«Ъ»․ ՊՈՒՏԻՆ-ՓԱՇԻՆՅԱՆ-ԱԼԻԵՎ ՀԱՆԴԻՊՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ ԵՐԿՈՒ ՓԱՍՏԱԹՈՒՂԹ ԿԸՆԴՈՒՆՎԻ
Մոսկովյան բանակցությունների վերջնական ակորդը պետք է լինի եռակողմ գագաթաժողովը, որին կմասնակցեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդներ Իլհամ Ալիևը, Նիկոլ Փաշինյանը և Վլադիմիր Պուտինը, գրում է «Ъ»-ը։ Հանդիպման արդյունքներով առնվազն երկու փաստաթուղթ կընդունվի։
Մեկը փոխվարչապետներն են պատրաստել՝ տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակում, մյուսը՝ թվով հինգերորդը, պարոնայք Ալիևի, Փաշինյանի և Պուտինի համատեղ հայտարարությունը, հղկել են երեք երկրների ԱԳ նախարարությունները։ Փաստաթղթերի ընդունումը, որոնցով 2020 թվականի աշնանը ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո ձևակերպվում է ռուսական կողմի միջնորդական գործունեությունը, Մոսկվային թույլ է տալիս խոսել կատարված աշխատանքի կոնկրետ արդյունքների մասին և ընդգծել իր դերը Հարավային Կովկասում (մայիսի սկզբին ԱՄՆ-ում և մայիսի 14-ին Բրյուսելում կայացած բանակցությունների արդյունքում ոչ մի փաստաթուղթ չի ընդունվել)։
Վերջին երկու եռակողմ հայտարարություններում, որոնք ընդունվել են 2021 թվականի նոյեմբերին և 2022 թվականի հոկտեմբերին, հատուկ նշվում է «տարածաշրջանում անվտանգության ապահովման և իրավիճակի կայունացման գործում ռուսական խաղաղապահ զորախմբի ներդրումը»։
Իհարկե, տեղում իրավիճակը ցույց է տալիս, որ ԼՂ-ում՝ չնայած այնտեղ ռուս խաղաղապահների տեղակայմանը, շարունակում են կրակել։ Վերջին անգամ հրադադարի ռեժիմը, որի շուրջ 2020 թվականի նոյեմբերի 9-ին պայմանավորվել են Ալիևը, Փաշինյանն ու Պուտինը, խախտվել է մայիսի 22-ին։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.