Արմեն Չարչյանն այս պահին ցուցմունք է տալիս
Փաստաբան Էրիկ Ալեքսանյանը տեղեկացնում է.
«Արմեն Չարչյանն այս պահին ցուցմունք է տալիս։ Ներկայացնում եմ ստորև ցուցմունքից մի հատված.
«Շուրջ 5 ամիս ես գտնվեցի կալանքի տակ և նույնքան ժամանակ պահանջվեց, որ ես փոքր ինչ վերականգնեմ կալանավայրում խաթարված առողջությունս և շարունակեմ կյանք և առողջություն պարգևել ժողովրդիս:
10 ամսվա ընթացքում ես կանեի մոտ 200 վիրահատություն և մոտ 4000 խորհրդատվություն և բուժում, որոնք ցավոք չարվեցին: Սա է այս գործընթացի «հանրային հասարակական արժեքը», իհարկե խիստ բացասական նշանով»։
Նշենք, որ մեկնարկել է պրոֆեսոր Արմեն Չարչյանի գործով հերթական դատական նիստը, որի շրջանակներում Արմեն Չարչյանը ցուցմունք է տալիս մեղադրանքի առնչությամբ։
Արմեն Չարչյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հանդիսանալով «Իզմիրյան» բժշկական կենտրոն»՚ ՓԲԸ գործադիր տնօրեն, օգտագործելով նույն բժշկական կենտրոնի աշխատակիցների՝ իրենց ծառայողական կախվածության հանգամանքը, վերջիններիս հարկադրել է մասնակցել 2021թ. հունիսի 20-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին, չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, այլ քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին:
Հիշեցնենք նաև, որ այս տարվա փետրվարի 9-ին Ազգային ժողովը գաղտնի քվեարկությամբ համաձայնություն է տվել Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու մասին ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագրին: Փակ գաղտնի քվեարկությունը ԱԺ 107 պատգամավորից մասնակցել է 68-ը։ Մեկ քվեաթերթիկ ճանաչվել է անվավեր, 67-ը կողմ է քվեարկել։ Միջնորդության քննությանը ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել։
Արմեն Չարչյանին ներկայացված է մեղադրանք ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար: Ա. Չարչյանը չի ընդունել մեղադրանքը՝ որակելով այն ակնհայտ անհիմն ու անօրինական»։
Panorama.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 07:48
В настоящее время потока армян из Ирана нет, но решение выехать в Армению назревает в армянской общине с каждым днем. Об этом в беседе со Sputnik Армения заявил главный уполномоченный по делам диаспоры при аппарате премьер-министра Армении Заре Синанян.
-
2025-06-17 07:44
Союз журналистов Армении осудил усилившиеся в последнее время нападки на представителей СМИ, сделав заявление на фоне серии инцидентов с применением насилия и административного давления.
-
2025-06-17 07:40
Какова была роль режима Алиева в бомбардировке Тебриза? Об этом в соцсетях написал иранский политолог Салар Сейф.
-
2025-06-17 07:36
Армянская община Исфахана продолжает жить привычным ритмом, несмотря на удары по находящемуся в регионе предприятию по обогащению урана в Натанзе. Редактор армяноязычной газеты "Алик" Арам Шахназарян в беседе со Sputnik Армения опроверг слухи о разрушении офиса редакции и эвакуации местных жителей.