Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ․ ԻՆՉՈՒ՞ ՄԱԿ-ՈՒՄ ՍՐՈՒԹՅԱՄԲ ՉԴՐՎԵՑ ՀՈՒՄԱՆԻՏԱՐ ՕԴԱՅԻՆ ՄԻՋԱՆՑՔԻ ՀԱՐՑԸ
Այսօր ամբողջ օրը մարդիկ իրար հարցնում են, թե ի´նչ կատարվեց երեկ ՄԱԿ ԱԽ նիստում։ Ոչ ոք հասարակությանը չի ասում ոչ մի բառ։ Իշխանությունը չի ասում՝ ի´նչ սպասելիքներ ուներ, ի´նչ ստացավ և ի´նչ ակնկալիքներ ունի։ Իսկ իրականությունը նույնն է՝ շրջափակում, սննդի և դեղորայքի սուր պակաս։
Ընդդիմությունը, որպես ինստիտուտ, նույնպես լռում է։ Որոշ անհատներ փորձում են ինչ-որ բան ձևակերպել, բայց դա ամեն դեպքում անհատական տեսակետ է, և որպես այդպիսին չի կարող տրամադրություններ ստեղծել կամ մեծ հասարակության համար քիչ թե շատ համոզիչ պատասխան լինել։
Արձագանք չկա նաև Արցախից, թեև, կարծում եմ, անպայման պետք է լիներ։
Տպավորություն է, թե ինչ-որ պայմանավորվածություն է վերջին պահին խախտվել է կամ գուցե ձեռք չէր բերվել ընդհանրապես, այդ պատճառով էլ որևէ փաստաթուղթ չծնվեց։
ՄԱԿ ԱԽ նիստը չի կարելի համարել տապալում և չի կարելի համարել ձեռքբերում։ Գնահատականը կախված է հետագա քայլերից. Հայաստանը և Արցախը կարող են գրագետ քայլերի դեպքում ապագայում ստանալ շահեկան զարգացում, և նույն կերպ՝ սխալների և ապաշնորհության պարագայում ստանալ վատ սցենարներ։
Լուրջ աշխատանք պիտի տարվեր հատկապես այսպես կոչված BRICS-ի երկրների հետ, սակայն առնվազն Բրազիլիայի տարօրինակ ելույթը ցույց տվեց, որ անգամ ավանդաբար պրոհայկական դիրքորոշում ունեցող երկիրն այս անգամ այլ կերպ է տրամադրված։
Մի հարց ես ինքս ունեմ. ինչո՞ւ Հայաստանը չէր աշխատել այլ պետությունների հետ՝ բարձրացնելու համար հումանիտար և քաղաքացիական անձանց տեղաշարժի նպատակներով օդային հաղորդակցության մեկնարկը Արցախի և արտաքին աշխարհի միջև։
Ավելի լավ պահ, ավելի լավ հարթակ օդային հաղորդակցության թեման սրելու համար դժվար է գտնել։
Վահե Հովհաննիսյան, Այլընտրանքային նախագծեր խումբ
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-23 19:30
Бывший президент Армении обвиняется в получении взятки примерно в $3 млн., сообщает Антикоррупционный комитет республики.
-
2025-05-23 19:21
Баку с нуля создает "исторический Азербайджан", а Армения отказывается от собственной истории, сказал в интервью Sputnik Армения политолог Карен Игитян.
-
2025-05-23 19:13
По состоянию на 17 часов 23 мая на особо охраняемые территории в столице и регионах доставлены 217 транспортных средств участников мероприятий «Последний звонок», 127 из которых управляли несовершеннолетние. Об этом сообщает пресс-служба полиции МВД.
-
2025-05-23 19:07
Ложь и фальсификация никогда не смогут стать правдой, как бы часто и восторженно они ни повторялись. Об этом говорится в заявлении Первопрестольного Святого Эчмиадзина в ответ на последние заявления главы Управления мусульман Кавказа Шейха уль-ислама Аллахшукюра Пашазаде.