Последние новости

«ԶԻՋՈՂ-ԽԻԶԱԽ» ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ

Գերմանիայի Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայել Ռոթը կարևորում է Հայաստանի հետ ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական հարաբերությունների խորացումը, այդ համատեքստում նշելով նաև վիզաների ազատականացման գործընթացը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Ռոթն այս մասին ասել է Երևանում լրագրողների հետ զրույցում:

Նա ընդգծել է, որ Հայաստանը եվրոպական պետություն է, և եթե ցանկություն հայտնի դառնալ եվրոպական հանրության անդամ, ապա իրենք պետք է ակտիվորեն աջակցեն Հայաստանին այդ ճանապարհին, դա պետք է լինի Հայաստանի ազատ կամքը:

«Ցանկանում ենք Հայաստանի հետ խորացնել թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական հարաբերությունները: Եվ այս համատեքստում կարևորում ենք նաև վիզաների ազատականացման գործընթացը, որը պետք է տեղի ունենա հնարավորինս արագ տեմպերով»,- ասել է Ռոթը։

ԲԱՅՑ ԱՆՀՆԱՐ Է ԼՌԵԼ. Բունդեսթագի ներկայացուցիչն ակնհայտորեն սխալվում է այդ հայտարարությունների հասցեատիրոջ ընտրության հարցում։ Ինչ վերաբերում է, օրինակ, վիզային ռեժիմի ազատականացմանը, ապա Հայաստանը վաղուց է ազատ կամքով հայտնել իր համապատասխան ցանկությունը։ Այլ հարց է, որ հենց ԵՄ-ն պետք է նման որոշում կայացնի։ Այնպես որ ավելի ճիշտ է այդ հարցը բարձրացնել ոչ թե հայաստանյան լսարանի առջև, այլ Եվրամիության իր գործընկերների միջավայրում։

Իսկ է՛լ ավելի օգտակար կլիներ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունն ամրապնդելու ԵՄ ցանկության մասին մերկախոս հայտարարությունների փոխարեն կրկին իսկ Եվրոպայում հետաքրքրվել, թե տնտեսական համագործակցությունը զարգացնելու այդպիսի ձգտման պարագայում ինչո՞ւ է այդ գործընթացն իրականում ընթանում հակառակ ուղղությամբ։ Մասնավորապես, ԵՄ տեսակարար կշիռը Հայաստանի արտաքին և փոխադարձ առևտրաշրջանառության մեջ զգալիորեն նվազում է։ Եթե 2022-ի հունվար-ապրիլին այդ ցուցանիշը կազմում էր 20,1%, ապա ընթացիկ տարվա նույն ժամանակահատվածում նվազել է 15,8%-ի։

Ասենք, կան ԵՄ-ի և ՀՀառևտրատնտեսական հարաբերություններում ակնհայտ հետընթացի նաև այլ նշաններ։ Այսպես, ընթացիկ տարվա հունվար-ապրիլին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, էականորեն՝ 9,5%-ով կրճատվել է Հայաստանից արտահանումը ԵՄ երկրներ։ Իսկ հայկական արտադրանքի արտահանումը Գերմանիա, որը ներկայացնում է Ռոթը, կրճատվել Է 18,5%-ով։ Նման վիճակագրության խորապատկերին, այսպիսի բացասական միտումների պայմաններում դժվար է հավատալ Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը զարգացնելու ԵՄ ցանկությանը։

Դժվար է դրան հավատալ նաև մեկ այլ պատճառով։ Դեռևս երկու տարի առաջ Եվրոպական միությունը Հայաստանին խոստացավ 5 տարվա ընթացքում հատկացնել «ահռելի» մասշտաբի ֆինանսական աջակցություն. 2,6 միլիարդ դոլար։ Ընդ որում գումարը նախատեսվում էր հատկացնել կոնկրետ տնտեսական ծրագրերի համար։ Եվ ինչ, հատկացրե՞ց ԵՄ-ն այդ ֆինանսները։ Ոչ։ Քայլ արե՞ց Հայաստանի հետ տնտեսական համագործակցության խորացման ուղղությամբ։ Ոչ։ Պարզապես մոռացավ խոստումը: Լավ կլիներ, եթե Բունդեսթագի ներկայացուցիչը իմանար նման «մանրուքների» մասին՝ նախքան Հայաստանի հետ համագործակցության հարցում ԵՄ-ի շահագրգռվածության մասին խոսելը:

Ասենք, տնտեսական եվ ինտեգրացիոն թեմաների վերաբերյալ պարոն Ռոթի Երևանում արած հայտարարությունները պարզապես խամրում են քաղաքական բնույթի հայտարարությունների խորապատկերին։ Բունդեսթագի ներկայացուցիչը, մասնավորապես, հայտարարեց, որ Հայաստանի կառավարությունը համարձակ քայլ է կատարել՝ զիջումներ անելով Ադրբեջանին: «Ձեր կառավարությունը նաև խիզախ քայլ է արել՝ զիջման գնալով հարևան Ադրբեջանին՝ ի պաշտպանություն, ի անվտանգություն հայ ժողովրդի, որը ցանկանում է ապրել ազատ և անկախ իր երկրում: Ես կարող եմ պատկերացնել, որ դա կարող է մտահոգություններ և դժգոհություններ հարուցել հայ հանրության մեջ: Մենք նաև անկեղծորեն պատրաստ ենք ընկալելու այդ մտահոգությունները և շարժվելու նաև այս ուղղությամբ: Այդ պատճառով է, որ Գերմանիայի կանցլերը՝ իր հերթին, ֆրանսիական, ամերիկյան կողմերի հետ միասնաբար ներգրավված է այս տարածաշրջանում խաղղության հաստատման գործընթացում: Մեր հանձնառությունն է՝ այս տարածաշրջանում տևական խաղաղություն և ազատություն ապահովել ձեր երկրի և քաղաքացիների համար»,- հայտարարեց Ռոթը։

Գուցե սեփական ազգային, պետական, շահերի զոհաբերումով և, ամենակարևորը, ժողովրդի կամքին հակառակ զիջումների գնալը եվրոպական կամ գերմանական չափանիշներով խիզախություն է։ Բայց մեր՝ հայկական չափանիշներով դա բնավ այդպես չէ։ Բացի այդ, եթե պարոն Ռոթը ողջունում է «խիզախ» զիջողականությունը՝ «ի անվտանգություն ժողովրդի», ապա նույն հաջողությամբ կարող էր նույնպիսի «խիզախության» կոչ անել հենց նույն Բաքվին։ Եվ, առավելևս, պարզապես պարտավոր է անվտանգության հասնելու այդ մեթոդն առաջարկել նույն Կիևին։

Ինչո՞ւ համապիտանի չդարձնել այդ բանաձևը: Ինչո՞ւ չասել ուկրաինացի լրագրողներին. «Ձեր կառավարությունը կարող է խիզախ քայլ ձեռնարկել՝ զիջումների գնալով Ռուսաստանին, ի նպաստ ուկրաինացի ժողովրդի անվտանգության»: Այ դա կլիներ սկզբունքային, իսկապես խիզախ, նույնիսկ շատ ռիսկային քայլ հենց իր՝ Բունդեսթագի ներկայացուցչի կողմից։ Կիևում նման խոսքերի համար նրա վրա բարձրախոսներ ու ձայնագրիչներ կշպրտեին, եթե ոչ նռնակներ։ Իսկ Երևանո՞ւմ:

Իսկ Երևանում կարելի է հանգիստ ողջունել կառավարության զիջողականությունը։ Այստեղ կարելի է ողջունել իշխանության քայլերը, որոնք ձեռնարկվում են ժողովրդի կամքին հակառակ։ Այստեղ կարելի է հեքիաթներ պատմել Հայաստանի հետ տնտեսական համագործակցության զարգացման հարցում ԵՄ շահագրգռվածության մասին։ Այստեղ կարելի է ֆինանսական օգնություն խոստանալ, իսկ հետո մոռանալ այդ խոստման մասին։ Այստեղ ամեն ինչ կարելի է, քանի որ հայկական իշխանությունը «զիջող-խիզախ» է

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • МОЖЕТ ЛУЧШЕ ПО СТАРИНКЕ?
    2025-07-30 09:36

    Мэр Еревана Тигран Авинян сообщил в своем Telegram-канале, что в последние годы городское управление претерпело серьезные изменения, превратив Ереван в «современный, цифровой и быстро реагирующий на нужды горожан город». «В 2021 году по коридорам мэрии еще катали тележки, полные документов. А сегодня Ереван — современный, цифровой город, способный быстро откликаться на потребности жителей», — написал он, передает Panarmenian.net. Ключевые шаги трансформации: запуск платформы «Активный гражданин» — инструмента для участия горожан, гарантирующего прозрачность и подотчетность; внедрение единого электронного сервиса, где доступны все данные о долгах, разрешениях и переписке граждан. По словам Авиняна, 12 управлений мэрии уже используют ГИС-технологии в следующих направлениях: мониторинг системы вывоза мусора, градостроительное планирование с помощью 3D-моделей, оптимизация транспортных маршрутов, интеллектуальные системы полива зеленых зон.

  • ОПЯТЬ РЕКОРД
    2025-07-28 10:13

    В июне в Армении был установлен новый исторический рекорд по числу зарегистрированных рабочих мест: 796 473 рабочих места. Как передает Арменпресс, об этом премьер-министр Армении Никол Пашинян сообщил на своей странице в Facebook. Премьер-министр отметил, что уровень экономической активности в стране составил 8,6%. «Люблю тебя, трудящийся, создающий продукт и созидающий государство народ Республики Армения», — такими словами завершил пост Никол Пашинян.

  • АКТИВ С «ХВОСТОМ»
    2025-07-24 10:05

    Кабмин Армении отреагировал на победу главы группы компаний "Ташир" Самвела Карапетяна в арбитражном споре против правительства РА по делу об огосударствлении компании "Электрические сети Армении" (ЭСА), передает Sputnik Армения.

  • ДЛЯ ЛИЦ С ВЫСОКИМ УРОВНЕМ IQ
    2025-07-23 09:20

    На реализацию проекта «Образование – это модно» из средств государственного бюджета не было израсходовано ни одного драма. Финансировались исключительно мероприятия, связанные с деятельностью премьер-министра, в том числе его встречи с гражданами. Об этом на пресс-конференции 16 июля заявил премьер-министр Армении Никол Пашинян, передает News.am. «Государственные средства направляются на обеспечение деятельности премьер-министра. Например, микрофоны и стулья, используемые на этой пресс-конференции, также приобретены за счет бюджета, поскольку служат обеспечению моей официальной деятельности», - отметил он. «Проще говоря, финансировался не сам проект «Образование – это модно», а деятельность премьер-министра – его встречи с гражданами. Сегодня они проходят в рамках одной инициативы, завтра – в формате пресс-конференции или выездной встречи. Даже если я беседую с гражданами прямо посреди села – это также часть официальной деятельности, которая финансируется из государственного бюджета», - добавил Пашинян.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ