Последние новости

Ֆրանսիան մտադիր է ավելացնել ռազմական օգնությունն Ուկրաինային

Ֆրանսիան «ճանապարհ է բացել» Ուկրաինային ծանր տանկեր մատակարարելու համար և մտադիր է ուժեղացնել ռազմական օգնությունը Կիևին։ Այս մասին հայտարարել է երկրի ԱԳՆ խոսնակ Անն-Կլեր Լեժանդրը Twitter-ում հրապարակված տեսաուղերձում:

Լեժանդերը նշել է այն օգնությունը, որը Ֆրանսիան հակամարտության սկզբից ցուցաբերում է Ուկրաինային՝ հավելելով, որ Հանրապետությունն առաջարկել է ֆինանսական, տնտեսական և հումանիտար աջակցություն:

«Մենք նաև ռազմական աջակցություն ենք ցուցաբերում։ Բացի Caesar հաուբիցներից և հակաօդային պաշտպանության համակարգերից, Ֆրանսիան ճանապարհ է բացել տանկերի մատակարարման համար՝ դառնալով առաջին երկիրը, որը AMX-10RC մարտական տանկեր է մատակարարել Ուկրաինային, որպեսզի նա կարողանա պաշտպանվել: Այդ օգնությունը կուժեղացվի»,-ասել է Լեժանդրը։

Փարիզն արդեն Ուկրաինա է ուղարկել վեց 155 միլիմետրանոց TRF1 քարշակ հաուբից և երկու Crotale ՀՕՊ համակարգ։ Հաղորդվում էր նաև, որ Ուկրաինան Ֆրանսիայից արդեն ստացել է 18 CAESAR հրետանային կայանք։ Ուկրաինա են ուղարկվել նաև «Միստրալ» և «Միլան» զենիթահրթիռային համալիրներ, շուրջ 60 զրահամեքենա և HDP-2a2 հակատանկային ականներ։

News.am

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ