Последние новости

ԱՅՍՕՐ ՆԱ ԿՐԿԻՆ ԱՍՈՒՄ Է ԵՐԵԿՎԱ ԱՍԱԾԻ ՃԻՇՏ ՀԱԿԱՌԱԿԸ

Եվ այսպես, Փաշինյանը գնաց Գրանադա, չնայած Ալիևը հրաժարվել էր հանդիպումից։ Այնքան էլ հասկանալի չէ հայ հանրության ոգևորությունը Հայաստանի վարչապետի հետ Իսպանիայում նախատեսված հանդիպումն անցկացնելուց ադրբեջանցի բռնապետի հրաժարման կապակցությամբ։ Ասես մոռացել են, թե ինչ է իրենից ներկայացնում Ադրբեջան ահաբեկչական պետության ղեկավարը, և որքան ծրագրված ու համակարգված են Էրդողանի հետ Իլհամ Ալիևի քայլերը, ի տարբերություն հայաստանյան իշխանությունների պարբերաբար անկանխատեսելի հայտարարությունների ու գործողությունների:

Բայց սա հարցի մի կողմն է. իսկ ամենից ուշագրավն այն է, որ երեկվա իր հայտարարություններով Փաշինյանը հերթական անգամ շփոթության մեջ գցեց հանրությանը՝ հաստատելով պետության ղեկավարի իր տխրահռչակ նկարագիրը, որն այսօր պնդում է երեկվա ասածի ճիշտ հակառակը։

Սեպտեմբերի 17-ին լրագրողների հետ զրույցում Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանն ու Ադրբեջանը հոկտեմբերի 5-ին Գրանադայում փաստաթուղթ չեն ստորագրելու: «Ցավոք սրտի, ո՛չ, որովհետև եթե փաստաթուղթ նախատեսվեր ստորագրել, դա կնշանակեր, որ մենք համարել ենք, որ այդ փաստաթուղթը համապատասխանում է ՀՀ-ի հավասարակշռված շահին, և մենք պատրաստ ենք ստորագրել։ Մենք ասել ենք, որ խաղաղության օրակարգն է մեր առաջնահերթությունը, և մենք ուզում ենք հնարավորինս արագ, օրինակ՝ մինչև տարեվերջ, մյուս տարվա սկիզբ ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր և ամեն ինչ անում ենք դրա համար։ Հիմա, օրինակ, ես շատ կուզենայի ձեզ ասել, որ այո, փաստաթուղթը կստորագրվի Գրանադայում, բայց, ցավոք, ոչ։ Հուսով ենք, որ կշարունակենք ինտենսիվ բանակցությունները և կհասնենք մեր խնդրի լուծմանը»։

Բացի այդ, Փաշինյանը նշեց, որ «Լեռնային Ղարաբաղում հումանիտար խորացող ծանր ճգնաժամը և Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակումը բացասաբար է ազդում խաղաղ գործընթացի վրա: Եվ, կարծում եմ, այն ժամանակը, որ մենք շարունակում ենք անարդյունք ծախսել այդ թեմայի կարգավորման վրա, այդ իրավիճակի չլինելու դեպքում էներգիան կուղղորդվեր խաղաղության պայմանագրի քննարկմանը ավելի մեծ էներգիա և ժամանակ տալու վրա»։

Եվ հանկարծ երեկ Փաշինյանը, ակնհայտորեն մոռանալով, թե ինչի մասին է բարբառել սեպտեմբերի 17-ին, հրապարակավ ափսոսանք է հայտնում առ այն, որ հանդիպումից Ալիևի հրաժարման պատճառով «շրջադարձային փաստաթուղթը» Գրանադայում չի ստորագրվի, թեև «հայկական կողմը մինչև վերջին պահը հավատում էր այդ հնարավորությանը»։

«Մենք շատ կառուցողական էինք տրամադրված, քանի որ կարծում էինք, որ կա հնարավորություն շրջադարձային փաստաթուղթ ստորագրելու։ Հուսով ենք՝ հայեցակարգային փաստաթուղթը, որը դրված է սեղանին, հարմար պահի կստորագրվի։ Ես պատրաստ եմ այդ պայմանագիրը ստորագրելու»։ Ի՞նչ կնշանակի սա։ Այսինքն սեղանին այնուամենայնիվ կար փաստաթուղթ, որը Նիկոլը պատրաստ էր ստորագրել, թեև ըստ սեպտեմբերի 17-ի իր իսկ հայտարարության՝ նույն այդ փաստաթուղթը «չի համապատասխանում Հայաստանի հավասարակշռված շահին»։ Ավելին, այն ժամանակ Ադրբեջանը, գրեթե մեկ տարի շարունակ շրջափակման մեջ պահելով Լաչինի միջանցքը, դեռ չէր սկսել հերթական պատերազմը Արցախի դեմ ՝ այնուհետ հաշված օրերի ընթացքում Արցախի իսպառ հայաթափությամբ։ Իսկ այսօր Փաշինյանը, ըստ էության, խոստովանում է, որ այն բանից հետո, երբ Ադրբեջանը պետական մակարդակով կազմակերպեց ոչ միայն շրջափակումը, այլև ցեղասպանությունն ու արցախցիների լիակատար հայրենազրկումը, ինքը պատրաստ էր թեկուզ այս պահին ստորագրել հայերի շահերին չհամապատասխանող փաստաթուղթ, եթե Ալիևը բարեհաճեր գալ հանդիպման։ Սա արդեն ավանդույթ է դարձել, երբ ՀՀ իշխանությունները, շփոթմունքի մեջ գցելով ոչ միայն իրենց հասարակայնությանը, այլև միջազգային հանրությանը, բացարձակ իրարամերժ հայտարարություններ են անում։

Իսկ նույն այդ «շրջադարձային փաստաթուղթը», որի ստորագրումից այսօր Գրանադայում հրաժարվել է Ալիևը... Ի՞նչ երաշխիք կա, որ մերժումը պայմանավորված է ոչ թե նրանով, որ «առաջարկված ձևաչափում հակաադրբեջանական մթնոլորտ է ստեղծվել» (ի վերջո Ալիևի գործողությունները դատապարտող ոչ մի երկիր դեռ կոնկրետ գործողություններ չի ձեռնարկել ահաբեկիչ պետության նկատմամբ, ասենք՝ պատժամիջոցների տեսքով, իսկ ՄԱԿ-ի առաքելությունը, որը հայտարարեց, թե Ղարաբաղում ամեն ինչ հիանալի է, ընդհանրապես խայտառակեց իրեն առհավետ), ինչպես ներկայացրեցին դա ադրբեջանական ԶԼՄ-ները, և ոչ էլ Թուրքիայի ներկայացուցիչների բացակայությամբ, այլ ՀՀ-ի նկատմամբ թուրք- ադրբեջանական տանդեմի հետագա զավթողական ծրագրերով:

Իսկ ինչ վերաբերում է մեր համաքաղաքացիներին, ապա նրանց համար հերթական ռեբուսն այն է, թե ե՞րբ Փաշինյանը ստեց Գրանադայում փաստաթուղթ ստորագրելու կամ չստորագրելու ծրագրերի մասին. երեկ, թե՞ այսօր։ Եվ առհասարակ դա ի՞նչ փաստաթուղթ է, որը չի համապատասխանում մեր շահերին, բայց «շրջադարձային» է։ Պատասխաններ ու տրամաբանություն փնտրելը, ինչպես միշտ, ավա՜ղ, անիմաստ է։ Չէ՞ որ սա Փաշինյանի հայտարարությունների իրարամերժության առաջին օրինակը չէ, և ոչ էլ վերջինը։

«Արցախը Հայաստան է, և վե՛րջ» - «Ադրբեջանի 86,6 հազար քառ. կմ տարածքը ներառում է Լեռնային Ղարաբաղը», «Պատերազմի պայմաններում ես եմ ՀՀ ԶՈՒ գլխավոր հրամանատարը. թող որևէ մեկդ չկասկածի էդ հրամանատարական հատկությունների վրա» - «Վարչապե՞տն է, ինչ է, կռիվը ղեկավարում», «Պատերազմն ընդդեմ Արցախի մեկնարկեց մեզ համար ոչ անսպասելի կերպով։ Մենք գիտեինք և սպասում էինք» - «Մինչև վերջին օրը, նախավերջին օրն ընդհանուր գնահատականը եղել է այն, որ պատերազմ չի սկսվի», «Լեռնային Ղարաբաղի քաղաքացիական բնակչությանը սպառնացող անմիջական վտանգ չկա» - «Ադրբեջանի կողմից իրագործվող էթնիկ զտումների քաղաքականության պատճառով առաջիկա օրերին Լեռնային Ղարաբաղում հայ չի մնա: Սա էթնիկ զտման և հայրենազրկման ուղղակի ակտ է, ինչի մասին երկար ժամանակ ահազանգում էինք միջազգային հանրությանը»…

Վերջերս «ԳԱ»- ին տված հարցազրույցում սոցիոլոգ, ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Գևորգ Պողոսյանը նշեց, որ ներկայիս իշխանությունների անտրամաբանական գործողությունների պարագայում այլ երկրները դժվարանում են հասկանալ, թե ինչ է ուզում Հայաստանը, ընդ որում՝ բոլոր հարցերում. և՛ Արցախի, և՛ իր աշխարհաքաղաքական կողմնորոշման հարցում։

«Նրանց համար պարզապես անհասկանալի է, թե ինչ է ուզում Հայաստան պետությունը, ուր է ձգտում, ինչ է կառուցում իր ներսում, եթե ընդհանրապես կառուցում է»,- ասաց Պողոսյանը:

Նրանց համար անհասկանալի է. դա վատ է։ Բայց է՛լ ավելի վատթար է, որ անհասկանալի է մեզ համար։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • «НЕЗАКОННОЕ СУДИЛИЩЕ В БАКУ ИМЕЕТ ЦЕЛЬ УНИЗИТЬ АРМЯНСКИЙ НАРОД ПРИ ПОЛНОМ НЕПРОТИВЛЕНИИ ВЛАСТЕЙ РА»
    2025-06-03 09:13

    «Ни одно из обвинений против Рубена Варданяна в азербайджанском суде не имеет оснований – ни одно!», - говорит в интервью «ГА» известный публицист, писатель Ваан ЗАНОЯН. «Судьба наша предначертана Богом, а дороги выбираем всегда мы…» - пожалуй, именно эту фразу из голосового послания Рубена Варданяна из бакинской тюрьмы можно было бы поставить в качестве эпиграфа к встрече-обсуждению «Диалог с Рубеном», прошедшей 31 мая во дворе дома на Баграмяна, 6, в Ереване – встрече, инициированной друзьями Рубена Варданяна и приуроченной ко дню его рождения. Мы поговорили с одним из друзей Рубена Варданяна – известным армянским публицистом, писателем из Спюрка Вааном Занояном.

  • «ЦЕРКОВЬ - ПОСЛЕДНЕЕ ПРЕПЯТСТВИЕ ДЛЯ НЫНЕШНИХ МЛАДОТУРОК, ЧТОБЫ РЕАЛИЗОВАТЬ ПЛАНЫ ПО ВОПЛОЩЕНИЮ ВЕЛИКОГО ТУРАНА»
    2025-05-31 11:27

    «Турецкие кураторы поставили перед Пашиняном задачу минимизировать роль Армянской Апостольской Церкви в обществе и сменить нынешних иерархов», - говорит в интервью «ГА» иподиакон Армянской Апостольской Церкви Вартан ПОГОСЯН.

  • «БЕЗУМЕЦ, ЗЛО, БЕЗБОЖНИК…» – ПИШУТ ЛЮДИ В СОЦСЕТЯХ
    2025-05-30 13:13

    Ранним утром, наткнувшись на пост премьера Пашиняна в Фейсбуке: «Святой отец, иди и продолжай иметь свою тетю, какое тебе дело до меня?», подумалось, что до какой бы степени низости ни пал руководитель страны, это чересчур, и скорее всего страницу Пашиняна в соцсети взломали. Но нет, никаких опровержений не последовало, более того, через короткое время последовал следующий пост не менее подзаборного содержания. Общество в очередной раз впало в шок, все обсуждают премьерские статусы – в центре общественного внимания вновь оказался этот субъект, представляющий Республику Армения – страну с древнейшей историей и культурой, который сегодня занят уже не просто обливанием грязью Армянской Апостольской Церкви, а банально публичным оскорблением духовных пастырей матом.

  • ЦИРК С ОДКБ ПРОДОЛЖАЕТСЯ
    2025-05-29 09:45

    В Бишкеке состоялось очередное заседание Совета министров обороны ОДКБ 2025 года. Армянское руководство в очередной раз проигнорировало мероприятие – это уже действительно выглядит крайне нелепо, особенно если учесть, что на вышеупомянутом заседании обсуждались и были утверждены документы, касающиеся планирования военного сотрудничества государств – членов ОДКБ на 2026-2030 годы, совершенствования вопросов управления войсками ОДКБ, и т.д. Напомню: будучи в Ереване неделю назад, глава МИД РФ Сергей Лавров заявил, что Россия заинтересована в активном участии Армении в ОДКБ, на что глава МИД РА Арарат Мирзоян ответил, что в Армении есть опасения, что механизмы отношений между Москвой и Ереваном не всегда работали в полной мере, и Ереван не удовлетворен работой ОДКБ.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ