Последние новости

Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ դատավորի վերապատրաստվելու պատճառով

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն ու նույն գործով անազատության մեջ գտնվող մյուս անձինք կշարունակեն մնալ կալանքի տակ` դատավորի վերապատրաստվելու պատճառով։ Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել Տոնոյանի փաստաբանական խումբը։

Նրանք պնդում են, որ դատավորի որոշումը` հետաձգել նիստը մեկ շաբաթով, որևէ կերպ չի բխում Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով ամրագրված դրույթներից։

Հայտարարությունում ասվում է` դատավորի հետ ձեռք էր բերվել պայմանավորվածություն, որ Դավիթ Տոնոյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստեր պետք է անցկացվեն յուրաքանչյուր երեքշաբթի։

«Խոստումը դատավորը խախտել է` այս անգամ էլ վերապատրաստման դասընթացների մասնակցելու պատճառով»,– նշված է հայտարարությունում։

Նշենք, որ նիստը պետք է տեղի ունենար 2023 թվականի փետրվարի 21-ին, սակայն այն նշանակվել է 2023 թվականի փետրվարի 28-ին:

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ