Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ԿԱԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԵՋ ՊԱՀԵԼՈՎ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԻՆ` ԽԱՂԻՑ ՀԱՆԵԼ, ԼՌԵՑՆԵԼ, ՊԱՅՔԱՐԻՑ ՀԵՏ ՊԱՀԵԼ ՉԻ ՍՏԱՑՎԻ
Արդեն մեկ ամիս է, ինչ կալանավորված է գեներալ Գրիգորի Խաչատուրովը։ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Խաչատուրովի կալանքն ապօրինի է։
«Գեներալ Գրիգորի Խաչատուրովն արդեն մեկ ամիս է, ինչ կալանավորված է: Բացի այն հանգամանքից, որ գործն է ակնհայտ կարված, ապօրինի է նաև նրա կալանավորումը:
Իշխանությունը մեկ հարցում հետևողական է` համակարգը լցնելու այնպիսի դեմքերով, ովքեր, առանց երկար մտածելու, վերևից իջնող քաղաքական որոշումներ կկայացնեն` անկախ այն հանգամանքից, թե դա ինչ գին կունենա համակարգի ու երկրի համար:
Կալանավորման մեջ պահելով Խաչատուրովին` խաղից հանել, լռեցնել, պայքարից հետ պահել չի ստացվի, նա ու իր ընտանիքը վաղուց են ապացուցել, որ ունեն հստակ սկզբունքներ ու հենց դրանով են առաջնորդվում:
Այսօր միայն իշխանության համար է պայքարը հանուն իշխելու ու դրանից բխող հնարավորություններից օգտվելու համար, և նրանք դժվար էլ գիտակցեն, որ երկրում կան ուժեր, խմբեր, գործիչներ կամ պարզապես անհատներ, որոնց համար հայրենիքը, ազգային արժեքները թանկ են ամեն տեսակի պաշտոնից ու իշխանությունից», - Facebook-ում գրել է Աբրահամյանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-24 05:47
В Ереване рабочий погиб, упав с 12 этажа строящегося здания, сообщает сайт криминальной хроники Shamshyan.com.
-
2025-05-24 05:43
Сын бывшего мэра Гюмри Самвела Баласаняна, Хачатур Баласанян, ответил на заявление Вардана Гукасяна о Черной крепости.
-
2025-05-24 05:37
В Баку прошло еще одно заседание в рамках «суда» против удерживаемых в Азербайджане армянских пленных. Как сообщили местные СМИ, бывший президент Арцаха Араик Арутюнян, отвечая на вопросы в ходе заседания, сообщил о своем участии во встрече руководства Арцаха с властями Армении в июне 2020 года.
-
2025-05-24 05:33
Армения и Азербайджан взаимно поддержали проведение саммитов Европейского политического сообщества (ЕПС) в двух странах, сообщил премьер-министр Армении Никол Пашинян.