Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՆԻԿՈԼՆ ԻՐ ԷՈՒԹՅԱՄԲ ՏԵՂՈՎ ԴԺԲԱԽՏՈՒԹՅՈՒՆ Է, ՈՎ ԻՐ ԱՅՑԵՐՈՎ ՄԻԱՅՆ ԿԵՂԾԻՔ և ՈՂԲԵՐԳՈՒԹՅՈՒՆ Է ՍՓՌՈՒՄ
Փաշինյանի երկօրյա այցը Սյունիք նպատակ ուներ կոտրելու այն կարծրատիպերն ու ներքին վախերը, որն ուներ Նիկոլը, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Ուժային ողջ համակարգն իր առաջին դեմքերով, մի քանի օր շարունակ, փաշինյանական այցն էր նախապատրաստում ու ապահովում, որպեսզի Փաշինյանի կողքին հայտնվեին, հարցեր տային ու նույնիսկ ժպտային մարդիկ, ովքեր մինչ այդ ընտրվել էին ու անհարմար վիճակ չէին ստեղծի վերջինիս համար:
Սակայն, փողոցների վերանորոգումներն ու բակային խաղահրապարակների ժապավեններ կտրելը որևէ ձևով երկրորդ պլան չէր կարող մղել անվտանգության հետ կապված խնդիրները` Կապանի օդանավակայանի ուղղությամբ կրակոցները վառ օրինակ: Ինչքան էլ իշխանական քարոզչությունը փորձում է իրականությունը «ուրախ-զվարթ Սյունիք» հայեցակարգի մեջ ներկայացնել, միևնույն է` դրանից Սյունիքի անվտանգության խնդիրները չեն լուծվի:
Ի դեպ, եթե նույնիսկ խնդիրը դիտարկենք ասֆալտ-ճանապարհ քարոզչական պրիզմայով, ապա իշխանությունը դա ևս չի կատարել: Գորիս-Շուռնուխ-Կապան ճանապարհը հանձնելուց հետո խոստացված նոր՝ «այլընտրանքային» Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհն ամեն տարի վերանորոգում-հիմնանորոգումից հետո իր գործառույթն ամբողջովին չի կատարում, Տաթևի ճանապարհի այլընտրանքային ճանապարհը Սիսիանից ոչ մի կերպ չեն կարողանում ավարտել` անընդհատ առաջ եկող նոր խնդիրներով, որոնք անընդհատ կրկնվելու են նույնիսկ դրա պաշտոնական բացումից հետո, իսկ Կապանի օդանավակայանի ու դրա փիառ փուչիկի մասին շատ խոսվեց:
Ադրբեջանական դիրքերից 100 մետր հեռավորության վրա գտնվող օդանավակայանը չի կարող անվտանգության երաշխիք լինել ուղևորափոխադրումների համար: Նույնիսկ Շուռնուխում կառուցվող նոր առանձնատների խնդիրը 3 տարի է՝ մարդկանց խոստանում են, բայց դեռ աշխատանքներն ավարտված չեն:
Իսկ Տեղ-Կոռնիձոր հատվածում ադրբեջանական վերջին ներխուժումն ու ՀՀ ինքնիշխան տարածքների օկուպացիան շարունակում է իր մասին անընդհատ հիշեցնել:
Չեմ կարծում, որ սյունեցիները երկրորդային են համարում իրենց համար կենսական համարվող խնդիրները և կարևորում երրորդական բնույթի հարցերի լուծումը:
Նիկոլն իր տեսակով ու էությամբ տեղով դժբախտություն է, ով իր այցերով միայն կեղծիք և ողբերգություն է սփռում», - նշել է նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-11 20:42
Заявление Исполнительного органа Республиканской партии Армении (РПА) Республиканская партия Армении (РПА) выражает серьёзную обеспокоенность по поводу трехстороннего меморандума, подписанного в Вашингтоне, расценивая его как очередной опасный (капитуляционный) документ, подписанный управленцами Армении под давлением азербайджанской агрессии, односторонних требований и геополитических процессов. Высоко оценивая миротворческие усилия президента США Дональда Трампа, необходимо зафиксировать, что подписанием данного соглашения авантюристские управленцы Армении ставят под угрозу суверенитет страны, а также жертвуют правами народа Арцаха, легитимизируя этнические чистки и насильственное выселение, осуществлённые бакинским режимом.
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.