ՇԱՐԺԱԿԱՆ «ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ՀՈՎԻՎՆԵՐԸ» ԵՂԵԳԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԽՈՉԸՆԴՈՏ ԵՆ ԴԱՐՁԵԼ ԱՐՋԵՐԻ ՀԱՄԱՐ
Վայոց ձորի Եղեգիս խոշորացված համայնքում սմարթֆոնները ոչ միայն կապի միջոց են, այլև թաքնված տեսախցիկ՝ վայրի կենդանիների անակնկալ այցը ֆիքսելու համար: Ֆերմերների համար սովորական է դարձել տարբեր գյուղերում արջերի անակնկալ հայտնվելը, իսկ բրդոտների համար՝ մարդու միջավայրում սնունդ հայթայթելը: Գյուղացիները գիտակցում են, որ տարիներ առաջ տարբեր հատվածներում իրականացված ծառահատումների, վայրի կենդանիներին ընտելացնելու ոմանց անհաջող փորձերի պատճառով արջերը զրկվել են սնվելու իրենց տարածքից և այժմ փորձում են ներխուժել գյուղեր: Խնդրի կարգավորումը համբերություն, շարունակական ծառատունկեր, արդի տեխնոլոգիաների կիրառում և բնապահպանական մոտեցմամբ պայքար է պահանջում:
Վիվա-ՄՏՍ-ն ու Վայրի բնության եվ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) ստեղծված խնդիրը փորձում են կարգավորել՝ արևային էներգիայով և ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ աշխատող շարժական «էլեկտրական հովիվների» օգնությամբ: Դրանք հեշտությամբ տեղափոխվում են, ապահովում են լոկալ աշխատանք, 10-15 րոպեի ընթացքում թույլ են տալիս ցանկապատել անհրաժեշտ տարածքը և ապամոնտաժվում են կարճ ժամանակահատվածում:
Անսովոր հովիվների աշխատանքին սպասել են հատկապես 12 գյուղ միավորող Եղեգիս խոշորացված համայնքում: Տեղի ֆերմերները վերջին տարիներին ծուռթաթերի հարձակման հետևանքով թե´ մեղվափեթակներ, թե´ խոշոր եղջերավոր կենդանիներ են կորցրել: Եղեգիս համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Մարտիրոսյանը տեղեկացնում է, որ «էլեկտրական հովիվների» ներդրման երկրորդ փուլից հետո նույն տարածքում կենդանիների համար խոչընդոտներ են ստեղծվել: Այնտեղ, որտեղ տեղադրվել են շարժական «էլեկտրական հովիվներ», արդյունք կա:
«Կոնկրետ այս էլեկտրական հովիվը, որը տեղադրված է Հերմոն գյուղի վարչական տարածքում, ծածկում է 1 հա տարածք: Այն կանխում է կենդանիների ներխուժումը և թույլ է տալիս խուսափել հնարավոր վնասներից: Այս տարածքում երեք ֆերմեր 180 մեղվափեթակ է պահում: Կարելի է ասել, որ համակարգն ամբողջ հզորությամբ դեռ չի օգտագործվել»,- ասել է Սամվել Մարտիրոսյանը:
«Այնտեղ, որտեղ տեղադրել ենք շարժական «էլեկտրական հովիվներ», բնությունը շատ հարուստ է, մեղրի առատ բերք է խոստանում: Բայց այստեղ շատ են նաև բեզոարյան այծերն ու արջերը: Այծ որսալու համար տարածք ներխուժող արջերը փորձում են նաև մեղր ուտել: Հիմա արջն արահետով գալիս է ջուր խմելու և անցնում է գետը: Անցյալ օրն այդ արահետով եկել է նաև դեպի մեղվափեթակները: Հասել է մեղուներին, կպել էլեկտրական հովվին ու չի կարողացել ներս մտնել: Հավանաբար զայրացել է անհաջող փորձից ու սկսել է այլ սնունդ փնտրել: Գլորել է մեծ քարեր ու կերել մրջնաբները»,- պատմել է մեղվապահ, ֆերմեր Նորայր Մարտիրոսյանը:
Վիվա-ՄՏՍ-ի ու Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) նվիրատվության արդյունքում Եղեգիս խոշորացված համայնքում ֆերմերային յոթ տնտեսության պահպանման հարց է կարգավորվում:
Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն հոսանքի ցածր ուժով (ամպերաժով): Դրա արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով այլևս չեն մոտենում ցանկապատված տարածքներին: Համակարգը բաղկացած է արևային պանելից, միկրոփոխակերպիչից, ակումուլյատորային մարտկոցից, էլեկտրական ցանկապատի գեներատորից և հեշտ մոնտաժվող ու ապամոնտաժվող ցանկապատից:
Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը՝ հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատար է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ը գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000` Սոցիալական պատասխանատվության, ISO/IEC 27001:2013` Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգի, ինչպես նաև ISO 37001` հակակոռուպցիոն և կաշառակերության կանխարգելմանն ուղղված միջազգային ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am։
«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին
էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում:
Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտեգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:
FPWC-ի մասին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ.-ից: FPWC-ն Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ-ից։
Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։
Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 10:51
"Бессмертны добрые дела, И тот навек блажен, Кому за них идет хвала, Превозмогая тлен". Ов. Туманян
-
2025-05-16 10:44
Празднование Дня Великой Победы в Ереване завершилось пронзительной музыкальной кульминацией – вечером «80 лет героизма и славы» в концертном зале имени Арама Хачатуряна, где прозвучала Седьмая симфония Дмитрия Шостаковича, известная как «Ленинградская». Вечер прошёл при поддержке мэрии города Еревана. Партнером мероприятия выступила Общественная организация ДИАЛОГ, основное направление деятельности которой – содействие укреплению и расширению культурного и гуманитарного сотрудничества между Арменией и Россией, о чем было сказано со сцены.
-
2025-05-15 11:41
Америабанк и Европейский банк реконструкции и развития (ЕБРР) подписали соглашение на сумму 50 миллионов евро в рамках финансируемого рамочного механизма разделения рисков (РМРР) с целью обеспечения более доступного финансирования для армянских компаний. В рамках РМРР, ЕБРР будет софинансировать отдельные кредиты, предоставляемые Америабанком заемщикам, отвечающим установленным требованиям. Эти кредиты будут направлены на покрытие нужд армянских компаний в оборотном капитале, помогут им расширить свою деятельность и повысить устойчивость к изменению климата.
-
2025-05-15 09:43
В Ереване был подписан меморандум о сотрудничестве между общественной организацией ДИАЛОГ и культурно-молодёжным центром ДИЗАК АРТ, основанным вынужденными переселенцами из Арцаха. Документ закрепляет совместные намерения по сохранению культурного наследия Арцаха, а также развитию программ в области образования, культуры и молодёжной политики. Соглашение подписали председатель организации ДИАЛОГ Юрий Навоян и исполнительный директор ДИЗАК АРТ Еразик Айриян. Этот шаг стал важным этапом в укреплении инициатив, направленных на поддержку общин вынужденных переселенцев и сохранение самобытной культуры Арцаха, оказавшейся сейчас под угрозой исчезновения.
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2023-09-18 18:43
«Yandex Plus» ծառայությունն այժմ հասանելի է Viva-MTS-ի «X» և «Y» սակագնային պլանների կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:
-
2023-09-15 16:51
Վիվա-ՄՏՍ-ում ավարտվել է «Viva University» («Վիվա Յունիվերսիթի») կրթական ծրագրի երկամսյա դասընթացը: Շրջանավարտների հերթական խումբը պատրաստ է ձեռք բերած փորձով ու գործնական գիտելիքով տեղ գտնել աշխատաշուկայում և լավագույն արդյունք գրանցել մասնագիտական ոլորտում: Ավարտական հավաստագիր ստացած 22 ուսանող մասնագիտական փորձ է ձեռք բերել երկու՝ տեղեկատվական տեխնոլոգիաների և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:
-
2023-09-06 18:03
Տվյալների հավաքագրում և բազաների կառավարում, պլանավորում, զարգացում և աջակցություն…. Տարբեր նեղ մասնագիտական խմբերում ընդգրկված 15 ուսանող ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) ոլորտում գործնական գիտելիքներ ստանալու և հմտանալու իրական հնարավորություն է ունեցել Վիվա-ՄՏՍ-ում:
-
2023-09-05 17:35
Վիվա-ՄՏՍ-ն իր հաճախորդներին առաջարկում է աշխատանքային հեռախոսահամարներից ստացված և կատարված զանգերի ամբողջական վերահսկման գործիք։ Վիվա-ՄՏՍ-ի առաջարկած՝ կորպորատիվ շարժական և ֆիքսված ծառայությունների նոր կոնվերգենտ լուծումը լայնորեն կիրառվում է շատ ոլորտներում, հատկապես այն ընկերությունների կողմից, որոնք ունեն հեռավար աշխատող ու շրջիկ աշխատակիցներ: