Կարեն ՃՇՄԱՐԻՏՅԱՆ․ ՈՐՊԵՍԶԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՐՊԵՍ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՉԿՈՐՑՆԻ ԻՐ ԷՈՒԹՅՈՒՆԸ
ՀՀ Էկոնոմիկայի նախկին նախարար Կարեն Ճշմարիտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․ «Որպեսզի Հայաստանը, որպես պետություն՝ չկորցնի իր էությունը, իսկ հայ ազգն՝ իր ինքնությունը, ի թիվս այլ խնդիրների՝ ներքոհիշյալ նպատակները առաջնահերթ պետք է ներառվեն Հայաստանի ժողովրդի և համայն հայության միասնական օրակարգում.
1. Հայոց ցեղասպանության միջազգայնորեն ճանաչումը, դատապարտումը, և լիարժեք փոխհատուցումը։
2. Թուրքադրբեջանական միության կողմից 1988 թվականից մինչ օրս մարդկության դեմ գործած և պատերազմական բոլոր հանցագործությունների, այդ թվում՝ Ադրբեջանում ապրող հայերի (հատկապես՝ Բաքվի և Սումգայիթի) և Արցախի Հանրապետության քաղաքացիների ցեղասպանության, բռնի տեղահանման միջազգայնորեն ճանաչումը, դատապարտումն ու փոխհատուցումը։
3. Արցախի Հանրապետությունից ու Հայաստանի Հանրապետությունից բռնազավթված տարածքների վերադարձն ու պատճառած վնասների լիարժեք փոխհատուցումը։
4. Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացումն ու Արցախի Հանրապետության միջազգայնորեն ճանաչումը։
Մինչ այդ, Ադրբեջանի կողմից առևանգված Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության քաղաքացիների անհապաղ ազատ արձակումը, նրանց գերեվարման ու խոշտանգման փաստերի միջազգայնորեն ճանաչումը, դատապարտումն ու փոխհատուցումը»։
ПОСЛЕДНИЕ ОТ АВТОРА
-
2025-06-07 08:05
Военнослужащий одной из воинских частей Нарек Арманович Маргарян погиб в результате удара молнии, сообщает пресс-служба Минобороны Армении.
-
2025-06-07 08:03
Двое армянских подростков из Сюникской области, заблудившихся и оказавшихся на территории Азербайджана, переданы армянской стороне, сообщил Sputnik Армения глава общины Тех Давид Гулунц.
-
2025-06-07 08:02
26 июня в Минске на площадке IV Евразийского экономического форума состоится круглый стол, посвященный вопросам развития межгосударственной кооперации в агропромышленном комплексе. Об этом сообщает пресс-служба ЕЭК.
-
2025-06-07 08:01
В ближайшем будущем на участие в жилищной программе смогут подавать заявки арцахцы всех целевых групп, независимо от количества несовершеннолетних детей в семье и наличия лиц из других уязвимых групп. Об этом сообщает пресс-служба Совета по защите прав арцахцев, ссылаясь на итоги встречи экспертной рабочей группы Совета с представителями правительства Армении.