«Փաստ». ԿԱՆ ՔՊԱԿԱՆՆԵՐ, ՈՐՈՆՔ ՈՒԶՈՒՄ ԵՆ ԴՈՒՐՍ ԳԱԼ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆԻՑ, ԱՍՈՒՄ ԵՆ, ՈՐ ԱՄԱՉՈՒՄ ԵՆ ՄԱՐԴԱՄԵՋ ԴՈՒՐՍ ԳԱԼ
«Փաստ» թերթն այս օրերին անընդհատ տեղեկություններ է ստանում, որ այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, ոչ միայն ժողովրդի, այլև մի շարք քպականների ու պետական կառույցների պաշտոնյաների սրտով չէ: Մեր ունեցած տեղեկություններով, արդեն իսկ մի շարք ոստիկաններ համակարգից դուրս գալու դիմումներ են գրել՝ չցանկանալով կոտորել սեփական ժողովրդին:
Կան նաև բազմաթիվ պաշտոնյաներ, որոնք ցանկանում են աշխատանքից ազատվելու դիմում գրել: Քիչ չեն նաև քպականները, որոնք ուզում են դուրս գալ կուսակցությունից, ասում են, որ ամաչում են մարդամեջ դուրս գալ: Սակայն մեր աղբյուրը փոխանցեց, որ նրանցից շատերը վախենում են ոչ այնքան անաշխատանք մնալուց, որքան հանրության առջև պատասխանատվությունից: Մեր զրուցակիցը նշեց, որ անհանգստությունը վերաբերում է հատկապես նրան, որ իրենց չի ներվելու պատերազմից հետո Նիկոլ Փաշինյանի «պոչը բռնելու» որոշումը՝ լինի դա կամավոր, թե այլ ելք չունենալով:
Մեր ունեցած տեղեկություններով, այդ մարդիկ սպասում են, որ ընդդիմության առաջնորդները կհայտարարեն հիմա «ուշքի եկած» քպականների ու պաշտոնյաներին հետագայում ներելու մասին: Ընդ որում, խոսքը ոչ թե ղեկավար կազմի, այսպես կոչված՝ «առաջին գծի» մասին է, այլ միջին օղակների։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-05-16 11:53
Премьер Никол Пашинян принял решение о проведении «существенных обновлений» во всех госведомствах, пишет газета «Жоховурд» со ссылкой на источники, близкие к властям. По данным газеты, в ближайшее время ожидаются не только кадровые перестановки в правящей команде – партии «Гражданский договор», но и изменения в составе правительства.
-
2025-05-16 11:45
Посол Армении в России Сергей Копыркин обратился с открытым письмом к министру обороны Сурену Папикяну, в котором коснулся недавних высказываний главы Командно-штабного института Военной академии Минобороны Армении Арцруна Ованнисяна.
-
2025-05-16 11:20
Госсекретарь США Марко Рубио прибыл в Стамбул, где ожидаются переговоры делегаций РФ и Украины, сообщают французские СМИ.
-
2025-05-16 11:17
Мужа бывшего мэра Эчмиадзина Дианы Гаспарян, ушедшей накануне в отставку, могут задержать, пишет газета "Жоговурд".