Զախարովա․ Մոսկվան շարունակում է Երևանի և Բաքվի համար փոխընդունելի հանգուցալուծման որոնումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Մոսկվան Բաքվի և Երևանի հետ երկխոսության մեջ շարունակում է փոխշահավետ հանգուցալուծումների որոնումը, որոնք կօգնեն վերականգնել Լաչինի միջանցքի լիարժեք գործունեությունը` նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, ու բարելավել հումանիտար իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Տեղեկությունն այսօր ճեպազրույցի ժամանակ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Որքան էլ լարված է տարածաշրջանի իրավիճակը, այդ պատրվակով բանակցային գործընթացների սառեցումն անարդյունավետ ենք համարում։ Նման կապակցումները հեռացնում են Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության հաստատման հեռանկարները», - ասել է նա։
Նրա խոսքով` Ռուսաստանը հետևողականորեն աջակցում է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն ու ջանքեր է գործադրում Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ:
ՌԴ խաղաղապահները բարեգործական կազմակերպությունների հետ հումանիտար բեռներ են մատակարարում, 8 հազար երեխաների և 800 անապահով ընտանիքների օգնություն են ցուցաբերվել:
«Մենք կոչ ենք անում Բաքվի և Երևանի մեր գործընկերներին` շուտափույթ վերսկսել համատեղ աշխատանքը երկկողմ հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով։ Մենք անհրաժեշտ աջակցություն կցուցաբերենք եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստերի կազմակերպման գործում», - ասել է նա։
Անցյալ շաբաթ Զախարովան հայտարարել էր, որ ռուսական կողմը հաստատում է Մոսկվայում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպում կազմակերպելու պատրաստակամությունը: Ավելի վաղ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել էր, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման հարցը մշակվում է։
Sputnik Արմենիա
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.