ԱՐՑԱԽԻ ՇՐՋԱՓԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՄԵԴԻԱ ԱՐՇԱՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
2022 թվականի դեկտեմբերի 12-ից Ադրբեջանը շրջափակել է Արցախի բնակչությանն ու արգելափակել տրանսպորտային միջոցների և բեռների տեղաշարժը։ Շրջափակման առաջին 6 ամիսներին Արցախում մուտք ու ելք ունեին միայն ռուս խաղաղապահները և Կարմի խաչի մարդասիրական առաքելությունը։ Նրանց օգնությամբ հումանիտար բեռներ էին տեղափոխվում Արցախ, և ծանր հիվանդները տեղափոխվում էին ՀՀ բժշկական կենտրոններ։ Սակայն հունիսի 15-ից Ադրբեջանը տոտալ բլոկադայի անցավ։ Հակարի կամրջի վրա բետոնե պատնեշ կառուցելը արգելափակեց նաև խաղաղապահների ու Կարմիր խաչի մուտքը Արցախ։ Ստեղված պայմաններում իրավիճակն օրեցօր ավելի է բարդանում։
Պատճառներից մեկը նաև այն է, որ հարցը միջազգային մամուլում բավականին քիչ է լուսաբանվել։
Unblock Humanity նախաձեռնությունն արդեն 2 ամսից ավել է՝ լրացնում է այս բացը՝ իրականացնելով միջազգային մեդիա արշավ շրջափակման մասին․ սոցիալական հարթակներում գովազդային արշավ, կապ միջազգային լրագրողների և ազդեցիկ գործիչների հետ, ակտիվ համագործակցություն Սփյուռքի հայության հետ։ Այս ամենի շրջանակներում ստեղծվել է հոլովակ՝ թիրախային լսարանին համապատասխան հատուկ շեշտադրումներով։ Այն մարդկանց ուղղորդում է unblockhumanity.com կայք, որտեղ նրանք ստանալու են հատուկ գործողության կոչեր։ Այս պահին ուղարկվում է նամակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին. արդեն իսկ նամակների թիվը անցել է 3,000-ից:
«Unblock Humanity նախաձեռնությունը կոչ է՝ ուղղված ամբողջ մարդկությանը։ Արցախի շրջափակումը միայն հայության խնդիրը չէ, այլ ամբողջ ժողովրդավար մարդկության։ Իսկ աշխարհի բազմաթիվ երկրներում մարդիկ շարունակում են մնալ անտեղյակ այս աղետի մասին։ Չնայած դրան՝ կան դրական միտումներ։ Նախաձեռնության շրջանակներում իրականացվող ստորագրահավաքին միացել են մարդիկ աշխարհի 61 երկրներից» , - նշում է նախաձեռնության համակարգողներից Աիդա Ջանջուղազյանը։
Նախաձեռնությունը լուսաբանելու և ընդհանուր գործին աջակցելու համար կարող եք մուտք գործել կայք՝ https://unblockhumanity.com/, միանալ ստորագրահավաքին, ինչպես նաև տարածել հոլովակը՝ ավելի շատ մարդկանց խնդրի մասին իրազեկելու նպատակով։
Հարցերի դեպքում կարող եք գրել նախաձեռնության էլ․ հասցեին [email protected]։
News.am
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.