Մարինա ԿԱԼՅՈՒՐԱՆԴ. ՏԵՂՅԱԿ ԵՆՔ ՄՏԱՀՈԳՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ՝ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՈՐՈՇԱԿԻ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ
«Մենք պետք է լինենք անկեղծ և բարձրաձայնենք մտահոգությունների մասին: Օրինակ՝ ցանկացած զարգացում, որը վտանգի տակ է դնում ժողովրդավարական կառավարության հիմնարար սկզբունքները, պետք է կանխվի: Մենք տեղյակ ենք քաղհասարակության մտահոգությունների մասին»,-Եվրամիություն-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 3-րդ նիստի ժամանակ հայտարարեց ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի համանախագահ Մարինա Կալյուրանդը:
Նա նկատեց՝ Հայաստանը վերջին տարիներին մեծ առաջընթաց է գրանցել՝ դառնալով տարածաշրջանային առաջնորդ ժողովրդավարության և լավ կառավարման հարցում: Նա նաև նշեց, որ ՀՀ-ԵՄ համաձայնագիրը (CEPA) լավ հիմք է տալիս համագործակցության համար:
Խոսելով մտահոգությունների մասին՝ ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության հանձնաժողովի համանախագահը նշեց. «Մենք տեղյակ ենք քաղհասարակության մտահոգությունների մասին՝ կապված քաղաքական հնարավոր միջամտության մասին դատական համակարգում, ինչպես նաև անկախ պետական մարմինների գործունեության և լրագրողների մասնագիտական գործունեության նկատմամբ որոշակի սահմանափակումների մասին: Ես ևս մեկ անգամ կարևորում եմ դատական համակարգի անկախության և մամուլի ազատության ապահովումը»:
Կրկին անդրադառնալով հայ-ադրբեջանական հարաբերություններին՝ Մարինա Կալյուրանդը նշեց. «Երբեմն մենք դիմում ենք կոչով երկու կողմերին, բայց վերջին տարիներին մենք հիմնականում դիմում ենք Բաքվին՝ հատկապես հայ ռազմագերիների վերադարձի, մշակութային ժառանգության պահպանման հարցերով, 2022-ի սեպտեմբերի իրադարձությունների հարցով, ինչպես նաև ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցերով: Հաճախ այս պատճառով մեր կառույցի, ինչպես նաև Եվրոպական խորհրդարանի պատգամավորների վրա Բաքվի կողմից լինում են հարձակումներ:
Մինչդեռ այդ հարձակումների փոխարեն Բաքուն պետք է ավելին անի՝ ցույց տալու համար իր հանձնառությունը խաղաղության հասնելու հարցով: Մենք Ադրբեջանին կոչ ենք անում համաձայնել ԵՄ առաքելության ներկայությանը իր սահմանին, ինչպես նաև միջազգային փաստահավաք առաքելությանը և դեպի Լեռնային Ղարաբաղ ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության հարցում: Իսկ եթե Բաքուն հրաժարվում է, ուրեմն նրանց համար մեր մտահոգությունները չպետք է լինեն զարմանալի»:
Մարինա Կալյուրանդը հայտարարեց, որ Հայաստանի հետ կնքվելիք ԵՄ-Հայաստան բանաձևում, որը շուտով դրվելու է քվեարկության, կոչ է արվում ստեղծել անցումային արդարադատության մեխանիզմներ՝ կազմված երկու կողմերի հանձնաժողովների կողմից: Նա կարևորեց այն, որ Ադրբեջանը հաշվետվողական լինի: Այս առիթով նա փաստեց՝ այդպես էլ տեղեկություն չկա, թե ինչ ցույց տվեց Բաքվի ուսումնասիրությունը հայ զինծառայողների նկատմամբ անմարդկային հանցագործության հարցով:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, Aravot.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.