ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՐԱԿՑՈՒՄ Է ԱՐՑԱԽԻ ԱԺ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ
Մեծի Տանն Կիլիկիո Հայրապետական Սուրբ Աթոռը, աշխարհատարած թեմերով, ազգային իշխանություններով ու հարակից կառույցներով ու միություններով, իր ամբողջական զորակցությունն է հայտնում Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի հայտարարությանը` մերժելով Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս նկատելու որևէ մոտեցում ու ճիգ որևէ մէկի, և այս պարագայում հատկապես Հայաստանի Հանրապետության վարչապետի ու իշխանության կողմից: Այս մասին հայտարարություն է տարածել Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության դիվանը:
Հայտարարությունում նաև ասվում է. «Արդարև, 1991-ի դեկտեմբեր 10-ին համաժողովրդային քվեարկությամբ Արցախը ինքնիշխանության իր հավաքական կամքը արդեն արտահայտել է և ապա Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը 1992-ի հուլիսի 8-ին վերաշեշտել է Արցախի ինքնիշխանությունը։
Միջազգային օրէնքի համաձայն ժողովուրդն ինքնորոշման իրավունք ունի։ Հետևաբար, Արցախի ժողովրդի ինքնորոշման արդար իրավունքը չի կարող զոհը դառնալ տարածաշրջանում համապարփակ խաղաղության հաստատման և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելու փորձերին։
Հարկ է արթուն լինել, հեռատես ու մանավանդ՝ միակամ։ Արցախն Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս կազմելով ոչ միայն կվտանգվի Արցախի ժողովրդի անվտանգությունը, այլ նաև Հայաստանի գերիշխանությունը ու անվտանգությունը։
Մեր պատմության ներկա ճակատագրական հանգրվանին, կոչ ենք ուղղում մեր ժողովրդի զավակներին համախմբվելու և զորակցելու Արցախին»:
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.