ՄՔԴ-ի նախկին դատախազ․ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԻ ՇՐՋԱՓԱԿՈՒՄԸ ԼՂ ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ Է
Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը ցեղասպանություն է Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։ Այս հայտարարությունն արել է Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազ Լուիս Մորենո Օկամպոն ԼՂ–ի շուրջ ստեղծված իրավիճակի մասին իր զեկույցում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն է նամակով դիմել Հարվարդի ու Եյլի համալսարանների դասախոս Օկամպոյին և խնդրել փորձագիտական կարծիք հայտնել Արցախում տիրող իրավիճակի կապակցությամբ։ Հուլիսի 31-ին Օկամպոն հրապարակային հայտարարեց, որ 7 օրում կնախապատրաստի իր եզրակացությունը։
Նա իր զեկույցում փաստել է, որ Ադրբեջանի անվտանգության ուժերի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը, ինչը խոչընդոտում է ցանկացած սննդամթերքի, դեղորայքի և առաջին անհրաժեշտության այլ իրերի մատակարարումը ԼՂ, 2022 թվականի դեկտեմբերից լուսաբանվում է ԶԼՄ–ներում և քննարկվում քաղաքական առաջնորդների կողմից։
Ինչպես նշել է ՄՔԴ–ի նախկին դատախազը, իր ներդրումն այն է, որ բացատրվի, թե ինչու դա պետք է ԼՂ էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող ցեղասպանություն համարել Ցեղասպանության մասին կոնվենցիայի II հոդվածի («Ֆիզիկական ոչնչացման նպատակով կյանքի անտանելի պայմանների միտումնավոր ստեղծում») համաձայն։
«Այստեղ չկան դիակիզարաններ, չկան նաև մաչետեով հարձակումներ։ Սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է։ Առանց անհապաղ արմատական փոփոխությունների հայերի այդ խումբը մի քանի շաբաթ անց կոչնչացվի։ ԼՂ էթնիկ հայերի նկատմամբ իրականացվող սովը ցեղասպանության արխետիպ է, որն իրականացվում է կյանքի այնպիսի պայմանների պարտադրմամբ, որոնք ուղղված են խումբը ոչնչացնելուն», – ասված է Օկամպոյի հայտարարության մեջ։
Միջազգային քրեական դատարանի նախկին դատախազը նշել է, որ իր համար պատիվ էր ներդրում ունենալ` անաչառ զեկույց ներկայացնելով։ Նա նաև պատրաստակամություն է հայտնել օգնելու ցանկացած կողմի, որը ձգտում է վերջ դնել Լեռնային Ղարաբաղի հայերի ոչնչացմանը։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.