ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ASIAN BANKING & FINANCE ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵԼ Է «ՏԱՐՎԱ ՄԱՆՐԱԾԱԽ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
Միջազգային Asian Banking & Finance ամսագիրը Արդշինբանկը ճանաչել է «ՏԱՐՎԱ ՄԱՆՐԱԾԱԽ ԲԱՆԿ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ» մանրածախ ֆինանսական բիզնեսի զարգացման գործում ունեցած ձեռքբերումների համար։ Հաղթողն ընտրվում է՝ հիմնվելով բարձր ֆինանսական արդյունքների, նորարարական ծառայությունների, հաճախորդակենտրոն մոտեցման և կայուն զարգացման ուղղությանը հավատարմության վրա:
Ամսագրի տարածած մամլո հաղորդագրության մեջ ընդգծվում է Արդշինբանկի ֆինանսական դիրքի ուժեղությունը։ Ըստ ամսագրի՝ դրա մասին են խոսում բանկի ընդհանուր ակտիվների և պարտավորությունների զգալի աճը, հաճախորդների բազայի և զուտ եկամտի աճը: Բացի այդ՝ առաջատար վարկանիշային գործակալությունների կողմից շնորհված վարկանիշերը վկայում են բանկի ֆինանսական կայունության մասին։
Մեկնաբանելով ստացված բարձր գնահատականը՝ Արդշինբանկի մանրածախ բիզնեսի տնօրեն Արտակ Խաչատրյանը մասնավորապես նշեց. «Արդշինբանկը չորրորդ անգամ անընդմեջ ճանաչվում է տարվա մանրածախ բանկ Հայաստանում։ Մենք առաջնորդվում ենք հաճախորդների շահերով՝ մշտապես ընդլայնելով ծառայությունների, հատկապես առցանց մատուցվող ծառայությունների շրջանակը: Բացի այդ՝ մենք ակտիվորեն զարգացնում ենք մեր թվային հավելվածները, որոնք տարեցտարի ավելի ու ավելի կարևոր դեր են խաղում ինչպես սպասարկման որակի բարելավման, այնպես էլ բնապահպանական պատասխանատվության գաղափարի տարածման և շրջակա միջավայրի վրա ազդեցության նվազեցման գործում: Թվային բանկային ծառայությունների զարգացմանը զուգահեռ՝ պետք է նշել, որ Արդշինբանկն ունի ամենամեծ մասնաճյուղային ցանցը Հայաստանում, ինչը ևս նպաստում է մեր հաճախորդների հարմարավետությանը: Այս ամենը պատշաճ կերպով գնահատվում է միջազգային ֆինանսական հանրության կողմից, և մեզ համար ուղենիշ է դառնում ապագայի համար»:
Արդշինբանկը տարբեր անվանակարգերում բազմիցս է լավագույնը ճանաչվել միջազգային հեղինակավոր կազմակերպությունների և պարբերականների կողմից, որպիսիք են՝ «The Banker», «Global Finance», «Euromoney», « Global Banking & Finance Review», Asian Banking & Finance, «Thomson Reuters», Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկ (ՎԶԵԲ), Զարգացման եվրասիական բանկ:
RETAIL FINANCE AWARDS-ի հաղթողների ցանկը կարող եք գտնել այստեղ:
Արդշինբանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-07-14 10:07
«Новые статистические данные свидетельствуют о том, что деиндустриализация Армении продолжается, - пишет на своей странице в Фейсбук доктор политических наук, специалист по энергетике Ваге Давтян.
-
2025-07-11 14:28
С 4 по 6 июля 2025 года в Ванадзоре прошел «Tech Week Vanadzor 2025». Ардшинбанк, придерживаясь своей стратегии инновационных подходов, принял участие в мероприятии.
-
2025-07-10 18:29
«Турция официально вошла на территорию Армении. Она никогда не уйдет и постепенно «переварит» Армению, – пишет на своей странице в Фейсбук доктор политологии Артур Хачикян.
-
2025-07-10 17:56
Уважаемый Kлиент В Правилах платежных карт внесены изменения, с которыми можете ознакомиться по следующей ссылке․
ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ
-
2025-07-11 14:29
Այս տարվա հուլիս 4-ից 6-ը Վանաձորում անցկացվեց «Tech Week Vanadzor 2025»-ը։ Արդշինբանկը, հավատարիմ մնալով նորարար մոտեցումների իր ռազմավարությանը, մասնակցեց միջոցառմանը։
-
2025-07-10 17:57
Հարգելի Հաճախորդ Վճարային քարտերի կանոններում կատարվել են փոփոխություններ, որոնց կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
-
2025-07-03 14:58
Հունիսի 16-ին Արդշինբանկն ամփոփեց Mastercard Business քարտապանների համար կազմակերպված խաղարկությունը։ Բանկի Youtube-յան պաշտոնական ալիքում կազմակերպվեց և անցկացվեց նվերների օնլայն խաղարկություն։ Պատահականության սկզբունքով ընտրված հաջողակները շահեցին 3 հատ Apple MacBook Air 13 M4, իսկ գլխավոր մրցանակն էր 5-օրյա ուղևորություն դեպի Արաբական Միացյալ Էմիրություններ՝ երկու անձի համար։
-
2025-07-02 16:16
Արդշինբանկը շարունակում է զարգացնել իր տեխնոլոգիական առաջարկները, ներդնում է նորարարական լուծումներ և կատարելագործում իր թվային միջավայրը։ Յուրաքանչյուր նոր ծառայություն կամ լուծում բանկում նախագծում են առաջին հերթին կարևորելով անվտանգությունը, քանի որ հաճախորդների տվյալների պաշտպանությունը բոլոր մակարդակներում և նրանց վստահությունն առաջին տեղում են։