Последние новости

«ԿԻՍԱԱՆԶԵՆ» ԴԻՏՈՐԴՆԵՐ

Եվրամիության խորհուրդը հայտարարել է փետրվարի 20-ից Հայաստանում ԵՄ քաղաքացիական առաքելության (EUMA) գործարկման մասին՝ Անվտանգության և պաշտպանության համընդհանուր քաղաքականության (CSDP) շրջանակներում:

Ինչպես հաղորդվում է ԵՄ Խորհրդի կայքում, հայ-ադրբեջանական սահմանի հայկական կողմում EUMA երկամյա առաքելության տեղակայման մասին որոշումն ընդունվել է 2023 թվականի հունվարի 23-ին՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի կայունացման, հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց վստահության և անվտանգության ամրապնդման և ԵՄ աջակցությամբ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը նպաստող պայմանների ապահովման նպատակով:

EUMA-ի բացառապես քաղաքացիական անձնակազմի ընդհանուր թիվը կազմում է մոտ 100 մարդ, այդ թվում՝ մոտ 50 անզեն դիտորդ: Առաքելության օպերատիվ շտաբը կտեղակայվի Եղեգնաձորում։ EEAS-ի (Արտաքին գործողությունների եվրոպական ծառայության) Քաղաքացիական պլանավորման և վարքագծի (CPCC) կառավարիչ տնօրեն Ստեֆանո Տոմատը կկատարի քաղաքացիական գործողությունների հրամանատարի, իսկ Մարկուս Ռիտերը՝ ԵՄ առաքելության ղեկավարի գործառույթները, հաղորդում է Newsarmenia.am-ը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. թվում է, թե ԵՄ առաքելություն ուղարկելու որոշումը վաղուց է ընդունվել, այդ թեման 100 անգամ քննարկվել է, և կարծես թե ոչ մի անակնկալ այդ առումով չէր սպասվում։ Սակայն, ինչպես պարզվում է, անակնկալ մատուցվեց։ Եվ դա հեռու է հաճելի լինելուց: Վերոնշյալ հաղորդագրությունից հետևում է, որ «բացառապես քաղաքացիական անձնակազմի» խմբի ուղիղ կեսը զինված մարդիկ են։ Դե, եթե ընդգծվում է, որ 100 հոգուց 50-ը զինված չեն, ապա բնականաբար՝ մնացած 50-ը զինված են։ Այստեղ միանգամից ի հայտ են գալիս մի կույտ հարցեր, որոնք խորացնում են առանց այդ էլ մեծ թերահավատությունը ԵՄ առաքելության նկատմամբ։

ՀԱՐՑ ԱՌԱՋԻՆ. ինչո՞ւ է միայն հիմա խոսվում այն մասին, որ դիտորդների կեսը զինված է լինելու։ Մինչ օրս այդ մասին ոչ մի անգամ չի նշվել։

ՀԱՐՑ ԵՐԿՐՈՐԴ. հատկապես ի՞նչ զենք են իրենց հետ վերցրել եվրադիտորդները։

ՀԱՐՑ ԵՐՐՈՐԴ. այնուամենայնիվ նրանց ինչի՞ն է պետք զենքը հայ-ադրբեջանական սահմանի բացառապես քաղաքացիական մշտադիտարկման ընթացքում։

ՀԱՐՑ ՉՈՐՐՈՐԴ. ինչպե՞ս է 50 զինված եվրոադիտողների առկայությունը նպաստում հայտարարված նպատակներին: Այն է՝ Հայաստանի սահմանամերձ շրջաններում իրավիճակի կայունացմանը նպաստելուն, հակամարտությունից տուժած շրջաններում մարդկանց վստահության և անվտանգության ամրապնդմանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման համար պայմանների ապահովմանը։ Նկատենք, որ բոլոր այդ նպատակներն իրականացվելու են հարյուր դիտորդների կողմից, որոնցից 50-ը փաստացի զինված են։ Առհասարակ զենքը գործում է ոչ թե հանուն, այլ հակառակ այդ նպատակների։

ՀԱՐՑ ՀԻՆԳԵՐՈՐԴ. ըստ Հայաստանի վարչապետի հայտարարությունների, ԵՄ դիտորդները Երևանի կողմից հրավիրվել են այն բանի համար, որ փարատեն Բաքվի կասկածները, թե Ռուսաստանի ռազմական ներկայությունը Հայաստանում աճում է, և թե Երևանն ու Մոսկվան պատրաստվում են հարձակվել Ադրբեջանի վրա։ Իբր՝ այդ կասկածներն անհեթեթ են, բայց Արևմուտքում լսում են դրանք, և ուրեմն թող եվրոպացիներն իրենց աչքով տեսնեն, որ հայ-ռուսական համատեղ ագրեսիվ մտահղացումները ոչ այլ ինչ են, քան ադրբեջանական կողմի երևակայության արգասիք։ Կրկնեմ. այսպես հիմնավորեց ԵՄ առաքելության հրավիրումը Նիկոլ Փաշինյանը։ Սակայն նա չտեղեկացրեց, որ «կասկածները փարատելու» են նաև զինված մարդիկ։ Իսկ գուցե նրան չե՞ն զգուշացրել այդ մասին։ Երկու դեպքում էլ հարց է առաջանում. ինչո՞ւ։

ՀԱՐՑ ՎԵՑԵՐՈՐԴ. ինչպե՞ս կարձագանքեն այն փաստին, որ հայկական սահմանի երկայնքով զինված օտարերկրացիներ են շրջում, նրանք, ովքեր, մեղմ ասած, հրճված չեն դիտորդական դեսանտով: Մասնավորապես՝ Ադրբեջանը, Իրանը և, բնականաբար, Ռուսաստանը, որի սահմանապահներն են տեղակայված այստեղ։ Նորից կրկնեմ. սահմանային գոտում հայտնվում են զինված մարդիկ՝ դիտորդի մանդատով։

Հարցերն այս, բնականաբար, հռետորական են։ Բայց առնվազն ԵՄ դիտորդներին հրավիրող կողմը՝ պաշտոնական Երևանը, պետք է սպառիչ պատասխաններ տա դրանց։ Հայաստանի իշխանությունը պարտավոր է բացատրել, թե այդ ինչո՞ւ են Հայաստանի սահմանին եվրադիտորդները կայունություն ու վստահություն ձևավորում զենքը ձեռքին։ Թող գոնե ասեն, թե դա առաքելության սեփական անվտանգության համար է, թե յուրաքանչյուր զուտ քաղաքացիական դիտորդին կցված է նույնքան քաղաքացիական զինված թիկնապահ։ Եվ քանի դեռ պաշտոնական Երևանը լռում է այդ մասին, եվրոպական առաքելությունն իրենից ներկայացնում է ոչ ավելին, քան կիսազինված կազմավորում, որը տեղակայվել է հայկական սահմանին կասկածելի նպատակներով։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МОЖЕТ ЛУЧШЕ ПО СТАРИНКЕ?
    2025-07-30 09:36

    Мэр Еревана Тигран Авинян сообщил в своем Telegram-канале, что в последние годы городское управление претерпело серьезные изменения, превратив Ереван в «современный, цифровой и быстро реагирующий на нужды горожан город». «В 2021 году по коридорам мэрии еще катали тележки, полные документов. А сегодня Ереван — современный, цифровой город, способный быстро откликаться на потребности жителей», — написал он, передает Panarmenian.net. Ключевые шаги трансформации: запуск платформы «Активный гражданин» — инструмента для участия горожан, гарантирующего прозрачность и подотчетность; внедрение единого электронного сервиса, где доступны все данные о долгах, разрешениях и переписке граждан. По словам Авиняна, 12 управлений мэрии уже используют ГИС-технологии в следующих направлениях: мониторинг системы вывоза мусора, градостроительное планирование с помощью 3D-моделей, оптимизация транспортных маршрутов, интеллектуальные системы полива зеленых зон.

  • ОПЯТЬ РЕКОРД
    2025-07-28 10:13

    В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.

  • АКТИВ С «ХВОСТОМ»
    2025-07-24 10:05

    Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.

  • ДЛЯ ЛИЦ С ВЫСОКИМ УРОВНЕМ IQ
    2025-07-23 09:20

    На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ