Последние новости

«Viva University». ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ՝ ԲՈՒՀԵՐԻ ՈՒՍԱՆՈՂՆԵՐԻ ՀԱՄԱՐ

Ցանկացած ոլորտում աշխատանքի անցնելու և հաջողված մասնագետ լինելու համար պահանջվում է ոչ միայն տեսական, այլև գործնական գիտելիք, անհրաժեշտ հմտություններ, ինքնաբացահայտման և զարգացման մեկնարկային հնարավորություն: Դա կարևոր առավելություն է թե´ գործատուի, թե´ աշխատանք փնտրողի համար:

Տավուշի մարզի սահմանամերձ Բերդ քաղաքում ապրող Մարիամը սովորում է պատմության ֆակուլտետում: Սիրում է իր մասնագիտությունը, սակայն իրատեսորեն է գնահատում կյանքը և չի սահմանափակվում ունեցած գիտելիքներով: Մանկավարժական համալսարանի ավարտական կուրսի ուսանողուհին որոշել է իր ներուժը բացահայտել նաև այլ ոլորտում: Գիտի, որ ապագան տեխնոլոգիաներինն է և աշխատաշուկայում հաստատուն տեղ ունենալու համար պետք է պատրաստ լինել տարբեր մարտահրավերների: Դրանցից ամենակարևորը շարունակական զարգացումն է, որը աշխատասիրություն ու կամք է պահանջում:

Մարիամը տարբեր բուհերի 150 ուսանողի հետ մասնակցել է Վիվա-ՄՏՍ-ի «Viva University» (Վիվա յունիվերսիթի) կրթական ծրագրի ընտրական փուլին և ստացել սպասարկման կենտրոնում երկամսյա դասընթացի մասնակցելու հնարավորություն: Վստահ է, որ այն, ինչը կյուրացնի գործնականում, իրեն անհրաժեշտ է լինելու միշտ՝ անկախ ունեցած աշխատանքից: Այժմ դասընթացների է մասնակցում հարազատ քաղաքում՝ Բերդում գործող Վիվա-ՄՏՍ-ի սպասարկման կենտրոնում: Օրն սկսում է բացահայտումներով և ավարտում կատարելագործվելու ձգտումով: Տեսնում է Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցների թիմային աշխատանքը, գործին նվիրումը, բաժանորդի հետ արդյունավետ հաղորդակցվելու անհրաժեշտությունը, դրսևորվող հարգանքը և սովորում թե ինչպես բարձրացնել հաճախորդների գոհունակության մակարդակը:

«Երբ ես բաժանորդ էի, բավական հեշտ էր թվում աշխատանքը: Այժմ տեսնում եմ, որ այն ավելի բարդ է և ավելի պատասխանատու: Պետք է լինել պարտաճանաչ, հետևել բոլոր կանոններին, օրենքին, քաղաքակիրթ շփվել բոլոր տեսակի և խառնվածքի բաժանորդների հետ և լինել աշխատասեր: Հարկավոր է ոչ միայն եղածով բավարարվել, այլև ինքնակրթվել: Ես ապրում եմ Տավուշի մարզում, (Երևանից բավականին հեռու է) և սահմանամերձ գոտում գտնվելով՝ չէի պատկերացնում, որ նման հնարավորություն կունենամ: Սպասարկման ոլորտում ես ինձ բացահայտել եմ նորովի: Իմ ունակությունները, մարդկանց հետ շփումը, նրանց հետ հաղորդակցվելը բացահայտում են ինձ համար: Ուզում եմ, որ այդ ամենն ինձ մոտ դրսևորվի ոչ թե միայն այս փուլում, այլ՝ միշտ», - ասում է Մարիամ Մելիքյանը:

Արդեն 8 տարի՝ 2015 թվականից, Վիվա-ՄՏՍ-ն իրականացնում է կրթական կարևոր ծրագիր՝ Հայաստանի տարբեր բուհերի ուսանողների համար: Այս տարվա ծրագրով մայրաքաղաքում և մարզերում երկամսյա դասընթացների է մասնակցում տարբեր բուհերի 22 ուսանող: «Viva University»-ն մեկնարկային հնարավորություն է ոչ միայն հմտությունների բացահայտման, մասնագիտացման, այլև աշխատաշուկայում «դիրքավորման» տեսանկյունից: Այս տարվա ծրագրով ուսանողները մասնագիտական փորձառություն են ձեռք բերելու 2՝ ՏՏ (տեղեկատվական տեխնոլոգիաների) և վաճառքի ու բաժանորդների սպասարկման ոլորտում:

Կրթական ծրագրի բազմազանությունը երկու հոսքերի պրակտիկանտներին թույլ կտա ուսումնասիրել և զարգացնել և´ նեղ մասնագիտական, և´ ընդհանուր գիտելիքները հեռահաղորդակցության ոլորտում:

Галерея (8 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • ЗАТУЛИН: ЗАДЕРЖАНИЕ РОССИЯН В БАКУ – ПОПЫТКА САМОУТВЕРДИТЬСЯ ЗА СЧЁТ РОССИИ
    2025-07-04 14:32

    Кризис в отношениях между Россией и Азербайджаном продолжает нарастать. Поводом для новой волны напряжённости стало задержание в Баку российских журналистов, представляющих агентство «Sputnik Азербайджан», - пишет в своем телеграм-канале первый заместитель председателя Комитета Государственной Думы по делам СНГ, евразийской интеграции и связям с соотечественниками Константин Затулин

  • CSI: МАКРОН ЗАЯВИЛ О ПОДДЕРЖКЕ ФРАНЦИЕЙ ДАВЛЕНИЯ НА АРМЯНСКУЮ АПОСТОЛЬСКУЮ ЦЕРКОВЬ
    2025-07-04 09:22

    Международная христианская солидарность (CSI) призывает власти Армении освободить заключенных архиепископов и всех других политических заключенных и воздержаться от вмешательства во внутренние дела Армянской апостольской церкви. CSI также призывает Францию ​​и все государства-члены ЕС проявить солидарность с жертвами репрессий, а не с теми, кто их совершает. Об этом говорится в размещенном на сайте организации заявлении которое приводим полностью в переводе «ГА».

  • АРДШИНБАНК ПОДВЁЛ ИТОГИ РОЗЫГРЫША ДЛЯ ДЕРЖАТЕЛЕЙ КАРТ MASTERCARD BUSINESS
    2025-07-03 14:57

    16 июня Ардшинбанк завершил розыгрыш призов, организованный для держателей карт Mastercard Business. Онлайн-розыгрыш призов был организован и проводился на официальном YouTube-канале банка. Счастливчики, выбранные случайным образом, выиграли 3 Apple MacBook Air 13 M4, а главным призом стала 5-дневная поездка в Объединенные Арабские Эмираты на двоих.

  • ОСТОРОЖНО, ИЮЛЬ!
    2025-07-03 10:37

    Астролог Александр Зараев считает, что в июле политическую сферу жизни многих стран ожидают серьезные потрясения. "В июле начнется сильная турбулентность. Квадратуры Юпитера с Сатурном будут подталкивать многих политиков к принятию достаточно жестких и непопулярных решений. Уран в Близнецах и соединение Марса с Нисходящим узлом в знаке Девы могут обусловить тенденцию к смене лидеров на мировой арене, к военным конфликтам или гражданским войнам в Америке, Европе, на Ближнем Востоке.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ