«ՍԵՎ ՑՈՒՑԱԿԸ» ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ. ԹՈՒՐՔԱԿԱՆ ՏԱՆԴԵՄՆ ԱՆՑՆՈՒՄ Է ԻՐ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ ՎԵՐԱՑՄԱՆԸ
Այն, ինչ տեղի ունեցավ Վագիֆ Խաչատրյանի հետ ադրբեջանական ապօրինի անցակետում, և՛ կանխատեսելի էր, և՛ սպասելի։ Ավելին, փորձագետներն այդ մասին գրել են դեռևս մեկուկես-երկու ամիս առաջ։ Այն պահից ի վեր, երբ Արցախի նախագահի թույլտվությամբ այդ անցակետով սկսեցին անցնել Հայաստան եկող ուղևորներով մեքենաներ, ինչը շատերի կողմից արդարացիորեն գնահատվեց որպես Փաշինյանի պահանջի կատարում Արայիկ Հարությունյանի կողմից և առաջին քայլ Ադրբեջանին «ինտեգրվելու» ճանապարհին։ Եվ այն փաստը, որ 68-ամյա Խաչատրյանի առևանգումը տեղի է ունեցել Արցախի արդեն նույնիսկ ոչ թե շրջափակման, այլ պաշարման պայմաններում, շատ բանի մասին է վկայում։
Դեռ հունիսի կեսերին «ԳԱ»-ն գրել է, որ երկու ուղղություններով երթեվեկողներին ստուգում են անցակետում առկա «սև ցուցակով», ինչը հաստատել է Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։ «Այդ ցուցակում ներառված են Հայաստանի ու Արցախի ոչ միայն հասարակական-քաղաքական սեկտորի ներկայացուցիչներն ու բարձրաստիճան զինվորականները, այլև իրավապահ համակարգում, ինչպես նաև տեղեկատվական բլոկում աշխատող անձինք»,- ասվում էր հոդվածում՝ հայկական ԶԼՄ-ների վկայակոչմամբ:
Արդեն այն ժամանակ սոցցանցերում առանձին տեղեկություններ էին հայտնվում Արցախյան առաջին ազատամարտի առանձին մասնակիցներին միջանցքով երթևեկելու Ադրբեջանի արգելանքի, փաստաթղթերի ձգձգվող ստուգումների և նրանց «ահաբեկիչներ» հայտարարելու մասին։ Բայց բանը չէր հասնում միջազգային կազմակերպության ներկայացուցիչների աչքի առաջ (ԿԽՄԿ-ի պահվածքն առանձին խոսակցության է արժանի) տարեց հիվանդ մարդու առևանգմանը, որին բերում էին Երևան՝ վիրահատության։ Հիմա դրան էլ հասավ: Ալիևն ու Փաշինյանն անցել են Արցախի և Հայաստանի թուրքացման իրենց համատեղ ծրագրերի իրականացման հաջորդ փուլին։
Ակնհայտ է, որ Բաքվի սուլթանիկն իր բացարձակ սանձարձակ պահվածքով մարտահրավեր է նետում բոլոր այն միջազգային դերակատարներին, որոնք իրեն համոզում են բացել միջանցքը։ Այդ բանավոր վարժանքներին Բաքուն պատասխանում է Արցախի պաշարման է՛լ ավելի խստացմամբ, բացահայտ ցույց տալով, որ 120 000 մարդու սովամահության սպառնալիքը ոչ միայն չի կարող ստիպել իրեն հրաժարվել իր ծրագրերից, այլև հակառակը՝ նպաստում է իր վարած ցեղասպան քաղաքականությանը: Մի շարք փորձագետներ համարում են, որ մինչև վերջ սեղմելով զսպանակը՝ բռնապետը ռիսկի է դիմում բախվել համաշխարհային հանրության «համբերության բաժակի լցվելուն» և արձագանքին, սակայն ժամանակակից իրական քաղաքականության ցինիզմը, ցավոք, քիչ հիմքեր է տալիս նման եզրահանգման համար։
Միաժամանակ հստակ երևում են Ալիևի ուղերձները թե՛ արցախահայությանը, թե՛ Հայաստանին։ Ըստ էության, ոչ մի նոր բան դրանց մեջ չկա. սպառնալիքների, շանտաժի և բռնության նույն լեզուն է, որի նպատակը հայերին վախեցնելն ու ստիպելն է, որ «ինտեգրվեն» և հլու-հնազանդ համակերպվեն իրողությունների հետ: Բաց է մնում նման մարտավարության արդյունավետության հարցը, որն ավելի շուտ հանգեցնում է արցախցիների ավելի մեծ վճռականության՝ պայքարելու հանուն իրենց Հայրենիքի և այնտեղ ազատ ապրելու իրավունքի։ Սակայն Երևանում պետության ղեկին Ալիևի հանցակցի առկայությունը, որը մինչ օրս բավական մեծ հաջողությամբ իրականացնում է ազեր-թուրքական բոլոր ծրագրերը, իրավիճակին տալիս է այլ, ավելի մասշտաբային և գաղափարական բնույթ։
Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը սպառնում է ոչ միայն Արցախի գրեթե բոլոր տղամարդկանց (միանգամայն հնարավոր է՝ նաև կանանց), այլև Հայաստանի այն բնակիչներին, որոնք ակտիվորեն մասնակցել են Ազգային-ազատագրական շարժմանը, Արցախյան երեք պատերազմներին, փորձագիտական և տեղեկատվական առճակատմանը Բաքվի հետ։ Սա միանգամայն իրական հեռանկար է այն դեպքում, եթե նիկոլ-ալիևյան ծրագրերը շարունակեն անարգել իրագործվել։ Եվ եթե Բաքվի շահերն ու նպատակներն այս համատեքստում վաղուց գաղտնիք չեն, ապա այսօր նույնքան հստակ ուրվագծվում են նաև Փաշինյանի ներքին նպատակները։
Նույնիսկ եթե մի օր Ալիևը պահանջի արտահանձնել «ռազմական հանցագործներին»՝ ներկայացնելով իր ցուցակները, ապա շատ մեծ հավանականությամբ կարելի է ակնկալել, որ Նիկոլը այդ քայլին էլ կգնա։ Իսկ ինչո՞ւ ոչ, մի հարցնող լինի։ Այդ մասին Ֆեյսբուքում շատ հստակ գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը, որի խոսքերով՝ նման սցենարի օգտին են խոսում միանգամից մի քանի հանգամանքներ։
Նախ ՝ բարձրաստիճան զինվորականների, այդ թվում «նախկինների» դեմ տարվող ատելության քարոզը։ «Նիկոլը վերաբերվում է արցախցիներին, զինվորականներին, ազգայնականներին, ազգային պետության մեջ ցանկացած ներդրում ունեցած մարդկանց որպես դասակարգային թշնամիների և մեզ բոլորիս դեմ պատերազմ է մղում»,- գրում է Վրթանեսյանը:
Երկրորդ, նրա խոսքերով, 2018-ի նիկոլյան հեղաշրջման գաղափարախոսների հրահանգիչները ժամանակին նույնն արեցին Սերբիայում՝ ստիպելով Արևմուտքի դատին հանձնել Սերբիայի նախկին նախագահին և բարձրաստիճան զինվորականներին։ Երրորդ, Նիկոլը կգերադասի Հայաստանում ունենալ 100 000 կամ ավելի ադրբեջանցիներ և նրանց ձայներն ընտրություններում, և ընդհանրապես չունենալ երկրում ազգային ուժեր, որոնք միշտ կպայքարեն իր դեմ, վստահ է փորձագետը։
«Եվ վերջինը... Ես խորին համոզմունք ունեմ, որ Նիկոլն ԱՐԴԵՆ ունի պայմանավորվածություններ սրա վերաբերյալ։ Հիմա ուղղակի обкатка են անում, փորձարկում են, հանրային արձագանքներին են հետևում ու մանրից սովորեցնում է մեզ այն մտքին, որ այո՛, հայերին կարելի է հանձնել թշնամուն։ Նկարագրածս գործընթացներին զուգահեռ, կարծում եմ, կսկսվեն պահանջները երրորդ երկրներին այս կամ այն հային Ադրբեջանին արտահանձնելու համար»,- եզրափակում է Կարեն Վրթանեսյանը։
Այսպիսով, Վագիֆ Խաչատրյանի առևանգումը կարելի է համարել լոկ փորձաքար, որի հետևում ամենևին էլ մեկ մարդու ճակատագիրը չէ, այլ Հայաստանին ամեն իրական հայկականից իսպառ զրկելու գլոբալ նպատակը։ Միայն նման հեռանկարը կերաշխավորի արտաքին թուրքերին, որ կիրագործվեն իրենց դարավոր ձգտումներն ու ավարտին կհասցվի 19-րդ դարավերջին - 20-րդ դարասկզբին սկս՚ածը, իսկ ներքին թուրքերին՝ որ Հայաստանը կբարոյազրկվի և կայլասերվի այն աստիճան, որ կապահովվի իրենց երկարատև ու միահեծան իշխանությունն ու դրա գաղափարական շարունակականությունը։
Ավելորդ է ասել, որ ուժի համաշխարհային կենտրոններն առնվազն դեմ չեն լինի նման զարգացումներին։ Բացառություն կարող էր կազմել Ռուսաստանը, որի իրական ազգային և պետական շահերին նման հեռանկարը դժվար թե համապատասխանի, բայց, ցավոք, Մոսկվայի ներկայիս քաղաքականությունը քիչ հույսեր է թողնում դրա համար։
Ի՞նչ է պետք անել նման ճակատագրից խուսափելու համար. պատասխանը վաղուց հայտնի է և ընկած մակերեսին։ Ազատվել թուրքական օկուպացիոն իշխանությունից։ Քանի դեռ Երևանում նստած է Էրդողանի փոխանորդը, Արցախը, իսկ այնուհետ նաև Հայաստանը կորցնելու սպառնալիքը (դրանից բխող և մասամբ նկարագրված բոլոր հետևանքներով) մնալու է միակ հնարավորը: «Սև ցուցակը» գործելու է և ընդարձակվելու, հայկական ազգային ուժերի դեմ նիկոլ-ալիևյան բռնաճնշումների թափանիվը գնալով ավելի է ծավալվելու, ճնշելով ցանկացած դիմադրություն և տանդեմի համար ընդհանուր թշնամու յուրաքանչյուր նոր «չեզոքացված» անվան հետ թուլացնելով դիմակայությունը։
Եթե մենք այսօր «կուլ տանք» Վագիֆ Խաչատրյանի առևանգումը, ապա ևս մեկ և բավական էական քայլ կանենք նման ապագայի ճանապարհին։ Էրդողան-Ալիև-Փաշինյան հակահայկական դաշինքին դիմադրելն ու դրա դեմ պայքարը Արցախը, Հայաստանը և ինքներս մեզ փրկելու միակ միջոցն է:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-16 09:13
В ночь на 13 июня Ближний Восток оказался буквально взорван нападением Израиля на Иран, которое поставило планету на грань Апокалипсиса – никогда еще за последние как минимум полвека третья мировая война не казалась такой близкой. Сообщения о взаимных ударах следуют одно за другим, и прекращение конфликта дипломатическими средствами выглядит труднодостижимым. Происходит все это между странами, в которых армянское присутствие более чем ощутимо – как в смысле общин, имеющих важное значение для нации, так и в плане бесценного историко-культурного и духовного наследия.
-
2025-06-12 09:14
«Генеральный секретарь ЮНЕСКО Одри Азуле награждена армянским "Орденом дружбы". Награду Азуле "за значительный вклад в укрепление и развитие сотрудничества между Арменией и ЮНЕСКО, а также защиту гуманитарных ценностей" вручил глава армянского МИД Арарат Мирзоян на встрече в Ницце. Собеседники обсудили вопросы, связанные с активным участием Армении в ЮНЕСКО, защитой культурного наследия в кризисных ситуациях и реализацией различных программ. Они коснулись программ по поддержке армян, насильственно перемещенных из Нагорного Карабаха», - говорится в сообщении, опубликованном на официальном сайте МИД РА.
-
2025-06-09 09:45
В полдень 6 июня информационное поле взорвала новость о том, что в Сюникской области пропали двое несовершеннолетних жителей села Тех. Согласно сообщению Службы нацбезопасности Армении, 17-летние Карен Джангирян и Андрей Гягунц около 01:20 часов на территории, прилегающей к селу Аравус, заблудились и оказались на территории Азербайджана.
-
2025-06-07 08:49
«Внутренние работают по принципу «разделяй и властвуй», внешние – по принципу «разделяй, чтобы уничтожить». И работают очень синхронно и «грамотно». Пусть Господь ниспошлет нам мудрость и благоразумие, чтобы не подчиниться и не поддаться правилам этой игры, не стать невольным пособником врагов. Один из первых шагов – переход из эмоционального поля в область холодного рассудка», - написал священнослужитель Тер Нерсес Гарегин Асрян.