Տիգրան ԱԲՐԱՀԱՄՅԱՆ․ ՌՈՒՍԱՍՏԱՆԸ ԲԱՆԱԿՑՈՒՄ Է, ՍԵՂՄ ԺԱՄԿԵՏՈՒՄ ԼԱՉԻՆԻ ՄԻՋԱՆՑՔԸ ՊԵՏՔ Է ՎԵՐԱԳՈՐԾԱՐԿՎԻ
Արցախի ու Ռուսաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև բանակցություններ են ընթանում հնարավորինս սեղմ ժամկետում Լաչինի միջանցքը վերագործարկելու ուղղությամբ։ Այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը` փոխանցելով իր ունեցած տեղեկությունը:
Աբրահամյանն ընդգծեց, որ թեպետ Ակնա–Ստեփանակերտ ուղղությամբ ռուսական Կարմիր խաչի բեռնատարը կարողացել է մուտք գործելու Արցախ, սակայն Արցախի հիմնական սնուցման ուղին պետք է լինի Լաչինի միջանցքը:
«Եթե Ադրբեջանը կարճ ժամանակում այս քայլերը չիրականացնի, շատ ավելի համոզիչ կդարձնի արցախյան կողմի այն պնդումները, որ ստեղծված իրավիճակում Ադրբեջանն է ապակառուցողական դիրք ընդունել, և Ադրբեջանն ագրեսոր է ու փորձում է օգտագործել ցանկացած իրավիճակ` որոշիչ գործոն դարձնելով ուժի կիրառումը»,- ընդգծեց Աբրահամյանը։
Անդրադառնալով համացանցում տարածված տեղեկությանը, թե իբր ռուսական Կարմիր խաչի բեռնատարերը միայն վերմակ են տեղափոխել, նա նշեց, որ դա իրականությանը չի համապատասխանում։
Աբրահամյանը նաև հիշեցնում է, որ ադրբեջանական կողմը երկար ժամանակ պնդում էր, որ Ակնա–Ստեփանակերտ ճանապարհով մուտք պետք է գործի ոչ թե ռուսական կողմի մեքենան, այլ ադրբեջանական Կարմիր մահիկի, սակայն նման պնդումները, փաստացի,այս փուլում հնարավոր է եղել կանխել։
«Արցախի տեղեկատվական շտաբը, որը հրապարակել է տեղեկությունը, ընդգծել է, որ սա տեղի է ունեցել Ռուսաստանի հայտնի նախաձեռնության շրջանակներում։ Սրա հետ կապված մի քանի օր է` տեղեկություն եղել է, ու սա ենթադրում է կարճ ժամանակ հետո Լաչինի միջանցքի վերագործարկումը»,–հավելեց նա։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-17 17:31
Пресс-секретарь офиса Главного уполномоченного по делам диаспоры Армении Нелли Гулян представила подробности относительно ситуации в армянских общинах Израиля и Ирана.
-
2025-06-17 17:02
«Переговоры США и Ирана об иранской ядерной программе, которые фактически провалились из-за войны между Израилем и Ираном, в случае достижения договоренностей однозначно имели бы положительные последствия для Армении. То же самое, естественно, касается и урегулирования российско-американских отношений, где также не наблюдается значительного прогресса», – написал политолог Сурен Саркисян.
-
2025-06-17 16:25
Небольшая группировка, забыв армянскую историю, тысячелетнюю историю Армянской церкви, напала на Армянскую церковь, армянский народ.
-
2025-06-17 15:39
Заседание дела по признанной не соответствующей Конституции статье отложено.