ՀՀ ԱԳՆ․ Կան լրջագույն մտահոգությունններ, որ Ադրբեջանը նոր ագրեսիայի է պատրաստվում
Առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տարածած հաղորդագրության մեջ:
«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տևական ժամանակ է, ինչ գրեթե ամեն օր կեղծ լուրեր է տարածում Լեռնային Ղարաբաղում՝ ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում, ԼՂ պաշտպանության բանակի կողմից հրադադարի խախտումների վերաբերյալ:
Հատկանշական է, որ ՌԴ խաղաղապահների կողմից հրապարակվող տեղեկատվական նյութերում արձանագրվել են հրադադարի` միայն ադրբեջանական կողմից խախտումներ:
Հաշվի առնելով արդեն իսկ ավանդական դարձած ադրբեջանական փորձը՝ ուժի կիրառման հերթական գործողություններն իրականացնելուց առաջ ապահովել դրանց «տեղեկատվական նախապատրաստումը» և ապագա գործողությունների պատասխանատվությունն արհեստականորեն ի սկզբանե վերագրել մյուս կողմին՝ առկա են լրջագույն մտահոգություններ, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, ի հեճուկս իր իսկ կողմից ստանձնած բոլոր պարտավորությունների, հող է նախապատրաստում Լեռնային Ղարաբաղում հերթական ագրեսիվ գործողությունների և էթնիկ զտումների իրականացման համար:
Կոչ ենք անում ՌԴ խաղաղապահ ուժերին խստագույնս հետևել հրադադարի ռեժիմի պահպանմանը և հետաքննել Ադրբեջանի կողմից հնչեցվող բոլոր դեպքերը՝ հանրայնորեն ներկայացնելով իրերի ողջ դրությունը:
Միևնույն ժամանակ Հայաստանի Հանրապետությունը վերահաստատում է իր դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք առաքելություն գործուղելու անհրաժեշտության վերաբերյալ, որը ևս կարող է հավաստի և անկողմնակալ տեղեկատվություն տրամադրել ինչպես կողմերի միջև շփման գծում իրավիճակի վերաբերյալ, այնպես էլ Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար ճգնաժամի վերաբերյալ, որն առաջացել է Ադրբեջանի կողմից 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կարգի խախտմամբ ապօրինի անցակետ տեղադրելու միջոցով Լաչինի միջանցքի գործունեության խաթարման, Լեռնային Ղարաբաղի բնական գազի և էլեկտրական էներգիայի մատակարարումներն Ադրբեջանի կողմից արգելափակելու, գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիներին և գյուղատնտեսական տեխնիկան ադրբեջանցի զինվորականների կողմից թիրախավորելու միջոցով:
Հայաստանի Հանրապետությունը վստահ է, որ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցերի հասցեագրումը միջազգային մեխանիզմի շրջանակներում Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջոցով հրատապ է և անհետաձգելի և միջազգային հանրությանը կոչ է անում աջակցել այս գործընթացին»,- ասված է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-20 11:25
15 мая вступило в силу полноформатное соглашение о свободной торговле между Евразийским экономическим союзом и Ираном — событие, которое может кардинально изменить экономическую архитектуру региона. Благодаря этому историческому документу товары, экспортируемые из Армении в Иран, практически полностью освобождаются от таможенных пошлин.
-
2025-05-20 10:24
Два миллиона человек голодают, в то время как «тонны продовольствия заблокированы на границе, всего в нескольких минутах ходьбы, заявил глава Всемирной организации здравоохранения Тедрос Адханом Гебрейесус.
-
2025-05-20 10:19
Оппозиционная фракция "Честь имею" отказалась поддержать кандидатуру лидера партии "Просвещенная Армения" Эдмона Марукяна на пост премьер-министра в рамках инициативы о вотуме недоверия действующему главе правительства Николу Пашиняну. Напомним, ранее Марукяна выдвинули бывшие депутаты от "Гражданского договора" Акоп Асланян и Овик Агазарян.
-
2025-05-20 10:17
Азербайджан уничтожил в Аскеране мемориальный комплекс, посвященный памяти погибших в Великую Отечественную войну, сообщил MonumentWatch.