Последние новости

ԱՐԴՇԻՆԲԱՆԿԸ ԲԱՑԵԼ Է «ՎԱՐԴԱՆԱՆՑ» ՄԱՍՆԱՃՅՈՒՂԸ ՓՈՔՐ ՈՒ ՄԻՋԻՆ ԲԻԶՆԵՍՆԵՐԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ

Նոյեմբերի 17-ին Արդշինբանկը պաշտոնապես բացեց իր նոր «Վարդանանց» մասնաճյուղը, որը Բանկի փոքր և միջին բիզնես հանդիսացող հաճախորդների սպասարկման մասնագիտացված տարածքային ստորաբաժանում է։ Սակայն այստեղ կարող են սպասարկվել նաև ֆիզիկական անձիք, նրանց համար հասանելի է Արդշինբանկի կողմից առաջարկվող բոլոր ժամանակակից ծառայությունների ամբողջական փաթեթը:

«Վարդանանց» մասնաճյուղի հաճախորդներին առաջարկվում են ամենահասանելի և ճկուն վարկային ծառայությունները կարճաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով, վճարումների ընդունման տարբեր, այդ թվում՝ թվային POS-տերմինալներ, հասանելի են նաև աշխատավարձային նախագծերի և տարբեր տեսակի բանկային քարտերի սպասարկումը, ներսում տեղադրված բանկոմատի և վճարային տերմինալի միջոցով իրականացվող գործառույթները, բացի այդ հաճախորդները կարող են օգտվել օնլայն բանկային ծառայություններից՝ առանց բանկ այցելելու:

Փոքր և միջին բիզնեսի տնօրեն Արթուր Հակոբյանի խոսքով, «Վարդանանց» մասնաճյուղը հետաքրքիր կլինի այն ընկերություններին, որոնք ցանկանում են ֆինանսավորում ներգրավել ավելի ճկուն մեխանիզմներով և ավելի ցածր տոկոսադրույքներով, ավելի արդյունավետ կառավարել դրամական հոսքերը և ներդնել աճի մեջ:

«Արդշինբանկը հատուկ ուշադրություն է դարձնում ՓՄՁ ձեռնարկությունների հետ հարաբերություններին, մեզ համար դա բիզնեսի ռազմավարական սեգմենտ է և «Վարդանանց» մասնաճյուղի բացումը ապացուցում է դա: Այն, անկասկած, բարելավում է շուկայում մեր դիրքերը և նոր խթան է մրցակցային միջավայրի զարգացման համար, ընդ որում ինչպես ներքին, այնպես էլ արտաքին շուկայում: Բանկը մշտապես լայնացնում է ՓՄՁ ֆինանսավորման իր հնարավորությունները՝ ձեռնարկություններին առաջարկելով բազմաթիվ հետաքրքիր ծառայություններ, գործունեության ընդլայնման ու զարգացման համար ֆինանսական միջոցներ, կարճաժամկետ և երկարաժամկետ վարկեր՝ հարմարեցված ՓՄՁ-երի պահանջներին, առանձնահատկություններին։ Իհարկե, մենք զարգացնում ենք հեռահար և թվային սպասարկման գործիքները, օրինակ՝ օրերս գործարկվեց ՓՄՁ վարկավորման Օնլայն հարթակը, սակայն մեր մասնաճյուղերում ևս ուրախ կլինենք դիմավորել հաճախորդներին և մատուցել որակյալ բանկային ծառայություններ», - նշում է Ա. Հակոբյանը։

Բանկը կարևորում է սպասարկման որակը և հարմարավետությունը։ Նշենք, որ նույն շենքում է գտնվում Բանկի ՓՄՁ վարկավորման կենտրոնը, որը գործող վարկային ծրագրերի, վարկային պրոդուկտների մասին բանկի հաճախորդներին անհրաժեշտ խորհրդատվություններ կտրամադրի և կաջակցի, կուղեկցի վարկավորման ամբողջ ընթացքում։

«Վարդանանց» մասնաճյուղի ղեկավար Էդուարդ Ղուդրունցը նշում է, որ ՓՄՁ ձեռնարկությունների վարկերը տրամադրվում են Բանկի սեփական միջոցների հաշվին, ինչպես նաև միջազգային ծրագրերի շրջանակներում. «Վարկերը տրամադրվում են դրամով, դոլարով, եվրոյով և ռուբլով: Նպատակները շատ տարբեր են. հիմնական և շրջանառու միջոցների համալրման և ձեռքբերման, վարկային պարտքի մարման, այդ թվում՝ վերաֆինանսավորման, ինչպես նաև բիզնեսի զարգացման համար: Որոշ վարկային ծառայություններ մշակվել են հատուկ արտահանողներին և ներմուծողներին օգնելու համար ընթացիկ լիկվիդայնության, մաքսային ձևակերպման, հարկային պարտավորությունների կատարման, ինչպես նաև աշխատակիցների աշխատավարձի վճարման հարցերում: Ընդ որում, հիմնական գումարի մարման համար վարկառուներին տրամադրվում է լրացուցիչ շրջան 12 ամսվա չափով, իսկ հաշվի առնելով բիզնեսի սեզոնայնությունը՝ բանկը հաճախորդի համար մշակում է հիմնական գումարի մարման անհատական գրաֆիկ»:

«Վարդանանց» մասնաճյուղը գտնվում է ք. Երևան, Վարդանանց 27 հասցեով:

Աշխատանքային գրաֆիկն է երկուշաբթիից ուրբաթ 9:15-16:45:

Բանկը վերահսկվում է Կենտրոնական Բանկի կողմից:

Галерея (6 фото)

Основная тема:
Теги:

ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА

  • Камо АЙРАПЕТЯН: ОДКБ И ВОЕННАЯ БАЗА РОССИИ – ЕДИНСТВЕННЫЕ ГАРАНТЫ БЕЗОПАСНОСТИ АРМЕНИИ
    2025-07-25 09:35

    Вот уже почти два месяца весь армянский народ на Родине и в Диаспоре с нарастающей тревогой и возмущением наблюдает за усиливающимся с каждым днем давлением властей Армении на Армянскую Апостольскую Церковь (ААЦ). Премьер-министр страны Никол Пашинян продолжает угрожать Католикосу Всех Армян Гарегину Второму и буквально на днях в очередной раз выступил с призывом к своим сторонникам «освободить Патриаршие покои» от Главы ААЦ. Чтобы лучше понять текущую ситуацию в Армении, мы вновь обратились с рядом вопросов к председателю регионального отделения Союза армян России Краснодарского края Камо Айрапетяну.

  • ВАРУЖАН ГЕГАМЯН: ЗАКУЛИСНЫЕ ПЕРЕГОВОРЫ ОТНОСИТЕЛЬНО УНИЧТОЖЕНИЯ АРМЯНСКОЙ ГОСУДАРСТВЕННОСТИ ПРОДОЛЖАЮТСЯ
    2025-07-23 09:52

    США предлагают удовлетворить принципиальные требования Баку о беспрепятственном транзите, сохранив номинальный суверенитет Армении над этой частью своей территории, что «в переводе с дипломатического языка означает «суверенитет на словах», написал в своем ТГ-канале тюрколог, кандидат исторических наук Варужан Гегамян. Публикацию полностью приводим ниже.

  • СЕРГЕЙ МАРКЕДОНОВ: ЭКСПРОМТЫ АЛИЕВА ВЫГЛЯДЯТ ХОРОШО ПОДГОТОВЛЕННЫМИ ИДЕЯМИ
    2025-07-23 09:49

    То, что еще несколько месяцев назад, лидер Азербайджана считал необходимым облекать в более или менее политически корректные формулировки, сегодня произносится уже без оглядки на мнение Москвы: Алиев полагает, что его позиции в регионе и в Евразии в целом достаточно сильны, написал в своем ТГ-канале ведущий научный сотрудник Центра евро-атлантической безопасности Института международных исследований МГИМО, российский политолог Сергей Маркедонов. Публикацию полностью приводим ниже.

  • ИСКУССТВЕННЫЙ ИНТЕЛЛЕКТ: ОТ ФАНТАСТИКИ К РЕАЛЬНОСТИ
    2025-07-23 09:36

    В век современных технологий стоит вспомнить о том, как из воображения мечтателей-фантастов, ученых зародилась одна из самых перспективных отраслей, переросшая в настоящий инновационный прорыв. Искусственный интеллект (ИИ) - не просто инструмент будущего, но также зеркало наших надежд и страхов, стремление понять самих себя через создание "мыслящей" машины. Его история уходит корнями в страницы классических романов и далёкие мысли философов, а сегодня ИИ уже реорганизует экономику, науку и даже геополитику.

ПОСЛЕДНЕЕ ПО ТЕМЕ