Ռուբեն ՎԱՐԴԱՆՅԱՆ․ ԱԼԻԵՎԸ ԲԱՑԱՀԱՅՏ ՀԱՅՏԱՐԱՐՈՒՄ Է, ՈՐ ՎԱՂՈՒՑ Է ԾՐԱԳՐԵԼ ՑԵՂԱՍՊԱՆԵԼ ԱՐՑԱԽԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը անդրադարձել է Ալիևի՝ Euronews-ին տված հարցազրույցին․
«Կցանկանայի մի քանի կարևոր արձանագրում անել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ Euronews-ին տված հարցազրույցից:
Ալիևը բացահայտ խոստովանում է, որ իր կյանքի առաքելությունը պատերազմում հաղթելն էր: Սա շատ կարևոր հավաստում է՝ հասկանալու համար, որ Ադրբեջանը երբեք էլ չի ցանկացել խնդիրը լուծել խաղաղ ճանապարհով:
Ալիևն առաջարկում է Արցախի հայերին, որոնք այժմ կազմում են բնակչության 99,9%-ը, դառնալ ազգային փոքրամասնություն կամ հեռանալ: Սա բացահայտ հայտարարություն է ցեղասպանության մասին, որը նա վաղուց ծրագրել է և արդեն իրականացնում է Արցախի շրջափակման միջոցով:
Ալիևը նոյեմբերի 9-ի հայտարարությունը Հայաստանի կապիտուլյացիայի ակտ է անվանում և կոչ անում «գիտակցել ուժերի հարաբերակցությունը»՝ ակնարկելով, որ իր բանակն ավելի ուժեղ է:
Ինչպե՞ս կարելի է հասկանալ այս ամենը:
Նախ՝ սրանք ռազմական ագրեսորի խոսքեր են, որը սպառնում է Արցախի, Հայաստանի և ողջ տարածաշրջանի անվտանգությանը: Իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ադրբեջանը Թուրքիայի դաշնակիցն է, որը վաղուց մշակում է «Մեծ Թուրանի» նախագիծը, սա պետք է ընկալել որպես սպառնալիք ամբողջ մայրցամաքի անվտանգությանը:
Երկրորդ՝ սրանք դիկտատորի խոսքեր են, որը մարտահրավեր է նետել ամբողջ եվրոպական արժեհամակարգին և միջազգային իրավունքին, քանի որ այդ խոսքերը բխում են ուժով հարցերը լուծելու մտադրությունից՝ առանց հաշվի առնելու միջազգային իրավունքը և բարոյական նորմերը։
Ադրբեջանը պատերազմի միջոցով չի կարողացել հասնել կապիտուլյացիայի. արցախցիները ապրել են և շարունակելու են ապրել իրենց հողում: Նույնիսկ նման դաժան փորձությունից հետո արցախահայության մեծ մասը վերադարձել է հայրենիք, այդ թվում նրանք, ովքեր պատերազմի ժամանակ կորցրել են իրենց տները: Կապիտուլյացիայի է նման Հայաստանի իշխանությունների դիրքորոշումը, բայց դա ոչ մի կապ չունի Արցախի հետ: Արցախը պայքարել է և շարունակում է պայքարել: Իսկ Հայաստանի հայերը պետք է հասկանան, որ Արցախը պայքարում է ոչ միայն իր, այլ նաև Հայաստանի պետականության համար: Եթե Ալիևը նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը «կապիտուլյացիայի ակտ» է համարում, ապա ցանկացած խաղաղության պայմանագիր Ադրբեջանի ձեռքում դառնալու է գործիք՝ Արցախի հարցը «փակելու» և Հայաստանը թիրախավորելու համար:
Միևնույն ժամանակ աշխարհը պետք է հասկանա, որ Արցախի խնդիրը սննդի համար պայքարը չէ: Այն ոչ թե լոկալ, այլ գլոբալ աշխարհաքաղաքական մասշտաբ ունի: Սա մի ժողովրդի պայքար է հանուն անկախության, որի համար այն արդեն շատ բարձր գին է վճարել: Այն սպառնում է ոչնչացնել մայրցամաքի անվտանգության բարդ համակարգը: Սա մարդկության առնվազն վերջին 100 տարիների բոլոր հումանիտար ձեռքբերումների խարխլում է: Վստահ եմ՝ աշխարհում ոչ ոք չի ուզում, որ ցեղասպանությունը կրկին պատմական պրակտիկա դառնա»:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.
-
2025-08-01 16:32
Первый заместитель председателя комитета Госдумы России по делам СНГ Константин Затулин предложил включить политолога Сергея Маркова в список иноагентов из-за дифирамбов, которые он произносил в адрес президента Азербайджана Ильхама Алиева, а затем попыток оправдаться за это. EADaily приводит полный текст заявления Затулина, которое он опубликовал 1 августа в телеграм-канале.