Последние новости

ՓԱՇԻՆՅԱՆԻ ՆՇԱՁՈՂԸ

Տեղին չէ սեղմել հակառակորդի ձեռքը այն պայմաններում, երբ ճնշում է գործադրում քո վրա, արտաքսել է հայրենակիցներիդ հայրենի հողից, իրականացրել ցեղասպանություն, հայտարարեց լրագրողներին Սեյրան Օհանյանը Եռաբլուրում։

Նիկոլ Փաշինյանն այդ կարծիքին չէ։ Ավելի շուտ՝ հակառակը. որքան ավելի է նրա վրա ճնշում գործադրում Ալիևը, որքան ավելի մեծ նկրտումներ ու պահանջներ է ներկայացնում, այնքան ավելի է իջեցնում Փաշինյանը Հայաստանի անկախության նշաձողը, և իր անձնական «նշաձողը»՝ նույնպես։ Դե, իսկ Արցախի «նշաձողը» իջեցվեց պետականության վերացման մակարդակի…

ԻՆՉՊԵՍ ՀԱՂՈՐԴՈՒՄ ԵՆ ՎՐԱՑԱԿԱՆ ԶԼՄ-ՆԵՐԸ, «ՄԵՏԱՔՍԻ ՃԱՆԱՊԱՐՀ» ՀԱՄԱԺՈՂՈՎԻ ԱՎԱՐՏԻՆ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիից ոչ հեռու գտնվող Մուխրանիում եռակողմ հանդիպում է կազմակերպել Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների ղեկավարների հետ։ Բանակցությունների մանրամասները չեն հրապարակվում, բայց, ըստ մամուլի հաղորդումների, դրանք տևել են մի քանի ժամ, ընթացել է հանգամանալից խոսակցություն։

Այո, խոսակցությունը հանգամանալից է եղել, միայն թե Փաշինյանի հետ անձամբ որևէ բան քննարկելու ցանկություն Ալիևն այլևս չունի։ Արքայավայել գործ չէ դա։ Դրա համար էլ ուղարկում է իր վարչապետ Ալի Ասադովին, որն, իհարկե, ինքը ոչինչ չի որոշում, ընդամենը հաղորդում ­է Փաշինյանին շեֆի ցուցումները։ Եվ, ճիշտ ինչպես իր շեֆը, Ալի Ասադովն էլ հիմա իր բանակցային գործընկերոջ վրա նայում է մեծամիտ քմծիծաղով։

Կարելի կռահել, թե ինչ են քննարկել Ասադովն ու Փաշինյանը. Բաքվի վերջին առաջարկները «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ։ Չակերտավորում ենլ, քանզի ըստ էության դա լինելու է պայմանագիր Հայաստանի կողմից Բաքվի պայմանների կատարման վերաբերյալ. Արցախի լուծարման ընդունում, ճանապարհ-միջանցքի հատկացում դեպի Նախիջևան, անկլավների հանձնում Բաքվին և 90-ականների սկզբի ադրբեջանցի փախստականների վերադարձ Հայաստան։

Ընդ որում, Նախիջևանի ճանապարհը, անկլավները և փախստականների վերադարձը Ալիևին պետք են բնավ ոչ ինքնանպատակ, այլ նրա համար, որ հետագայում առիթ ունենա ներխուժելու Հայաստան, որպեսզի իբր ապահովվեն փախստականների իրավունքները և անվտանգ տարանցումը այն ճանապարհով, որը Բաքուն աստիճանաբար կվերափոխի արտատարածքային միջանցքի։

Ինչպե՞ս կպահի իրեն Փշինյանը։ Նա կջանա ժամանակ շահել, բայց ըստ էության կընդունի Բաքվի բոլոր պահանջները, ինչպես արդեն արել է բազմիցս։ Եվ կասի, թե ստեղծել է «խաղաղության խաչմերուկ»։

 Իշխանամետ մամուլը գոհունակությամբ նշում է, որ Թբիլիսիում «Մետաքսի ճանապարհ» համաժողովի մասնակիցների պատվին տրված ընթրիքի ժամանակ Ալի Ասադովը, Իրակլի Ղարիբաշվիլին և Նիկոլ Փաշինյանը նստած էին նույն սեղանի շուրջ։ Ահա այդպիսի մեծահոգի քայլ վրացի և ադրբեջանցի վարչապետների կողմից. թույլ տալ, որ Փաշինյանը սեղան նստի իրենց հետ, և նույնիսկ, ենթադրում ենք, նրան պատվի արժանացնել բաժակ զարկելու Արցախի հայերի բռնի տեղահանումն իրականացրած ժառանգական սուլթանության ներկայացուցչի հետ։ Վստահ ենք, որ Նիկոլ Վովաևիչը ըստ արժանվույն է գնահատել իրեն բաժին ընկած պատիվը և առաջարկել խմել Իլհամ Հեյդարովիչի՝ իր հուսալի տիրոջ կենացը։

Հայաստանի շահերը հետևողականորեն վերածվում են մանրադրամի՝ տարածաշրջանի և ոչ միայն տարածաշրջանի երկրների աշխարհաքաղաքական խաղերում։ Եվ որքան ավելի է Փաշինյանը զիջում, այնքան ավելի են աճում սպառնալիքները, շուտով ընդհանրապես չի լինի ոչ մի «նշաձող», իջեցնելու բան չի լինի։ Չի՞ հասկանում։ Անում է միտումնավո՞ր։

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • К ИСТОРИЧЕСКОМУ ВИЗИТУ В ТУРЦИЮ НИКОЛА ВОВАЕВИЧА ПАШИНЯНА
    2025-06-18 09:35

    Официально подтверждено: Никол Воваевич совершит визит в Турцию. В гости к Эрдогану, по приглашению последнего. Правда, на момент написания статьи еще не был уточнен статус визита: государственный, официальный или рабочий. Но разве это важно, какие формальности между своими?

  • «ПОДВИГ» ПРЕМЬЕРА ПАШИНЯНА
    2025-06-17 09:29

    Ирано-израильский конфликт отбросил на задний план все другие информационные потоки. Некоторые были примечательны. В частности, заявления премьер-министра Армении Никола Пашиняна в ходе панельной дискуссии на тему «Используя момент для построения долгосрочного партнерства с соседями» на саммите GLOBSEC 2025 в Праге.

  • ТЕХНОЛОГИИ РЕШАЮТ ВСЕ
    2025-06-16 09:08

    Что показали военные действия между Израилем и Ираном? В первую очередь несомненное преимущество в технологиях одной страны над другой. Настолько существен сегодня этот фактор, что отходят в сторону такие компоненты, как территория страны, количество населения, патриотизм населения, храбрость командования… Все отходит на второй план.

  • КОГДА РУЛЯТ «ХРАБРЫЕ НАЗАРЫ»
    2025-06-14 09:55

    Начинал Дональд Трамп бодро. С энтузиазмом, пожалуй, не уступающим энтузиазму Пашиняна в 2018-ом. На этой волне Трампу даже удалось на некоторое время прекратить огонь в Газе и наладить определенный американо-российский диалог, но к конкретным позитивным результатам по деэскалации в конфликтных регионах это пока не привело. Более того, видим, что многие планы Трампа не только не реализованы, но в определенной степени привели к эскалации ситуации.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ