Դավիթ ԲԱԲԱՅԱՆ․ 1995Թ. ԱՐՑԱԽԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՈՐՊԵՍ ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ՈՒ ԲԱՆԱԿՑԱՅԻՆ ԿՈՂՄ։ ԲՈԼՈՐԸ ՊԵՏՔ Է ԴԱ ԸՆԴՈՒՆԵՆ ՈՐՊԵՍ ՓԱՍՏ
Որևէ բանակցություն ադրբեջանցիների հետ տեղի չի ունեցել, քաղաքական հարցեր չեն քննարկվել ոչ երեկ, ոչ էլ դրանից առաջ ռուս խաղաղապահների ու ադրբեջանցիների հետ՝ մեր ունեցած հանդիպումների ժամանակ։ Կրկնում եմ՝ քննարկված հարցերը բացառապես հումանիտար, տեխնիկական բնույթի են եղել։ Այդ մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Արցախի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը։
«Արցախը պաշարված է, մարդիկ սովամահ են լինում, ուստի ճանապարհի բացման, գազամատակարման, էլեկտրամատակարարման վերականգնման ուղղությամբ պետք է աշխատենք։ Այդ շփումները պարտադրված են։ Ցավոք, ստեղծված իրավիճակում այլ տարբերակ չունենք։ Կողքից հայրենասեր լինելը հեշտ է։ Արցախը շահարկումների թեմա է դարձել որոշների համար. դա անթույլատրելի է։ Թե ով է ադրբեջանական կողմից մասնակցում շփումներին, դա մեզ չի հետաքրքրում։ Իհարկե, Ադրբեջանն ամեն կերպ փորձելու է Արցախը ներկայացնել որպես իր մաս, բայց դա դեռևս չի նշանակում, թե այդպես է։ Միջազգային կառույցները, դերակատարները շատ լավ գիտեն, թե ով ով է, նրանք էլ իրենց շահերն են առաջ տանում։ Մեր բոլորիս խնդիրը պետք է լինի ատամներով պահել մեր ազգային շահը։ Լսում, հաշվի են նստում նրա հետ, ով իր շահը համառորեն առաջ է տանում»,-ասում է Բաբայանն ու ցավով նկատում, որ Ադրբեջանը շատ ավելի լավ է պաշտպանում իր շահերը՝ կլինի քարոզչությամբ, թե միջազգային դերակատարներին կաշառելով։ Անդրադառնալով Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի հայտարարություններին, որով նա ողջունել է շփումները, Բաբայանը նկատեց.
«Կիսով չափ եմ համաձայն Տոյվո Կլաարի և մյուսների հետ, ովքեր ասում են, թե մենք ու ադրբեջանցիները պետք է խոսենք իրար հետ։
Համակարծիք եմ՝ խոսել պետք է, մենք խոսելուն դեմ չենք, բայց ձևաչափը պետք է ճիշտ ընտրվի։ 1994թ. ԵԱՀԽ Բուդապեշտի գագաթնաժողովի և 1995թ. հարակից որոշումներով Արցախը ճանաչվել է որպես հակամարտության ու բանակցային կողմ, և թե՛ Կլաարը, թե՛ մյուսները դա որպես փաստ, որպես հենք պետք է ընդունեն»։
Քանի որ այդ ձևաչափին Ադրբեջանը չի համաձայնվում ու մոտակա ժամանակներս դժվար էլ համաձայնի, ըստ այդմ, Բաբայանի խոսքով, երկարատև ու շատ բարդ ճանապարհ ունենք անցնելու։
«Մինչ այդ, հումանիտար հարցերը քննարկել, լուծել է պետք։ Դրանք չենք կարող անորոշ ժամանակով հետաձգել։ Մյուս կողմից, կարևոր է այն հանգամանքը, որ մեր բոլոր շփումները ռուս խաղաղապահների մասնակցությամբ են լինում, ու դա է ճիշտը»,-նկատեց Բաբայանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.