Պենտագոն․ «DEFENDER 23» ԶՈՐԱՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍՆԱԿԻՑ ԵՐԿՐՆԵՐԻ ՑԱՆԿՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ՆԵՐԱՌԵԼԸ ՎՐԻՊԱԿ Է ԵՂԵԼ
Հայաստանի ընդգրկումը «Defender 23»-ին պարզապես Պենտագոնի մամուլի ծառայության ներքին թիմի թույլ տված վրիպակն էր, «Ամերիկայի ձայն»-ի հարցմանն ի պատասխան, հայտնել է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը։
Հայկական կողմը երբեք չի մասնակցել «Defender 23» զորավարժություններին և չպետք է ընդգրկվեր մասնակիցների ցանկում, նշել է Պենտագոնը։
Միացյալ Նահանգների պաշտպանության նախարարությունն ապրիլի 22-ից եվրոպական տասը երկրներում անցկացվելիք այդ զորավարժությունների մասնակիցների շարքում թվարկել էր նաև Հայաստանը, ապա խմբագրել էր հաղորդագրությունը՝ հեռացնելով Հայաստանը:
«Ազատության» հարցմանն ի պատասխան՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը փոխանցել էր միայն, որ ընթացիկ տարում Հայաստանը պլանավորում է մասնակցել միայն Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող երկու այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին, այդպես էլ չպատասխանելով հարցին, թե ինչու է Հայաստանն
Պենտագոնի կազմակերպած Defender զորավարժություններն անցկացվում են 2021 թվականից։ Հետխորհրդային երկրներից այս տարի դրանց ներգրավված են միայն Վրաստանը և Մոլդովան։ Մասնակից պետությունների շարքում են եվրոպական ևս 22 երկրներ, այդ թվում՝ Ալբանիան, Ֆրանսիան, Իսպանիան, Շվեդիան, Միացյալ Թագավորությունը և այլն։
Այս զորավարժությունների նպատակն է ցուցադրել ԱՄՆ բանակի կարողությունները՝ արագ տեղակայել մարտունակ զորքեր և տեխնիկա՝ երաշխավորելու դաշնակիցների անվտանգությունը, զսպելու Եվրոպայում խաղաղությանը սպառնացողներին աշխարհամասը պաշտպանելու ագրեսիայից: Զորավարժությունները, ըստ ամերիկյան կողմի, նաև պետք է ցույց տան եվրոպական երկրների հանձնառությունը՝ մեծացնելու սեփական բանակի մասշտաբները, կարողությունները և փոխգործունակությունը:
Ակնկալվում է, որ մոտ 9 հազար ամերիկացի զինվորական է մեկնելու Եվրոպա՝ մասնակցելու զորավարժություններին։ Իսպանիայում արդեն տեղակայվում է ամերիկյան մոտ 7 հազար միավոր տեխնիկա, ևս 13 հազար միավոր էլ Եվրոպայում ամերիկյան տարբեր պահուստներից կգործարկվի։
Կոսովոյի ուժեր և Միաձուլված սուր զորավարժություններին Հայաստանը նախկինում մասնակցել է փոքրաթիվ զինվորականներով։ Թե քանի հոգի և հատկապես ինչ մասնագետներ այս անգամ կմասնակցեն ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող մյուս երկու միջոցառումներին, պաշտոնական աղբյուրները չեն հայտնում։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.