«Ժողովուրդ». ԻՆՉՈՒ՞ Է ՍԱՄՎԵԼ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆՆ ԱՅԴ ՔԱՅԼԻՆ ԳՆԱՑԵԼ
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ Ադրբեջանի՝ Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայից հետո Արցախի պատգամավորներն այս շաբաթ մտադիր են ԱԺ նիստ հրավիրել, բայց մինչ օրս այդպես էլ չի կայացել սպասված նիստը, որը նաև Արցախի պետական ինստիտուտներից կոնկրետ խորհրդարնի գոյության մասին կհռչակի փաստացի:
«Ժողովուրդ» օրաթերթին բացառիկ մանրամասներ են հայտնի դարձել՝ ինչու՞ նիստը չի կայացել նախօրեին: Մեր տեղեկություններով՝ նիստից մեկ օր առաջ երեկոյան ուշ ժամի ԱՀ նախագահ Սամվել Շահրամանյանը հանդիպել է «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորների հետ։ Շահրամանյանը նրանց խնդրել է միառժամամակ նիստը հետաձգել, ոչինչ չձեռնարկել, մինչև որոշ բաներ ինքն անձամբ պարզի։ Այս ամենից հետո «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավորները պարզապես չեն եկել նիստի, ու թեև մնացած պատգամավորները ներկայացել են նիստին, սակայն քվորում չի եղել։ Թե ինչու է Սամվել Շահրամանյանը այս քայլին գնացել, մենք չգիտենք, նրանից չհաջողվեց մեկնաբանություններ ստանալ:
Բայց երեկ Սամվել Բաբայանը ուշագրավ հայտարարություն արեց Աժ-ում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ ասելով, որ Սամվել Շահրամանյանը մինչ օրս պարբերաբար կապի մեջ է ադրբեջանցի պաշտոնյաների հետ. «Շահրամանյան Սամվելը, որին դուք շատ սիրում եք, ընդդիմադիր դաշտը, հիմա էդ մարդը բանակցում է, ամեն օր զանգում է Բաքու, խոսում, ի՞նչ է բանակցում»,– հայտարարել էր նա:
Թե այս հատարարությունը որքա՞նով է իրական, կամ հայտարարության բովանդակությունը որքա՞նով կապ ունի Սամվել Շահրամանյանի վարքագծի ու ԱՀ ԱԺ նիստը տապալելու որոշման հետ, դեռ պարզ չէ։
«Ժողովուրդ» օրաթերթը կփորձի սրա վերաբերյալ մանրամասներ իմանալ, այնուամենայնիվ, փաստ է, որ Արցախի նախագահը վիժեցրել է ԱՀ ԱԺ նիստ հրավիրելու գործընթացը։ Դա կարող էր ձեռնտու լինել միայն Ադրբեջանին: Թեև ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ է հայտարարել, թե Արցախի պետական ինստիտուտները Հայաստանի համար վտանգ են։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-08-07 16:48
Летняя жара может стать серьёзным испытанием для смартфонов, вызывая перегрев и ускоряя износ их компонентов. Мастер по ремонту техники с платформы «Авито Услуги» Михаил Демидов поделился с «Газетой.Ru» рекомендациями, как защитить устройство в жаркую погоду и избежать поломок. Вот ключевые советы, которые помогут продлить срок службы вашего смартфона.
-
2025-08-05 14:02
Возможное подписание мирного договора между Арменией и Азербайджаном под эгидой США может создать серьезные риски для внешней политики и системы безопасности Армении. Об этом заявил зампредседателя Республиканской партии Армении Армен Ашотян на пресс-конференции во вторник, отвечая на вопрос Sputnik Армения.
-
2025-08-02 00:38
Представляем экспертное мнение по вопросам управления репутацией и связей с общественностью в Армении от Шушан Арутюнян, соучредителя коммуникационной компании AxelMondrian.
-
2025-08-01 19:14
Зампредседателю Республиканской партии Армену Ашотяну изменена мера пресечения - с домашнего ареста на административный надзор. Об этом Sputnik Армения сообщил адвокат Ашотяна Тигран Атанесян.