Եղիշե ԿԻՐԱԿՈՍՅԱՆ․ ԵԹԵ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԿԱՏԱՐԻ ԴԱՏԱՐԱՆԻ ՈՐՈՇՈՒՄԸ, ԱՌՆՎԱԶՆ ՀԵՂԻՆԱԿՈՒԹՅԱՆ ԽՆԴԻՐ ԿԱՌԱՋԱՆԱ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Դատարանի որոշումը Լաչինի միջանցքի հարցով առանցքային կարևորություն ունի, որովհետև դատարանի որոշումներն իրավաբանորեն պարտադիր են: «Հանրային հեռուստաընկերության» հետ զրույցում ասաց միջազգային հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը` անդրադառնալով ՄԱԿ–ի արդարադատության միջազգային դատարանի որոշմանը։
Հայտնել էինք, որ միջազգային դատարանն այսօր որոշում կայացրեց, որտեղ ասվում էր` Ադրբեջանը պարտավոր է ձեռնարկել բոլոր միջոցները, որպեսզի ապահովի տրանսպորտի և մարդկանց անխափան տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով։ Միաժամանակ, դատարանը միաձայն մերժեց Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
Կիրակոսյանի խոսքով` դատարանի որոշումն ուժի մեջ է մտնում այն հրապարակելու պահից։
«Դատարանի նախագահը, երբ ընթերցում էր որոշումը, շեշտեց, որ այն առաջացնում է իրավաբանական պարտավորություն։ Փաստացի ստացվում է, որ բացի եռակողմ պարտավորությունից, Ադրբեջանն ունի ևս մեկ իրավաբանական պարտավորություն` ապահովել Լաչինի միջանցքով, բեռների, անձանց անվտանգ տեղափոխումը երկու ուղղությամբ: Սա առանցքային կարևոր զարգացում է թե՛ անվտանգային, թե՛ իրավական առումով»,–ասաց Կիրակոսյանը։
Նրա խոսքով` որոշումը պետք է քաղաքական առումով օգտագործվի հայկական կողմից հնարավոր բոլոր հարթակներում։
Հարցին, որ եթե Ադրբեջանը չկատարի դատարանի պահանջը, ապա ի՞նչ կարող է հետևել դրան` Կիրակոսյանը պատասխանեց, որ դա նախ լավ արձագանք չի ունենա միջազգային հանրության կողմից.«Ադրբեջանի կողմից նման որոշումների չկատարումն առաջացնելու է առնվազն երկրի հեղինակության խնդիր, նաև լուրջ բարդություններ։ Հայկական կողմն էլ պետք է ամեն ինչ անի՝ ադրբեջանական կողմին և միջազգային հանրությանն անընդհատ հիշեցնելու այս նոր պարտավորության մասին և, այդ դեպքում, չեմ կարծում, թե ադրբեջանական կողմի շահերից է բխում այս որոշումը չկատարելը»։
Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանն այսօր միաձայն մերժեց 2023թ.հունվարի 4-ին Ադրբեջանի ներկայացրած միջանկյալ միջոցների պահանջը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.