Ձյունիկ ԱՂԱՋԱՆՅԱՆ․ ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՐԹԱԿԸ ԳՈՐԾՈՒՄ Է ԻՐ ՇԱՀԵՐԻ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Նիկոլ Փաշինյանը սկսել է բացահայտել այն, ինչը մենք մոտ 2 տարվա կտրվածքով տեսնում ենք: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը:
«Դրա արտահայտությունը եղավ դեռևս անցյալ տարվա ապրիլին՝ նշաձողն իջեցնելու մասին հայտարարությունը, դրան հաջորդած Պրագայի հոկտեմբերի 6-ի համաձայնությունները, դրան հաջորդող այս տարվա մայիսի և հուլիսի համաձայնությունները և Գրանադայի միակողմանի հաստատագրումը այն ամենի, ինչի վերաբերյալ փաստացի եղել է շրջանակային համաձայնություն հատկապես հայկական կողմից, որը ադրբեջանական կողմը շատ հմուտ օգտագործել է՝ ձեռք բերելով Արցախն առանց հայերի, իրականացնելու այդ ցեղասպանությունը, հայաթափելու ամբողջ Արցախը և ունենալով արևմտյան ինդուլգենցիան այդ գործընթացն իրականացնելու որպես ընդհանուր քաղաքական նպատակներին հասնելու միջոց:
Դա կարճաժամկետ ուղղված է ռուս խաղաղապահներին այնտեղից հանելուն, ամբողջ մեղքը նրանց վրա բարդելով, թեև նրանք ունեն մեղքի որոշակի բաժին, փորձելով նաև արդարացնելու ՀԱՊԿ-ից դուրս գալու գործընթացը: Հետագայում սրան կհաջորդի, բնականաբար, 102-րդ ռազմաբազան այստըեղից հեռացնելու պահանջը, և ընդհանրապես, հայկական հանրության մեջ հակառուսականության հերթական ալիքի գեներացումը, որի համար ջանքեր չեն խնայվում»,-ասաց նա:
Ինչ վերաբերում է արևմտյան ընկալումներին, Ձյունիկ Աղաջանյանն ասաց. «Բնականաբար, արևմտյան հարթակը գործում է իր քաղաքական շահերի ուղղությամբ՝ ունենալով ՀՀ իշխանությունների դեմքով կամակատար իշխանություններ, որոնք պատրաստ են սեփական հայրենիքը, հողը, ժողովուրդը զոհաբերելու և մատաղ մատուցելու թշնամուն՝ հանուն արևմտյան ինչ-որ խոստումների և արևմտյան հավակնությունները»,-ասաց նա:
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.