Գեորգի ՄՈՒՐԱԴՈՎԸ` ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՂՐԻՄԻ ՕՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Հայաստանն ու Ղրիմն անքակտելիորեն կապված են հնագույն պատմական կապերով, նախևառաջ հենց դրանով է պայմանավորված Հայաստանում Ղրիմի օրերի անցկացումը: Այսօր Երևանում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Ղրիմի Հանրապետության փոխվարչապետ, ՌԴ նախագահին առընթեր Ղրիմի մշտական ներկայացուցիչ Գեորգի Մուրադովը։
«Հայերն ավանդաբար ապրում են Ղրիմի տարածքում, մեզ մոտ համախմբված, շատ ակտիվ հայկական համայնք է ապրում և աշխատում։ Ամեն տարի մենք անցկացնում ենք Ղրիմի Հանրապետության օրերը Հայաստանում և, որպես կանոն, Հայաստանի օրերը Ղրիմի Հանրապետությունում։ Դա կապված է հին պատմական կապերի հետ»,- նշեց Մուրադովը։
Միջոցառումների շրջանակում Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենա Ղրիմի կամերային սիմֆոնիկ նվագախմբի համերգը` նվիրված կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի ստեղծագործությանը, որն ապրել և ստեղծագործել է թե՛ Հայաստանում, թե՛ Ղրիմում:
«Մենք շատ վայրեր ունենք նաև Այվազովսկու հետ կապված։ Այժմ վերականգնվում է Այվազովսկու թանգարանը, այն տունը, որտեղ նա ապրել է, եկեղեցին, որտեղ նա մկրտվել ու պսակադրվել է»,-հավելեց փոխվարչապետը։
Մուրադովն այսօր հանդիպել է Հայաստանում ռուսական համայնքի ներկայացուցիչների հետ։ Այդ կապակցությամբ նա նշեց, որ հատուկ ուշադրություն է հատկացվում քաղաքակրթական կապերի զարգացմանն ու հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը:
«Ռուսաստանը նոր արտաքին քաղաքական դոկտրին է ընդունել, և այդ դոկտրինը հատուկ ուշադրություն է դարձնում հայրենակիցների հետ աշխատանքին, հայրենակիցների իրավունքների պաշտպանությանը... Սրանք շատ զգայուն և ցավոտ թեմաներ են Ռուսաստանի և ռուսական հասարակության համար։ Այն, ինչ տեղի է ունեցել Մերձբալթյան երկրներում, այն, ինչ տեղի է ունեցել և տեղի է ունենում Ուկրաինայում, միջազգային իրավունքի բոլոր սկզբունքների, մարդկանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքի ուղղակի խախտում է»,- ասաց Մուրադովը։
Հայաստանն ու Ռուսաստանը ընդհանուր, արևելաքրիստոնեական քաղաքակրթության մաս են։ Սա նրանց համար ընդհանուր ընտանիք է, և անթույլատրելի է մարդկանց ընտանիքից «հեռացնելու», քաղաքակրթական կոդը փոխելու ցանկացած փորձ։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-19 11:35
В новом исследовании, проведенном учеными Чикагского медицинского университета и Колумбийского университета, увеличение потребления фруктов и овощей на 5 чашек (по сравнению с отсутствием потребления) в соответствии с диетическими рекомендациями было связано с улучшением качества сна на 16%. Исследование было опубликовано в журнале Sleep Health.
-
2025-06-19 11:22
"Согласно заявлению, поданному ООО "Пицца Ташир" в инспекцию по контролю за безопасностью пищевых продуктов, в настоящее время контроль осуществляется на всех 36 объектах общественного питания, входящих в данную организацию", - говорится в сообщении на сайте органа.
-
2025-06-19 11:20
Из фракции "Республика" Совета старейшин Еревана сообщают, что член фракции Артак Зейналян сложил мандат Совета старейшин.
-
2025-06-19 11:17
Родственники пропавших без вести военнослужащих провели ночь на проспекте Баграмяна. Проспект перекрыт со вчерашнего дня. В данный момент они беседуют с заместителем начальника полиции. Участники акции требуют отменить решение об увольнении Армена Абазяна.