Դավիթ Բաբայան. Ով կներկայացնի Արցախը բանակցություններում, զուտ ներքին խնդիր է
Հարցն այն մասին, թե ով է ներկայացնելու Արցախը բանակցություններում, զուտ ներքին խնդիր է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Հիշեցնենք, որ ելույթ ունենալով Մյունխենի անվտանգության համաժողովի շրջանակում կայացած պանելային քննարկման ժամանակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոսել է Լեռնային Ղարաբաղի հետ բանակցությունների հնարավորության մասին։ «Մենք պատրաստ ենք դրան։ Բայց հայ համայնքի այն ներկայացուցիչների հետ, որոնք ապրել են, ծնվել ու ողջ կյանքն ապրել են Ղարաբաղում։ Եվ ոչ այն մարդու հետ, որն արտահանվել է Ռուսաստանից՝ Ղարաբաղում ղեկավար պաշտոն զբաղեցնելու համար»,- ասել է Ալիևը՝ նկատի ունենալով Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
«Արցախի իշխանությունները, պետությունն ինքը կլուծի այս հարցը։ Ինչ վերաբերում է բանակցողների ներկայությանը, ապա կան մի շարք մարդիկ, որոնք կարող են ամենաբարձր մակարդակով ներկայացնել Ղարաբաղը։ Ղարաբաղը ներկայացնելու համար պետք է իմանալ, զգալ, այստեղ ունենալ ընկերներ, արմատներ, գերեզմաններ, թափել եթե ոչ արյուն, ապա քրտինք։ Միաժամանակ պետք է լավ ճանաչել Ադրբեջանը։ Մենք ունենք բանակցողներ, նրանք կարող են արժանապատվորեն ներկայացնել Ղարաբաղը, և դա զուտ Արցախյան պետության առանձնաշնորհն է։ Բայց ամեն ինչ մեկ անձի վրա կենտրոնացնելը սխալ է ըստ էության, և անհասկանալի է, թե ինչու են Բաքվում կենտրոնանում այս կամ այն գործչի վրա»,- նշել է Բաբայանը։
Ինչ վերաբերում է ընդհանուր առմամբ Ալիևի հայտարարություններին, թե «Ղարաբաղ չկա», ապա մեր զրուցակիցը դրանք գնահատեց որպես Ադրբեջանի հայատյաց քաղաքականության շարունակություն։ «Ամեն դեպքում, Արցախի ժողովուրդն ապրում է։ Այո, նա բախվում է լուրջ խնդիրների, բայց շարունակում է ապրել։ Իսկ մեր ներքին բոլոր խնդիրները՝ նշանակում, որոշակի պաշտոններից ազատում, բացառապես մեր պետության առանձնաշնորհն են, և ոչ մի կապ չունի, թե ինչպես է Ադրբեջանը վերաբերվում այս կամ այն պաշտոնյային։ Արցախում 1988 թվականից ոչ ոք իրեն չի պատկերացրել Ադրբեջանի կազմում։ Եվ կարծել, որ միայն մեկ մարդ է դեմ, սխալ է ու վիրավորական»,- եզրափակեց Դավիթ Բաբայանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.