Թուրքիայում երկրաշարժի վնասը գնահատվել է 20 մլրդ դոլար
Աղետներում մասնագիտացած փորձագետները փետրվարի 6-ին Թուրքիայում և Սիրիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի տնտեսական վնասը գնահատում են ավելի քան 20 միլիարդ դոլար։ Ընդ որում, ամերիկյան Verisk Analytics ընկերության նախնական գնահատականով՝ այդ գումարի միայն չնչին մասը՝ մոտ մեկ միլիարդ դոլարն է ապահովագրված եղել։ Այս մասին այսօր՝ փետրվարի 16-ին, հայտնում է Reuters-ը։
Կանխատեսումների համաձայն՝ աղետը Թուրքիային կարժենա իր համախառն ներքին արդյունքի մինչև մեկ տոկոսը։
«Երկրաշարժից հիմնականում տուժել են գյուղատնտեսական և թեթև արդյունաբերությամբ շրջանները, ուստի այլ ոլորտների վրա ազդեցությունը սահմանափակ է», - Reuters-ին ասել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գլխավոր տնտեսագետ Բեատա Յավորչիկը: Նա կարծում է, որ մեկ տարվա ընթացքում վերականգնման աշխատանքները կարող են փոխհատուցել ենթակառուցվածքների և մատակարարման շղթաների վրա բացասական ազդեցությունը:
ՎԶԵԲ-ի միջոցների խոշորագույն ստացող Թուրքիայի այս տարվա տնտեսության աճի կանխատեսումը վերանայվել է․ 3,5 տոկոսից այն նվազել է մինչև 3 տոկոս։ Այս գնահատականը դեռ ամբողջությամբ հաշվի չի առնում աղետի հետևանքները։ Արտաքին ֆինանսավորման աճող կարիքները և այս տարի նախատեսված ընտրությունների հետ կապված քաղաքական անորոշությունը, խորացրել են անվստահությունը, կարծում են ՎԶԵԲ-ում։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.