8 ՄԵՋԲԵՐՈՒՄ ՆԻԿՈԼԱՅ ՊԱՏՐՈՒՇԵՎԻ ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑԻՑ
Մարտի 27-ին «Ռոսիյսկայա գազետա»-ն հարցազրույց է հրապարակել Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ, որի առիթը մարտի 28-ին մեկնարկող ամերիկյան վարչակազմի կողմից կազմակերպված «Ժողովրդավարության գագաթնաժողովն» էր։
Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 8 մեջբերում Նիկոլայ Պատրուշևի հետ հարցազրույցից:
1. Երեսպաշտորեն խոսելով ընտրության ազատության մասին՝ ԱՄՆ-ն, որն ինքն իրեն հռչակել է աշխարհի գլխավոր բռնապետ, իրականում պարզապես ծաղրելու է այն երկրներին, որտեղ հենց իրենց կողմից ոտնահարվում են ինքնիշխանությունն ու ժողովրդավարությունը։
2. Նրանց մոտ ժողովրդավարությունը պարզապես պետական համակարգի գեղեցիկ ճակատն է, որը կոչված է քողարկելու շարքային ամերիկացիների իրավունքների անտեսումը։ Յուրաքանչյուր ոք, ով ուշադիր ուսումնասիրել է Միացյալ Նահանգների իրավական և հասարակական-քաղաքական համակարգը, այդ երկրում խոսքի և կամարտահայտության ազատության մասին պատրանքներ չունեն:
3. Առնվազն 1945 թվականից ի վեր, գլոբալ մասշտաբով լարվածության ցանկացած աճի աղբյուրը ԱՄՆ իշխանությունների՝ աշխարհում իրենց առաջատար դերը պահպանելու անսանձ ցանկությունն է։
4. Հիշենք, թե ինչպես էին նույն անգլոսաքսերը 1930-ականներին կերակրում նացիստներին՝ հույս ունենալով նրանց ուղղորդել Խորհրդային Միության դեմ։ Երկրորդ համաշխարհային պատերազմի արդյունքներով ֆինանսական և աշխարհաքաղաքական դիվիդենտներ վաստակելով՝ Վաշինգտոնն ու Լոնդոնն այսօր կրկին անձնատուր են լինում նացիզմին և ֆաշիզմին։
5. Եվրամիության փլուզումը հեռու չէ: Բնականաբար, եվրոպացիները չեն հանդուրժի այդ վերազգային վերնաշենքը, որը ոչ միայն իրեն չի արդարացնում, այլև Հին աշխարհին մղում է մեր երկրի հետ բացահայտ հակամարտության։
6. Դեռ Սառը պատերազմի տարիներին Պենտագոնը ԽՍՀՄ-ի կողմից ամենափոքր վտանգի դեպքում պատրաստ էր Եվրոպան վերածել ռադիոակտիվ անապատի։ Դժվար թե ինչ-որ բան փոխված լինի ամերիկացի ռազմավարների մտքերում։
7. ԱՄՆ-ը տիրում է Եվրոպայում՝ անտեսելով այն փաստը, որ մայրցամաքի առաջատար դերը պատմականորեն վերապահված էր Ռուսաստանին։ 19-րդ դարում՝ Ռուսական կայսրությանը, 20-րդ դարում՝ Խորհրդային Միությանը։ Այդպես է լինելու նաև 21-րդ դարում։
8. Ռուսաստանը իրեն օգնության համար դիմած ցանկացած ժողովրդի ինքնիշխանության և պետականության պատմական պաշտպանն է: Այն առնվազն երկու անգամ փրկել է Միացյալ Նահանգները՝ Անկախության պատերազմի և Քաղաքացիական պատերազմի ժամանակ: Սակայն կարծում եմ, որ այս անգամ նպատակահարմար չէ Միացյալ Նահանգներին օգնել պահպանել իրենց ամբողջականությունը:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.