ՁԵՌՆՊԱՀ ՄՆԱՑՈՂՆԵՐԻ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆ
Հայաստանում ԵՄ առաքելությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Այս մասին երկուշաբթի օրը ճեպազրույցի ժամանակ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» իշխող խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը, հաղորդում է ԱՌԿԱ-ն։
«Որեվէ մեկին բացատրելու կարիք չկա, թե որևէ մեկի դեմ է ուղղված ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը: ՀՀ-ն երկուամսյա դիտորդական առաքելությունից հետո իր դիվանագիտական ջանքերի շնորհիվ կարողացել է ԵՄ գործընկերների հետ պայմանավորվել, որ դիտորդական առաքելության ժամկետը երկարացվի: Եվ սա բխում է բացառապես ՀՀ շահերից»,- ասաց Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ Հայաստանն ակտիվ արտաքին քաղաքականություն է վարում՝ ելնելով իր շահերից։ «Ես լսել եմ այն նարատիվը, որ մենք փորձում ենք Ռուսաստանի և Արևմուտքի առճակատումը բերել այստեղ, ինչպես նաև, որ մենք փորձում ենք այն տարածել։ Այս կանխադրույթը չպետք է հիմք ընդունել։ Գործող իշխանությունները ելնում են բացառապես Հայաստանի ազգային շահերից։ Սա քաղաքացիական առաքելություն է, և այն ուղղված չէ որևէ մեկի դեմ»,-ասաց պատգամավորը։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ.ԻՐԱԿԱՆՈՒՄ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԻՇԱՏԱԿԱԾ «ՆԱՐԱՏԻՎԸ» ԱՌԱՍՏԱՂԻՑ ՉԻ ՎԵՐՑՐԱԾ։ Եթե ոմանք տեղյակ չեն կամ մոռացել են, ապա հիշեցնեմ, որ ԵՄ առաքելության ժամանմանը ՌԴ ԱԳՆ-ը բավական կոշտ արձագանքեց դեռևս հունվարի վերջին։ Մասնավորապես, Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մամլո ծառայության պաշտոնական հայտարարության մեջ նշվում էր. «Հայաստանի սահմանամերձ շրջաններում Եվրամիության ներկայացուցիչների հայտնվելը, որը վերածվել է ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի կցորդի և ԱՊՀ տարածքում առճակատման քաղաքականություն է վարում, կարող է միայն աշխարհաքաղաքական առճակատում բերել տարածաշրջան և սրել առկա հակասությունները։ ԵՄ առաքելության հայտարարված քաղաքացիական բնույթը նույնպես չպետք է մոլորեցնի. այն ձևավորվում է ԵՄ ընդհանուր անվտանգության և պաշտպանության քաղաքականության շրջանակում՝ դրանից բխող բոլոր հետևանքներով»։ Բացի այդ, ընդգծվում էր, որ Հայաստանում ամրապնդվելու և «Ռուսաստանի միջնորդական ջանքերը դուրս մղելու Եվրամիության փորձերը» կարող են վնասել հայերի և ադրբեջանցիների շահերին՝ կապված տարածաշրջանի խաղաղ զարգացմանը վերադառնալու հետ։ «ՌԴ ԱԳՆ-ը տարածաշրջանում կայունության առանցքային գործոն է համարում ռուս խաղաղապահների և հայկական սահմաններին ծառայություն իրականացնող ռուս սահմանապահների ներկայությունը»,- ասվում էր հայտարարության մեջ:
Իհարկե, եթե նման հայտարարությամբ հանդես գար ամեն առումով հեռավոր որևէ երկրի, դե, ասենք՝ Մոզամբիկի ԱԳՆ-ը, ապա, այո, հայկական կողմը գուցեև կարիք չունենար ինչ-որ բան ապացուցել։ Բայց խոսքը Հայաստանի ռազմաքաղաքական դաշնակցի, նրա գլխավոր առևտրատնտեսական գործընկերոջ մասին է, խոսքը Հայաստանի և Արցախի անվտանգությունն ապահովող երկրի մասին է։ Այստեղ հարկ է ընդգծել մեկ հանգամանք։ Կարելի է հարցեր ունենալ Ռուսաստանի վերոթվարկյալ առաքելությունների կատարման որակի վերաբերյալ: Բայց այդուհանդերձ Մոսկվան մնում է Հայաստանի դաշնակիցը, գործընկերը և նրա անվտանգության առանցքային գործոնը։ Եվ այո, ում-ում, բայց Մոսկվային Երևանը պարտավոր է ապացուցել, որ ԵՄ առաքելությունը «ուղղված չէ որևէ մեկի դեմ»։ Մանավանդ որ Մոսկվայում վստահ են, որ ամեն ինչ ճիշտ հակառակն է։ Կրկնեմ. հայ-ռուսական դաշնակցությունը ոչ ոք չի չեղարկել, թեև այդ մասին երազող ուժերը քիչ չեն։
Բայց հարցն անգամ այն չէ, որ Մոսկվայի նկատմամբ Երևանի դիրքորոշումը, մեղմ ասած, տարօրինակ է։ Հայաստանի դիրքորոշումը տարօրինակ է նաև իր իսկ նկատմամբ։ Քանզի ինչ է ստացվում. մենք կարծում էինք, թե ԵՄ առաքելությունը պետք է ուղղված լինի առնվազն Հայաստանի ինքնիշխան տարածքի ադրբեջանական բռնազավթման դեմ։ Նիկոլ Փաշինյանի բազմաթիվ հայտարարություններից հետո մենք ախր կարծում էինք, թե ԵՄ առաքելությունն այստեղ է հենց ապացուցելու համար Բաքվին, որ Հայաստանն ու Ռուսաստանը համատեղ նենգադավ ռազմական ագրեսիա չեն ծրագրում Ադրբեջանի դեմ։ Եվ ահավասիկ ՔՊ ներկայացուցիչը պնդում է, որ նախ՝ որևէ մեկին որևէ բան ապացուցել հայկական իշխանությունը մտադիր չէ, և երկրորդ. ԵՄ առաքելությունն ուղղված չէ որևէ մեկի դեմ։ Այդ դեպքում առհասարակ անհասկանալի է, թե ինչու են եվրադիտորդները Հայաստանում, ինչու են նրանց ընդհանրապես հրավիրել։ Պարզապես զբոսնելո՞ւ հայկական տարածքներում։ Ուրեմն թող հրավիրեին Գառնի, Գեղարդ, տանեին Ծաղկաձոր կամ Տաթև՝ ճոպանուղի նստելու... Վստահ եմ, որ դա շատ ավելի կնպաստեր հայկական ազգային շահերին, որոնք վկայակոչում է իշխող թիմի ներկայացուցիչը։
Եվ էլի մի բան. Փաստորեն, ԵՄ առաքելությունը «դեմ» չէ։ Բայց «կողմ» էլ չէ։ Համենայնդեպս ԵՄ-ից ոչ ոք կոնկրետ չի հայտարարել, թե եվրադիտորդները հանդես են գալիս Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնման և ադրբեջանական զինված ուժերի կողմից ապաբռնազավթման օգտին։ Եթե ո՛չ դեմ են, ո՛չ կողմ, ուրեմն ձեռնպահ են։ Եվ ինչո՞վ կարող են այդ ձեռնպահ մնացողներն օգնել հայկական ոտնահարված շահերի վերականգնմանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-30 09:36
Мэр Еревана Тигран Авинян сообщил в своем Telegram-канале, что в последние годы городское управление претерпело серьезные изменения, превратив Ереван в «современный, цифровой и быстро реагирующий на нужды горожан город». «В 2021 году по коридорам мэрии еще катали тележки, полные документов. А сегодня Ереван — современный, цифровой город, способный быстро откликаться на потребности жителей», — написал он, передает Panarmenian.net. Ключевые шаги трансформации: запуск платформы «Активный гражданин» — инструмента для участия горожан, гарантирующего прозрачность и подотчетность; внедрение единого электронного сервиса, где доступны все данные о долгах, разрешениях и переписке граждан. По словам Авиняна, 12 управлений мэрии уже используют ГИС-технологии в следующих направлениях: мониторинг системы вывоза мусора, градостроительное планирование с помощью 3D-моделей, оптимизация транспортных маршрутов, интеллектуальные системы полива зеленых зон.
-
2025-07-28 10:13
В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.
-
2025-07-24 10:05
Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.
-
2025-07-23 09:20
На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.