Последние новости

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ․ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՅՍ ԴԱՎԱՃԱՆԱԿԱՆ ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ ՍՊԱՌՆՈՒՄ Է ՈՉ ՄԻԱՅՆ ԱՐՑԱԽԻ, ԱՅԼԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՈՒՆ ԳՈՅՈՒԹՅԱՆԸ

Երկու խոսք Փաշինյանի այսօրվա հայտարարությունների մասին

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ

Փաշինյանն ինքն է հայտարարում, որ Ադրբեջանն իրականացնում է Արցախի հայության նկատմամբ էթնիկ զտումների և ցեղասպանության քաղաքականություն, այնուհետև ինքն էլ անմիջապես հրաժարվում է այդ ընթացիկ ցեղասպանությունը կանխելու՝ ՀՀ տրամադրության տակ եղած բոլոր հնարավոր միջոցները կիրառելու գաղափարից՝ փաստորեն, կոչ անելով հայ ժողովրդին հաշտվել Արցախի կորստի հետ։ Իրականում Փաշինյանի այս դավաճանական դիրքորոշումը սպառնում է ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության բուն գոյությանը։

ՀՀ բուն գոյությանն ուղղակիորեն սպառնում է նաև անկլավներն ու հատկապես Տիգրանաշենն Ադրբեջանին վերադարձնելու Փաշինյանի բացեիբաց համաձայնությունը։ Այդ քայլով Սյունիքը կտրվելու է Արարատյան դաշտից ու Երևան մայրաքաղաքից և շատ արագ հայաթափվելու է։

ԻՐԱՎԱԿԱՆ ՏԵՍԱԿԵՏԻՑ

Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու Փաշինյանի պատրաստակամությունը հակասում է ՀՀ Անկախության հռչակագրին, ՀՀ Սահմանադրությանը, ինչպես նաև ՀՀ Գերագույն խորհրդի 1992 թ. հուլիսի 8-ի որոշմանը, ըստ որի՝ «Հայաստանի Հանրապետության համար անընդունելի է համարվում միջազգային կամ ներպետական ցանկացած փաստաթուղթ, որտեղ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նշված կլինի Ադրբեջանի կազմում»։

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏԵՍԱԿԵՏԻՑ

Ցեղասպանությունը կանխող բոլոր անհրաժեշտ գործողություններից հրաժարվելը հակասում է նաև ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, մասնավորապես՝ «Ցեղասպանության հանցագործությունը կանխելու և դրա համար պատժի մասին կոնվենցիային», որտեղ սևով սպիտակի վրա գրված է, օրինակ. «Կոնվենցիայի յուրաքանչյուր մասնակից կարող է դիմել ՄԱԿ համապատասխան մարմնին, ՄԱԿ դրույթներին համապատասխան, պահանջելով ձեռք առնել, նրա կարծիքով, բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ցեղասպանության գործողությունները կանխելու և կասեցնելու համար»։ Ինչու՞ Փաշինյանն այդ հարցով առնվազն չի դիմում ՄԱԿ-ի համապատասխան մարմնին, այն է՝ Անվտանգության խորհրդին։

Խնդիրն այսօր ո՛չ կոլաբորացիոնիստ Փաշինյանն է, ո՛չ նրան սատարող կուսակցությունն ու խորհրդարանական մեծամասնությունը, ո՛չ էլ նույնիսկ խեղճուկրակ խորհրդարանական «ընդդիմությունը»։ Խնդիրը, ինչպես բազմիցս եմ ընդգծել, ՀՀ ապազգայնացած ու ապազգայնացված պետական բյուրոկրատիան Է և բարձրաստիճան չինովնիկները, որոնք անծպտուն հանդուրժում են այն, ինչ կատարում է ՀՀ վարչապետը։

Վաղը Փաշինյանը շատ հանգիստ Սևանը կվերանվանի Գյոքչա, Էջմիածինը՝ Ուչքիլիսա, Վանաձորը՝ Ղարաքիլիսա, իսկ Հայաստանի Հանրապետությունը՝ Չուխուր-Սաադի Հանրապետություն՝ պատճառաբանելով, թե այդպես են պահանջում Բաքուն և Անկարան, սպառնում են պատերազմով, միջազգային համայնքն էլ՝ չի պատրաստվում մեզ պաշտպանել ու անվտանգության երաշխիքներ տալ։ «Ինչ է, պատերա՞զմ եք ուզում, ա՛յ անուղեղներ», քմծիծաղով կասի Փաշինյանը։

Եվ հանկարծ չզարմանաք, որ այդ օրն էլ գա, եթե Հայաստանը շարունակեն ղեկավարել Փաշինյանն ու նրա նման օտարի դրածո խամաճիկները։

Արմեն ԱՅՎԱԶՅԱՆ, ֆեյսբուքյան էջ

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Геворг ГЕВОРГЯН: «НАША БОРЬБА ДОЛЖНА БЫТЬ ВО ИМЯ АРМЯНИНА, АРМЯНСКОЙ ЦЕРКВИ И АРМЕНИИ»
    2025-05-28 15:49

    «На внутриполитическом поле Республики Армения мы являемся свидетелями опасного и болезненного явления - бесконечного взаимного навешивания ярлыков и разделения, - пишет на своей странице в Фейсбук соучредитель «Общеармянского фронта», председатель организации «Армянский национальный фронт» Геворг Геворгян. -  В то время как наши настоящие враги последовательно нацеливаются на последние столпы нашего государства, на протяжении многих лет разрушая нашу систему образования, ослабляя нашу армию, а сегодня делая мишенью один из краеугольных камней нашей духовной идентичности - Армянскую Апостольскую Церковь.

  • АКОП БАДАЛЯН: ВЕНГРИЯ КАК «СВЯЗУЮЩЕЕ ЗВЕНО» МЕЖДУ АЗЕРБАЙДЖАНОМ И АРМЕНИЕЙ – КАКОВА ЦЕНА МЕМОРАНДУМА?
    2025-05-28 10:30

    Почти нет сомнений, что армяно-венгерский меморандум, подписанный в Ереване, имеет отношение к недавно учрежденной Азербайджаном, Грузией, Румынией и Венгрией совместной компании Green Energy Corridor Power Company, написал в своем ТГ-канале политолог Акоп Бадалян, заметив: предполагает ли меморандум определённые политические условия, в рамках которых Венгрия выступает как «связующее звено» между Азербайджаном и Арменией?

  • СТИХИ И ПУБЛИЦИСТИКА ВИКТОРА КОНОПЛЕВА
    2025-05-28 10:14

    11 июня в 13:00 в конференц-зале "Ани" ереванской гостиницы "Ани Плаза" организация ДИАЛОГ проведет презентацию книги писателя, журналиста и общественного деятеля Виктора КОНОПЛЕВА "Небо Армении" с участием автора, представителей разных сообществ арцахцев, научно-образовательных учреждений и широкой общественности Армении.

  • ГЕНРИХ ДАНИЕЛЯН: НАДЕЖНАЯ СТРАТЕГИЧЕСКАЯ ОБОРОНА ВМЕСТО КАПИТУЛЯНТСКОЙ ПОЛИТИКИ
    2025-05-27 09:39

    Никол Пашинян не только сдал Арцах и вооружение на 6 миллиардов, но и разворовал ресурсы, на которые можно было бы восстановить армию, способную защитить страну, написал в своем ТГ-канале руководитель молодежного крыла РПА Генрих Даниелян, подчеркнув, что на 7 миллиардов долларов Армения могла бы иметь полноценный противовоздушный щит с С-400, более 4000 беспилотников, и, главное, надёжную стратегическую оборону, а не капитулянтскую политику. Публикацию полностью приводим ниже.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ