Արցախի ԱԳ նախարարը հանդիպել է եվրախորհրդարանի պատգամավորներին
Փետրվարի 21-ին Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավորներ, Արցախի հետ բարեկամության խմբի համանախագահներ Սիլվի Գիյոմի, Ֆրանսուա Ալֆոնսիի գլխավորած պատվիրակության, ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանի, նույն գրասենյակի տնօրեն Հեղինե Էվինյանի ու Հայ դատի Կենտրոնական գրասենյակի հատուկ ծրագրերի պատասխանատու Գևորգ Ղուկասյանի հետ:
Արցախի ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ հանդիպման ընթացքում ԱԳ նախարարը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման հետևանքով հանրապետության առջև ծառացած մարտահրավերները, բարձր գնահատել խորհրդարանականների սկզբունքային դիրքորոշումը Եվրոպական խորհրդարանի կողմից՝ Արցախի շրջափակման կապակցությամբ համապատասխան բանաձևի ընդունման վերաբերյալ:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել ստեղծված պայմաններում միջազգային հանրության ավելի ակտիվ ներգրավվածության ապահովման հնարավորությունների շուրջ:
Արցախի ապաշրջափակման համատեքստում Սերգեյ Ղազարյանն ընդգծել է Ադրբեջանի նկատմամբ ավելի գործուն և արդյունավետ քայլերի, այդ թվում պատժամիջոցների կիրառման անհրաժեշտությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.