Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԱՐՑԱԽԸ ՊԵՏՔ Է ՄՆԱ ՀԱՅԿԱԿԱՆ։ ՀԱՅՈՒԹՅԱՆ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ ՊԵՏՔ Է ԱՅՍՏԵՂ ՏԵՍՆԵՆ ԻՐԵՆՑ ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ԱՊԱԳԱՆ
Արցախը պետք է մնա հայկական, և հայության հաջորդ սերունդները պետք է այստեղ տեսնեն իրենց արժանապատիվ ապագան։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:
«Այստեղ՝ Արցախում, բոլորիս միավորում է այս գաղափարը և այն անսասան նպատակ է։ Ուրիշ նպատակ չկա՝ կա կամք, ոգի և սկզբունքներ։ Առանց գաղափարի անհնար է։ Անհնար է, եթե ճիշտ գաղափարի շուրջ չհամախմբվեն հայրենասեր ու վճռական մարդիկ։ Ոգևորիչ է, որ վերջին մի քանի ամիսների ընթացքում մեր հարթակը զարգացնում է այն մարդկանց գաղափարները, ովքեր պատրաստ են միասին աշխատել, և համաձայնության գալ։ Այս պարագայում ես համախմբող և համակարգող եմ եղել։
Ես չեմ հանդիպել մեկին, ով չի ընկալում պահի լրջությունը։ Բայց գաղափարը կյանքի կոչելու համար անհրաժեշտ են մտածված քայլեր ու գործողություններ։
Նախորդ երկու ամիսներին քաղաքական, հասարակական մի շարք ուժերի, մտավորականների, Արցախի տարբեր ոլորտների ներկայացուցիչների լայն ներգրավվածությամբ քննարկվել է Արցախի ապագայի տեսլականը և մշակվել ճանապարհային քարտեզներ։ Այն ներկայացվել է Արցախի Հանրապետության նախագահին, Ազգային ժողովին ու Անվտանգության խորհրդին և բավարար հիմք է գործողությունների ծրագիր դարձնելու համար։
Կատարված աշխատանքի արդյունքում, մեծամասնությամբ եկել ենք Արցախի անվտանգության և զարգացման ճակատ ստեղծելու համաձայնության, որը պետք է դառնա համախմբման առանցքը։ Եվ այս համախմբումը ոչ թե անձերի շուրջ է, ոչ թե այս կամ այն ուժի, այլ Արցախի ապագայի, ամբողջականությունը վերականգնելու և Արցախը հայկական պահելու նպատակի շուրջ։
Մենք ձգտում ենք այս նպատակին հասնել ոչ միայն խոսքով, այլև գործով։ Պետք է մեր մեջ ուժ գտնենք ամեն ինչ մի կողմ թողնելու, մոռանալու բոլոր հակասությունները, տարաձայնությունները և առաջ շարժվելու՝ ձևավորելով իրական գործողությունների միասնական մոտեցում։
Իրավիճակն այնպիսինն է, որ մենք կա՛մ համախմբվում ենք և, պարտադրելով մեր կամքը, անում ենք հնարավորը իրադարձությունների ընթացքը փոխելու համար, կա՛մ տրվում ենք պառակտող, ապակողմնորոշող ու մեզ անզոր դարձնող հետևողականորեն տարածվող նարատիվներին ու սադրանքներին։
Զոհասեղանին հայրենիքի ճակատագիրն է, ուստի անձնական նկրտումները, շահը և պաշտոնը անիմաստ են դառնում։
Առաջիկա 3-4 օրերին հնարավորություն կունենանք առավել մանրամասն խոսել Արցախի անվտանգության և զարգացման ճակատի մասին»,- գրել է նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-02 19:38
Следователь ранее правомерно вынес решение о проведении судебно-медицинской экспертизы Артура Чахояна, однако провести ее невозможно, так как, по мнению врачей, Чахоян все еще нуждается в дальнейшем получении соответствующего лечения и не может обратиться к судебно-медицинскому эксперту для прохождения обследования до выписки из медицинского центра. Об этом на своей странице в Facebook сообщил адвокат Чахояна Ваге Еприкян.
-
2025-05-02 19:37
Президент США Дональд Трамп предложил увеличить оборонные расходы страны на 13% — до 1,01 триллиона долларов в 2026 финансовом году. Это следует из проекта федерального бюджета, опубликованного в пятницу Белым домом, сообщает РИА Новости.
-
2025-05-02 19:34
Օфициальная статистика уже давно фиксирует, что денежные потоки, переводимые физическим лицам через банки РА, сократились. Эта тенденция сохранялась также в марте и в квартальном разрезе 2025 года.
-
2025-05-02 19:34
Адвокат Александр Кочубаев сообщил, что Кассационный суд принял к рассмотрению его апелляцию по делу бывшего главы Комитета по градостроительству Армении Ваагна Вермишяна. Адвокат указал, что у защиты одно требование — оправдание Вермишяна.