ԵՎՐՈՊԱՑԻՆԵՐԸ ԱՄՈԹԱՆՔ ԵՆ ՏՎԵԼ ՆԻԿՈԼԻՆ. ՆՐԱ ԱՆՈՒՆԸ ՀԱՅՏՆՎԵԼ Է ՄՅՈՒՆԽԵՆՅԱՆ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ
«Անվտանգության մյունխենյան համաժողովի օրակարգերն ու պանելային քննարկումների մասնակիցների ցանկերը հրապարակվել էին նախապես: Երեկ ժամը 19:00 դրությամբ, «Հարավային Կովկասում անվտանգության ապահովումը» թեմայով պանելին` Իլհամի ու Ղարիբաշվիլու կողքին Նիկոլը չկար: Այնինչ, ուշ երեկոյան նրա անունը հայտնվեց օրակարգում:
Կարծում եմ` եվրոպացիները (ենթադրում եմ` Էմանուել Մակրոնը և Շառլ Միշելը) ամոթանք են տվել ու մի փոքր էլ երևի քաջալերել են Նիկոլին` ասելով, որ ամոթ է չմասնայցելը մի քննարկմանը, որի կարիքն ամենաշատը Հայաստանն ունի: Նիկոլն էլ գցել-բռնել է, որ չմասնակցելն ավելի մեծ խայտառակություն է, քան մասնակցելը ու, բնականաբար, խնդրել են համաժողովի նախագահությանը, որպեսզի իր անունն էլ ավելացնեն:
Երեկվա ֆեյսբուքյան գրառումս չեղյալ կանեմ ու նույնիսկ ներողություն կխնդրեմ կապիտուլյանտ Նիկոլից, եթե նա այսօվա պանելային քննարկմանը մասնակցի ու հայտարարի հետևյալը.
1. Արցախը երբեք չի եղել և չի կարող լինել Ադրբեջանի կազմում և «խաղաղության պայմանագրում» պետք է հստակ ձևակերպում լինի Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացման հնարավոր հեռանկարի մասին: Սա Հարավային Կովկասի երկարատև և կայուն խաղաղության համար առանցքային հարց է:
2. Մինչ խաղաղության մասին խոսելը Ադրբեջանը պետք է անհապաղ դուրս բերի իր զորքերը Հայաստանի Հանրապետության օկուպացված տարածքներից և վերադարձնի բոլոր գերևարված անձանց:
3. Ադրբեջանը պետք է դադարեցնի իր էկոավանտյուրան, անհապաղ վերացնի Արցախի շրջափակումը, հստակ երաշխիքներ տա Լաչինի միջանցքի անխափան երթևեկության համար և վերականգնի էներգամատակարարման բոլոր միջոցները: Արցախի հայաթափման և ճնշումների քաղաքականությունը չի կարող հանգեցնել Հարավային Կովկասի անվտանգության ապահովմանը:
4. հայ-թուրքական հարաբերությունները չպետք է պայմանավորված լինեն հայ-ադրբեջանական հարաբերություններով և հակառակը: Հայոց Ցեղասպանության միջազգային ճանաչումը և դատապարտումը որպես տարածաշրջանի անվտանգային բաղադրիչ` շարունակելու է լինել հայ ժողովրդի առաջնահերթություններից մեկը:
5. Ռուսաստանը և Իրանը Հայաստանի համար ռազմավարական գործընկեր և բարեկամ երկրներ են: Հարավային Կովկասում անվտանգության ապահովումն առանց նրանց ակտիվ դերակատարման` չի կարող երաշխավորված լինել:
Հայաստանի ցանկացած նորմալ ներկայացուցիչ, Մյունխենի անվտանգության համաժողովում ամենաքիչն այսքանը կհայտարարեր` ելնելով առկա պայթյունավտանգ իրավիճակից:
Նիկո´լ, հիշիր նաև, որ 2020թ. փետրվարի 15-ին, նույն Մյունխենի անվտանգության համաժողովում քո ունեցած խայտառակ քննարկումից հետո, հրապարակեցիր «մյունխենյան 6 սկզբունքներ» հիմարությունը: Իմացի´ր, մենք չե´նք մոռացել, որ այդ հիմար գրառումով ևս մեկ հարված էիր հասցրել ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացին` 44 օրյա պատերազմը դարձնելով առավել հավանական», - գրել է ՀՀԿ ԳՄ անդամ ԱՐՏԱԿ ԶԱՔԱՐՅԱՆԸ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.