Գերմանիայի հայերը Զարեհ Սինանյանին դուրս են հրավիրել դահլիճից. «Տո դու ի՞նչ պիտի ասես» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Երկիր»-ի խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել.
«Սփյուռքում (այս անգամ՝ Գերմանիայում) հերթական անգամ խայտառակվել է Գլենդելից ՀՀ եկած հայտնի խոպանչի ոմն Զարեհ Սինայնանը, ով հարկատուներիս գումարներով զբաղված է Սփյուռքի պառակտմամբ ու ավանդական կառույցների ոչնչացման ողորմելի փորձերով:
Ներկաներից մեկը շատ ճիշտ նշեց՝ տո դու ի՞նչ պիտի ասես, որ լսենք:
Դե, նշված խոպանչուն մնում է մի գործ՝ գործ տալը, այն է՝ ամեն համայնքից հավաքել բոլոր արժանապատիվ սփյուռքահայերի անուններն ու տվյալները, հանձնել իր շեֆին, որպեսզի արագորեն արգելվի այդ մարդկանց մուտքը հայրենիք: Սա է դրա իրական և միակ գործը»։
Տեսանյութում ներկաներից մեկը Սինանյանից պահանջում է բացատրել, թե որտե՞ղ է ու ի՞նչ է արվել Սփկուռքի կողմից ուղարկված 150 մլն դոլարով։
Նշենք, որ Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 5-ի որոշմամբ Սինանյանը գործուղվել է Գերմանիա։
«Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Ջոն Սինանյանին և Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի սփյուռքի ներուժի քարտեզագրման և ներգրավման վարչության պետ Կարեն Ավանեսյանին 2023 թվականի մայիսի 7-14-ը ներառյալ գործուղել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն (Մյունխեն՝ մայիսի 7-9-ը, Քյոլն՝ մայիսի 9-10-ը, Բեռլին՝ մայիսի 10-12-ը, Համբուրգ՝ մայիսի 12-14-ը)՝ համայնքային կառույցների ներկայացուցիչների, կրթամշակութային և գործարար ոլորտի գործիչների հետ հանդիպումներ ունենալու և համագործակցության հետագա ուղիները քննարկելու նպատակով»,-ասված է որոշման մեջ։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:02
«Переговоры США и Ирана об иранской ядерной программе, которые фактически провалились из-за войны между Израилем и Ираном, в случае достижения договоренностей однозначно имели бы положительные последствия для Армении. То же самое, естественно, касается и урегулирования российско-американских отношений, где также не наблюдается значительного прогресса», – написал политолог Сурен Саркисян.
-
2025-06-17 16:25
Небольшая группировка, забыв армянскую историю, тысячелетнюю историю Армянской церкви, напала на Армянскую церковь, армянский народ.
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.
-
2025-06-17 15:36
Спикер парламента Армении Ален Симонян подтвердил ожидающийся визит премьера Никола Пашиняна в Турцию по приглашению турецкого коллеги Реджепа Эрдогана, назвав его "историческим".