ԻԲՐ ԷՄԲԱՐԳՈ
Հայաստանն ու Թուրքիան 2022 թվականին 324,5 մլն դոլարի առևտուր են արել, ինչը 4,4 անգամ ավելի է, քան 2021 թվականի նույն ժամանակահատվածում (73,5 մլն դոլար)։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից՝ ի պատասխան գրավոր հարցմանը։
2022 թվականին Հայաստանից Թուրքիա արտահանումն աճել է 139 անգամ՝ կազմելով 61,2 մլն դոլար (2021 թվականին այն հավասար էր 0,44 մլն դոլարի), իսկ այ թուրքական ապրանքների ներկրումն աճել է 3,6 անգամ։ Անցած տարի Հայաստան է ներկրվել 263,3 մլն դոլարի թուրքական արտադրանք, մինչդեռ 2021 թվականին (երբ գործում էր էմբարգոն) այդ ցուցանիշը կազմել է 73 մլն դոլար։
Թուրքական արտադրանքի նկատմամբ էմբարգոն ուժի մեջ մտավ 2021 թվականի հունվարի 1-ից։ Դա բացասաբար անդրադարձավ երկրների միջև առևտրի վրա։ Այսպես, 2021 թվականին ապրանքաշրջանառությունը կրճատվեց 68,3%-ով, հասնելով 73,5 մլն դոլար նիշի՝ 2020 թվականի 231,5 մլն դոլարի համեմատ։
2021 թվականի էմբարգոյի ժամանակահատվածում պաշտոնապես թույլատրված էր Թուրքիայից հումքի և վերամշակման համար նախատեսված արտադրանքի ներմուծումը Հայաստան։ Դրանք էին՝ շինանյութերը, տրիկոտաժե և բամբակե գործվածքները, բնական կաշին։ Ընդ որում, բարձր մաքսատուրքով ապրանքներ չեն ներմուծվել։ Թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման որոշակի ծավալների պահպանումը Էկոնոմիկայի նախարարությունում բացատրում էին նրանով, որ դրանք ավելի շահավետ են գնի առումով, բացի այդ, կարևոր դեր է խաղում նաև աշխարհագրությունը (հեռավոր երկրներից ապրանքներ բերելը բավական ծախսատար է)։
ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. հայ-թուրքական սահմանի բացման և հայ-թուրքական առևտրատնտեսական կապերի ակտիվացման կողմնակիցներն, իհարկե, կցնծան։ Այժմ հարաբերությունների կարգավորման օգտին իրենց հիմնավորումների զինանոցում լուրջ փաստարկ է հայտնվել։ Բանն այն է, որ նախկինում երբեք Հայաստանից Թուրքիա արտահանման ծավալները նման չափերի չեն հասել։ Որպես կանոն, նախորդ տարիներին խոսքը վերաբերել է մի քանի միլիոն դոլարի սահմաններում տարեկան ցուցանիշների՝ մի քանի հարյուր միլիոն դոլարի ապրանքի ներկրման խորապատկերին։ Ըստ էության, հայ-թուրքական առևտուրը նախկինում հիշեցնում էր խաղ մեկ դարպասով՝ հայկական։
Արտահանման-ներկրման այդպիսի բացարձակ արտառոց անհավասարակշռությունը հայկական շուկաներում թուրքական էքսպանսիայի ակնհայտ նշանն էր։ Եվ ահա անցած տարի Հայաստանից Թուրքիա արտահանումը կտրուկ աճել է՝ հասնելով ամբողջ 61 միլիոնի։ Փաստորեն, դա նվազեցրել է անհավասարակշռությունը՝ ստեղծելով փոխշահավետ առևտրային հարաբերությունների պատրանք։ Կհարցնեք՝ ինչո՞ւ պատրանք: Որովհետև ամեն ինչ տեղի է ունեցել Անկարայի պայմաններով, Երևանի կողմից քաղաքական զիջումների մի ամբողջ փնջի խորապատկերին։
Այժմ հայ-թուրքական քիրվայության ջատագովները, անկասկած, որպես աննախադեպ ու անվերապահ տնտեսական պլյուս կհրամցնեն հենց դեպի Թուրքիա արտահանվող հայկական արտադրանքի ծավալի աճը՝ դրանով արդարացնելով հայ-թուրքական գործընթացի ցանկացած ծախքեր։ Իբր՝ տեսեք, փոխարենը ռեկորդային աճ է գրանցել արտահանումը...
Թեպետ, տվյալ դեպքում խոսքն այլ բանի մասին է։ Առաջին հայացքից այնքան էլ հասկանալի չէ, թե ինչու Հայաստանի կառավարությունը մինչ օրս և առանց ԶԼՄ-ների հատուկ հարցումների չի հրապարակել այդ տվյալները։ Արդեն ավելի քան երկու տարի և առ այսօր Թուրքիան պարզապես բացակայում է արտաքին և փոխադարձ առևտրի վերաբերյալ Հայաստանի վիճակագրական կոմիտեի հաշվետվություններում։ Մինչև 2020 թվականը նա մշտապես առկա էր «այլ երկրներ» բաժնում։ Թվում էր, թե էմբարգոյի չեղարկումից հետո Թուրքիան կրկին պետք է իր տեղը զբաղեցներ այն երկրների ցանկում, որոնց հետ Հայաստանն ունի փոխադարձ ապրանքաշրջանառություն, արտահանում, ներկրում։ Բայց, կրկնեմ, մինչ օրս վիճկոմիտեի ամփոփագրերում Թուրքիայի վերաբերյալ տվյալներ չկան։
Սակայն դա տարօրինակ է թվում այնքան ժամանակ, քանի դեռ չես տվել հետևյալ հարցը, այդ ինչպե՞ս է ստացվել, որ 2021 թվականին էմբարգոյի պայմաններում Հայաստանի և Թուրքիայի միջև ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 73 միլիոն։ Այդ ի՞նչ էմբարգո էր, եթե տասնյակ միլիոնների առևտուրը շարունակվում էր։ Եվ ահա պարզվում է, որ այդպես էլ է պատահում, որ դա էմբարգո է հայկական ձևով։ Էկոնոմիկայի նախարարությունը էմբարգոյի պայմաններում թուրքական ծագման ապրանքների ներկրման որոշակի ծավալների պահպանումը բացատրում է նրանով, թե դրանք ավելի շահավետ են գնային առումով, բացի այդ, կարևոր դեր է խաղում նաև աշխարհագրությունը, հեռավոր երկրներից ապրանքներ բերելը բավական ծախսատար է։
Այսպիսով, Հայաստանի կառավարությունն ընդունում է, որ թուրքական ապրանքների ներմուծման արգելանքը կեղծիք էր, ձևականություն։ Այստեղ հիշեք, թե ինչու դա ընդհանրապես սահմանվեց: Որոշումն ընդունվեց 2020 թվականի աշնանը Արցախի դեմ սանձազերծված 44-օրյա պատերազմին Թուրքիայի մասնակցության և Ադրբեջանին նրա ցուցաբերած օգնության պատճառով։ Եվ ահա պարզվում է, որ պատերազմից անմիջապես հետո, չնայած գործող էմբարգոյին, չնայած Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի շարունակվող ագրեսիային, Թուրքիայի հետ առևտրատնտեսական հարաբերություններում Երևանն առաջնորդվել է բացառապես նրանով, որ թուրքական ապրանքները շահավետ են գնային առումով։ Ուղիղն ասենք, ապշեցնում է հայկական իշխանության «սկզբունքայնությունը»…
Իսկ առհասարակ, տվյալ համատեքստում արժե հիշել ոչ վաղ անցյալի ևս մեկ իրադարձություն։ Սահմանելով թուրքական ապրանքների ներմուծման արգելանքը՝ Հայաստանի կառավարությունը և, մասնավորապես, նույն էկոնոմիկայի նախարարությունը ազդարարեցին ներկրման փոխարինման քաղաքականություն։ Ենթադրվում էր, թե հայկական շուկայում թուրքական արտադրանքի տեղը զբաղեցնելու է հայրենի արտադրանքը։ Այն ժամանակ կային միամիտ գործարարներ, որոնք հավատացին այդ գաղափարին։ Եվ շատ իզուր։ Թուրքիան չի հեռացել հայկական շուկայից, թեև հայկական իշխանություններն իբր խնդրել են նրան այդ մասին, իբր էմբարգո կիրառելով։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-12 09:40
Соотношение налогов к ВВП Армении может достичь 25% в 2026 году, заявил министр финансов республики Ваге Ованнисян, передает АРКА. "Мы постараемся, если не достичь, то вплотную приблизиться к целевому показателю. Мы не пытались достичь нашей цели любым способом, что оказало бы негативное воздействие на наших хозсубъектов и не оказывали давления в администрировании, не повышали налоги. У нас были отложенные налоговые обязательства, в том числе в сфере строительства", - сказал он в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год.
-
2025-06-12 09:35
Вице-премьер Армении Мгер Григорян примет участие в Петербургском международном экономическом форуме (ПМЭФ) - 2025, сообщили Sputnik Армения в офисе вице-премьера. Форум пройдет с 18 по 21 июня 2025 года в Санкт-Петербурге. В этом году в фокусе ПМЭФ – поиск общих ориентиров в условиях глобальной турбулентности, переосмысление моделей сотрудничества и формирование основ устойчивого развития. Главная тема форума – "Общие ценности – основа роста в многополярном мире". Деловая программа ПМЭФ-2025 включает более 150 мероприятий, охватывающих ключевые темы развития мировой и российской экономики, и более 600 спикеров и модераторов.
-
2025-06-10 09:38
Всего за 4 месяца текущего года правительство Армении умудрилось нарастить государственный долг страны на 756 миллионов долларов. Если в начале текущего года этот показатель составлял 12 млрд 845 млн долларов, то к началу мая долг достиг 13 млрд 607 млн долларов. Скажем прямо, темп - более чем впечатляющий. Стоит отметить и то, что самым существенным ростом выделился март. Так, в феврале долг преодолел отметку в 13 миллиардов, в марте вырос почти на полмиллиарда, а в апреле – промерно на 27 миллионов.
-
2025-06-09 10:17
Министр финансов Армении Ваге Ованнисян в качестве причины спада числа туристов и денежных переводов в Армении в 2024 году указал фактор России, передает АРКА. По данным Армстата, число иностранных туристов, посетивших Армению в 2024 году, составило 2 208 179, уменьшившись на 4,7%. «Это в основном было обусловлено снижением количества туристов из России», - сказал Ованнисян в среду в парламенте на обсуждении отчета о выполнении госбюджета РА за 2024 год. По его словам, большой приток российских граждан в Армению в 2022-2023 годах носил временный характер. Глава Минфина также отметил, что спаду притока некоммерческих денежных переводов на 34,8% во многом негативно способствовало сокращение переводов из России на 52,8%. «Эти факторы последовательно возвращаются к своим естественным уровням», - сказал Ованнисян.