Forbes․ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԺՈՂՈՎՈՒՐԴՆ ԱՆՀԱՊԱՂ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ ՈՒՆԻ՝ ԱՌԱՆՑ ՈՐԵՎԷ ԼՐԱՑՈՒՑԻՉ ՀԻՄՆԱՎՈՐՄԱՆ
ՄԱԿ-ի փորձագետների խումբը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի կապակցությամբ՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակական շրջափակման պատճառով։ Նրանք ընդգծել են, որ շրջափակումը, որը 2022 թվականի դեկտեմբերից փակ է պահում Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միակ ճանապարհը, պատճառ է դարձել բնակչության «սննդի, դեղորայքի և հիգիենայի միջոցների խիստ պակասի, ազդել է բժշկական և կրթական հաստատությունների աշխատանքի վրա և վտանգի տակ դրել բնակիչների, հատկապես երեխաների, հաշմանդամների, տարեցների, հղիների և հիվանդների կյանքը»,- գրում է Forbes-ը։
ՄԱԿ-ի փորձագետները կոչ են արել Ադրբեջանին անհապաղ վերականգնել մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների ազատ և անվտանգ տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի հրադադարի համաձայնագրի։
Լաչինի միջանցքն Ադրբեջանն արգելափակել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ից՝ Լեռնային Ղարաբաղում բնական պաշարների ենթադրյալ ապօրինի արդյունահանման պատրվակով։ Ութ ամիս անց սա վերածվեց հումանիտար արտակարգ իրավիճակի, որն անհապաղ արձագանք է պահանջում, իսկ Ադրբեջանը շարունակում է անտեսել կարգավորման կոչերը:
2022 թվականի դեկտեմբերի 21-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վճռել էր, որ Ադրբեջանի կառավարությունը, համաձայն Դատարանի կանոնակարգի 39-րդ կանոնի, իր իրավասության շրջանակներում պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով ծանր հիվանդների, Հայաստանում բուժման կարիք ունեցողների և առանց կացարանի ու ապրուստի միջոցների ճանապարհին մնացած մարդկանց անվտանգ տեղաշարժը:
2023 թվականի փետրվարին Միջազգային դատարանը՝ ՄԱԿ-ի գլխավոր դատական մարմինը, ժամանակավոր միջոցներ ձեռնարկեց՝ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու համար։ Պարտադիր վճռում ասվում է, որ Ադրբեջանի Հանրապետությունը, նախքան գործի վերաբերյալ վերջնական որոշում կայացնելը և ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայով ստանձնած պարտավորություններին համապատասխան, պետք է ձեռնարկի բոլոր միջոցները՝ ապահովելու Լաչինի միջանցքով մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անարգել տեղաշարժը: Ադրբեջանը չի կատարել որոշումը, իսկ Լաչինի միջանցքը նախկինի պես արգելափակված է։
2023 թվականի հուլիսի 30-ին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Ջ. Բլինքենը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ զրույցում խոր մտահոգություն էր հայտնել Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի վերաբերյալ։ Ինչպես հաղորդվել է, «Պետքարտուղար Բլինքենն ընդգծել է Լաչինի միջանցքով առևտրային, հումանիտար և մասնավոր մեքենաների ազատ անցման հրատապությունը և ընդգծել այլընտրանքային ուղիների հարցում փոխզիջումների գնալու անհրաժեշտությունը, որպեսզի մարդասիրական բեռները կարողանան հասնել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը»։ Հայտնի չէ, թե ինչով է ավարտվել այս խոսակցությունը։
2023 թվականի օգոստոսի 8-ին արգենտինացի իրավաբան Լուիս Մորենո Օկամպոն՝ Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազը, եզրակացություն է հրապարակել Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ՝ պնդելով, որ «հիմնավոր հիմքեր կան ենթադրելու, որ Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ ցեղասպանություն է իրականացվում»։ Նա նշել է, որ Լաչինի միջանցքի շրջափակումը, որը խոչընդոտում է սննդամթերքի, դեղորայքի և այլ անհրաժեշտ իրերի հասանելիությունը, «պետք է ցեղասպանություն համարվի՝ համաձայն «Ցեղասպանական հանցագործությունը կանխելու և պատժելու մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի II (գ) հոդվածի»: (Ցեղասպանության մասին կոնվենցիա)։ «Անձանց խմբի համար այնպիսի կենսապայմանների կանխամտածված ստեղծում, որոնք հաշվարկված են նրանց ֆիզիկապես ոչնչացնելու համար»: Օկամպոն ավելացրել է, որ «սովը ցեղասպանության անտեսանելի զենքն է»: «Առանց անհապաղ կտրուկ փոփոխությունների, հայերի այս խումբը մի քանի շաբաթվա ընթացքում կոչնչացվի»։ Նա կոչ է արել պետություններին գործել ցեղասպանությունը կանխելու իրենց պարտականությունների համապատասխան՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի I հոդվածի։
Լեռնային Ղարաբաղում տիրող սարսափելի իրավիճակի մասին հաղորդագրությունները վերջապես պետք է լրջորեն ընկալվեն․ անհրաժեշտ է գործել։ Քանի որ Լեռնային Ղարաբաղում սով է, միջազգային հանրությունը չի կարող շարունակել հայացքը թեքել, ինչպես դա արել է վերջին ութ ամիսների ընթացքում: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն անհապաղ օգնության կարիք ունի՝ առանց որևէ լրացուցիչ հիմնավորման։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.