Последние новости

Աշոտ Փաշինյանը դեմ է, որ Գայանե Հակոբյանի տնային կալանքը փոխարինվի ազատությամբ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որդին` Աշոտ Փաշինյանն այսօր դատարանում հայտարարեց` ինքը դեմ է, որ 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մոր` Գայանե Հակոբյանի խափանման միջոցը` տնային կալանքը, փոխարինվի ազատությամբ։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանում այսօր մեկնարկեց նրա և Գայանե Հակոբյանի միջև տեղի ունեցած միջադեպի գործով նախնական դատալսումների փուլը։ Աշոտ Փաշինյանին դուր չեկան Գայանե Հակոբյանի պաշտպանական թիմի ներկայացրած մի շարք փաստարկներ։

«Լսելով պաշտպանական թիմին` այն տպավորությունն է ստեղծվում, թե ի դեմս Գայանե Հակոբյանի ու մյուս ծնողների, ակադեմիկոսների ու գիտնականների մասին է խոսքը։ Այս ինչ մանիպուլյացիաներ են հնչում պաշտպանական կողմից։ Տիկին Գայանեն այն նույն անձն է, որ խոչընդոտում էր պաշտոնատար անձանց մուտքը Եռաբլուր։ Այս գործով նույնիսկ տնային կալանքը կարող է շատ ավելի մեղմ համարվել, և ճիշտը կալանքն է»,– հայտարարեց Աշոտ Փաշինյանը։

Ըստ նրա` պետք է հաշվի առնել, որ տեղի է ունեցել ծանր հանցագործություն, որի համար ՀՀ Քրեական օրենսգրքով նախատեսվում է կալանավորում 4-8 տարի ժամկետով։

Sputnik Արմենիա

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ