար աղետի մեջ գտնվող Արցախ, որտեղ վերջացել են առաջնային անհրաժեշտության ապրանքները` ոչ, դա «ռուսների գործն է, թող իրենք անեն»: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը՝ անդրադառնալով Հայաստանի կողմից ուղարկված 100 տոննա հումանիտար օգնությանը Թուրքիային:
Հիշեցնենք, որ ՀՀ-ի հետ բանակցություններում Թուրքիայի ներկայացուցիչ Սերդար Քըլըչը շնորհակալություն էր հայտնել և նշել, որ 100 տոննա պարենային, դեղորայքի, ջրի և շտապ օգնության այլ փաթեթներով 5 բեռնատար հատել էհայ-թուրքական սահմանը և ուղևորվել Թուրքիայի Ադիյաման քաղաք:
Նշենք, որ հումանիտար օգնությամբ բեռնված բեռնատարներն անցել են սահմանը Մարգարայի կամրջով և ուղևորվել դեպի երկրաշարժից տուժած շրջան։
Մարգարայի կամրջով հայ-թուրքական փակ ցամաքային սահմանը բեռնատարով վերջին անգամ հատվել է 30 տարի առաջ` 1993 թ.-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը նաև 27 փրկարար էր ուղարկել Թուրքիա:
Թուրքիայում երկրաշարժում զոհերի թիվը հատել է 20 հազարը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-09 09:38
Сегодня в Котайкской области произошла драка со стрельбой.
-
2025-06-09 09:35
МВД Армении опубликовало видео ДТП, которое произошло в Араратской области.
-
2025-06-09 09:33
Военнослужащие Национальной гвардии Калифорнии прибыли в Лос-Анджелес 8 июня рано утром по местному времени в ответ на протест против рейдов федеральной иммиграционной службы, сообщает NBC News.
-
2025-06-09 09:30
По информации Hraparak.am, кортеж премьер-министра Армении Никола Пашиняна, возвращавшийся из Сюникской области, попал в ДТП в селе Армаш, получили травмы также некоторые из телохранителей.